Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել

Նորություններ «Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում»

03 հուլիսի 2025 ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը փորձ են փոխանակել մրցակցության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության բլոկի և ԱՍԵԱՆ-ի ներկայացուցիչները հունիսի 3-ին առցանց ձևաչափով կայացած «Մրցակցային քաղաքականությունը և իրավակիրառությունը ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում» թեմայով սեմինարի ընթացքում փոխանակել են մրցակցության ոլորտի իրենց փորձը: Միջոցառմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նա նշել է, որ Հանձնաժողովի և ԱՍԵԱՆ-ի քարտուղարության և մրցակցության հարցերով փորձագիտական խմբի համագործակցությունը հետևողական բնույթ է կրում և օգտակար է երկու կողմերի համար էլ: «Մեզ հետաքրքրում է ԱՍԵԱՆ-ի փորձը: Հարկ է ուշադրություն դարձնել ԱՍԵԱՆ-ի մասնակից երկրների մրցակցային քաղաքականության գնահատման համակարգին, որն արտահայտվում են բիզնեսի և կազմակերպությունների կողմից մրցակցության ընկալման երկրային ցուցիչների հաշվարկով: Հետաքրքրություն է ներկայացնում նա Միաձուլումների ու կլանումների հետևանքների գնահատման միասնական պորտալը», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: Սեմինարի մոդերատոր, ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը մասնակիցներին տեղեկացրել է մրցակցային քաղաքականության ոլորտում տարվող աշխատանքի, մրցակցության քարոզչության և միջազգային համագործակցության մասին: Մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձի մասին խոսել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Սերգեյ Մաքսիմովը: Սեմինարի մասնակիցներին իր հերթին ողջունել է ԱՍԵԱՆ-ի մրցակցության հարցերով փորձագիտական խմբի նախագահ, Կամբոջայի մրցակցության հանձնաժողովի անկախ կոմիսար Լի Սոպորովիչնին: Միջոցառմանը մասնակցել են ԱՍԵԱՆ ազգային մրցակցային մարմինների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի ներկայացուցիչներ:  
27 հունիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «Հանրային ընդունարանի ընթացքում կայացել է շուկայի կարգավորիչների ու մասնակիցների ուղիղ, օգտակար երկխոսություն» Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկն անցկացրել է Հանրային ընդունարան բիզնեսի համար: «Սա Հանձնաժողովի եզակի գործիք է, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միության անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների, պետական գնումներին մասնակցության հնարավորությունների մասին բիզնեսի իրազեկվածության բարձրացմանը», — ընդգծել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը: ԵԱՏՄ երկրների բիզնես համայնքի, պետական մարմինների ներկայացուցիչները, փորձագետները քննարկել են պետական գնումների և անդրսահմանային շուկաներում առկա մրցակցության արդիական թեմաներ, ստացել Հանձնաժողովի աշխատակիցների անհատական խորհրդատվություն: Ըստ էության, տեղի է ունեցել շուկայի կարգավորիչների ու մասնակիցների ուղիղ երկխոսություն, որը ձեռնարկատերերին օգնել է ավելի լավ հասկանալ Միության շրջանակներում աշխատանքի իրավական առանձնահատկությունները:   Ընդ որում, Հանրային ընդունարանին ավանդաբար մասնակցել են ոչ միայն մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի, այլև Հանձնաժողովի այլ վարչությունների ներկայացուցիչներ: «Մենք ուրախ ենք, որ Հանրային ընդունարանը կրկին անգամ հետաքրքրել է մեր երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներին, և որ դրա մասնակիցները կարողացան խորհրդատվություն ստանալ ԵՏՀ գործունեության հարցերի ամենալայն շրջանակի վերաբերյալ», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը:  
27 հունիսի 2025 ԵՏՀ-2025-ում քննարկվել են ժամանակակից մրցակցային քաղաքականության հարցեր Այն հիմնական մարտահրավերների մասին, որոնց գլոբալ փոփոխությունների պայմաններում բախվում են Եվրասիական տնտեսական միության երկրների մրցակցային մարմինները, խոսվել է հունիսի 26-ին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «Ժամանակակից մրցակցային քաղաքականություն. մարտահրավերներ և հեռանկարներ» պանելային նստաշրջանում, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը: Միջոցառմանը քննարկվել են մրցակցության ապահովման համար անհրաժեշտ միջոցներն ու մեխանիզմները, պետության ու բիզնեսի դերը արդար մրցակցային միջավայրի ձևավորման գործում: Առանձին անդրադարձել են միջազգային փորձին: Իրանի, Չինաստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց աշխատանքի փորձը, այդ թվում՝ տեխնոլոգիական և շուկայական փոփոխություններին օպերատիվ արձագանքման փորձը: Ներկայացվել է թեմայի շուրջ ՅՈՒՆԿՏԱԴ-ի մրցակցության և սպառողների իրավունքների ոլորտի քաղաքականության ստորաբաժանման ղեկավարի և ԲՐԻԿՍ մրցակցային իրավունքի և քաղաքականության միջազգային կենտրոնի տնօրենի տեսլականը: Նստաշրջանի բանախոսներն էին ԵԱՏՄ երկրների ազգային մարմինների ներկայացուցիչներ: «Կարծում եմ, նստաշրջանում առաջադրված բոլոր նպատակներն իրագործված են: Այս միջոցառումը Հանձնաժողովին և ԵԱՏՄ երկրներին կօգնի կառուցել միութենական շուկաներում մրցակցության ոլորտում համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները», — ամփոփել է Մաքսիմ Երմոլովիչը:  
27 հունիսի 2025 ԵՏՀ-2025-ում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում պետգնումներին մասնակցության հարցեր Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովում անցկացվել է «Պետական գնումները ԵԱՏՄ-ում. իրականություն, հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսին Երմոլովիչի մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում նախանշվել են գնման ազգային քաղաքականությունների ռազմավարություններն ու գերակայությունները և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պետգնումների ինտեգրացիոն ներուժի հետ դրանց հավասարակշռվածության հարցեր: Քննարկվել են պետգնումներում ազգային ռեժիմի ապահովման մեխանիզմներ՝ հաշվի առնելով ապրանքի ծագման երկրի ոլորման և պետգնումների համար էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման հարցերը: Կլոր սեղանի մասնակիցները խոսել են եվրասիական ինտեգրմամբ բիզնեսի համար ստեղծվող հնարավորությունների և ԵԱՏՄ երկրներում մատակարարների համար պետգնումների հասանելիության ընդլայնման հետագա աշխատանքի խնդիրների մասին՞ Առանձին ուշադրություն են դարձրել թվայնացման հարցերին, այդ թվում՝ որոնք կապված են Միությունում «թվային անհավասարության» վերացման և փոխադարձ գնումների բաժնի ավելացման ճանապարհին առկա խոչընդոտների վերացման հեռանկարների հետ: Քննարկմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր պետական մարմինների, էլեկտրոնային առևտրի հարթակների և բիզնեսի ներկայացուցիչներ:  
Ցուցադրել ավելին

Նյութեր ուղղության վերաբերյալ

24 փետրվարի 2021 «Բիզնեսը պետք է որոշի ԵՏՀ օրակարգը, իսկ մենք՝ լսենք բիզնեսին» Հրապարակվել է «Մրցակցություն և իրավունք» ամսագրում N 1, 2021 թ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային բլոկն անցյալ տարի մրցակցության պաշտպանության ոլորտի գլխավոր նյուզմեյքերներից մեկն էր։ Մասշտաբային են նաև կարգավորիչի պլանները՝ պայքար հակամրցակցային դիջիթալ-պրակտիկաների հետ, պրոֆիլային գայդլայնների մշակում, երրորդ երկրներից ընկերությունների նկատմամբ ԵՏՀ իրավասությունների ընդլայնում, վերազգային մակարդակով կոմպլայենսի համակարգի ներմուծում և բիզնեսի հետ փոխգործակցության ինտերակտիվ ձևաչափ։ Որո՞նք են բլոկի 2020 թ. աշխատանքի արդյունքները։ Ի՞նչ նպատակներ են դրվել 2021 թ-ի համար։ Պատմում է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Աբաևիչ Շաքալիևը։ «Թվով արտահայտված» հակամենաշնորհային կարգավորման մասին։
24 փետրվարի 2021 ԵԱՏՄ յուրացնելու է թվային շուկաների կարգավորման նոր մեթոդներ - ԵՏՀ նախարար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշտապես բարելավում է ԵԱՏՄ-ում բիզնեսի աշխատանքի պայմանները, և դրա ուղղություններից մեկը հակամենաշնորհային կարգավորման մեխանիզմների կատարելագործումն է։ Ինչպես առաջարկվել է ԵՏՀ-ում փետրվարի 18-ին կայացած հակամենաշնորհային համաժողովի ընթացքում, Եվրասիական տնտեսական միությանն անհրաժեշտ են հակամենաշնորհային կոմպլայենսի նկատմամբ նոր մոտեցումներ, քանի որ գոյություն ունեցող նորմերը չեն բերվել միասնական ստանդարտների։ Հարցը վերաբերում է, այդ թվում, նաև թվային շուկաներին, որոնց զարգացումն ակտիվացվել է համավարակի և դրան հարակից սահմանափակումների ազդեցության ներքո։ Այն մասին, թե մրցակցության պաշտպանության ինչպիսի միջոցներ է օգտագործում ԵՏՀ-ը ներկայումս և ինչ փոփոխություններ է պատրաստում՝ «Եվրասիա. Էքսպերտ»-ին տված հարցազրույցում պատմել է Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շաքալիևը։​