Երմոլովիչ Մաքսիմ Լեոնիդի
Ծնվել է 1977 թվականի հունիսի 26-ին Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզի Լեպել քաղաքում:
Ավարտել է Պոլոցկի պետական համալսարանը և Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան։
1999 թվականին աշխատել է Մինսկի Ֆրունզենսկի շրջանի պետական հարկային կոմիտեի № 2 տեսչության պետական հարկային տեսուչ։
1999 թվականի հուլիսից մինչև 2002 թվականը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի պետական հարկային կոմիտեում (ներկայումս՝ Հարկերի և վճարների նախարարություն):
2002-2011 թվականներին աշխատել է Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարությունում տարբեր պաշտոններում՝ բյուջի եկամուտների վերլուծության և պլանավորման վարչության խորհրդատու, հարկային քաղաքականության և բյուջեի եկամուտների գլխավոր վարչության բյուջեի եկամուտների պլանավորման և հաշվառման բաժնի ղեկավար, բյուջետային քաղաքականության գլխավոր վարչության ղեկավար:
2011-2014 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության ֆինանսների փոխնախարար:
2014-2018 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության ֆինանսների առաջին փոխնախարար:
2018 թվականի օգոստոսի 31-ին նշանակվել է Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնում։
2020 թվականի հուլիսի 20-ին նշանակվել է համատեղությամբ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Իռլանդիայում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
2022 թվականի օգոստոսի 1-ից՝ Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2024 թվականի փետրվարի 1-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար։