Սուշկևիչ Ալեքսեյ Գենադևիչ​

Կենսագրություն

Ծնվել է 1966 թվականի հուլիսի 4-ին Կալուգայի մարզի ք. Օբնինսկում:

1988 թվականին ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ, շնորհվել է «Քաղաքական տնտեսություն» մասնագիտությունը: 1990 թվականին ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան: 1992 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

1991-1993 թթ.-ին` ԽՍՀՄ ԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի ավագ լաբորանտ, գիտական աշխատող, ք. Մոսկվա:

1993-1995 թթ.-ին` «Մաքս» ԲԸ Մոսկվայի բաժնետիրական ապահովագրական ընկերության բաժնի պետ, ք. Մոսկվա:

1995-1996 թթ.-ին` «Վարկային միությունների զարգացման կենտրոն» Հասարակական կազմակերպության ձեռնարկության ապահովագրության գծով խորհրդական, ք. Մոսկվա:

1996-2000 թթ.-ին` «Բենեվիտա ԼԿՍ» ՓԲԸ ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն, նախագահ, ք. Մոսկվա:

2000 -2002 թթ.-ին` «ՅԱԲԼՈԿՈ» Միավորում» Համառուսաստանյան քաղաքական հասարակական կազմակերպության փորձագետ, ք. Մոսկվա:

2002-2003 թթ.-ին` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման աջակցություն» Տարածաշրջանային հետազոտությունների հիմնադրամի օրենքներիի նախագծերի և փորձաքննությունների աշխատանքների ծրագրրի ղեկավար, ք. Մոսկվա:

2004-2016 թթ.-ին` Վերլուծության, մեթոդաբանության և նորմաստեղծագործության վարչության պետ, Վերլուծական վարչության պետ, Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի օգնական, ք. Մոսկվա:

2016 թվականի մայիսի 16-ից` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն:

2010 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր տնտեսագետ» կոչումը: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է, մասնակցել է տնտեսական տեսության տարբեր ասպեկտներով մի շարք կոլեկտիվ մենագրությունների և դասագրքերի գրելուն: