«2019 թվականին Սոչիում կայացած «Ռուսաստան – Աֆրիկա»
գագաթնաժողովը նոր ազդակ է հաղորդել աֆրիկական պետությունների փոխշահավետ առևտրատնտեսական
համագործակցության զարգացմանը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև ԵԱՏՄ անդամ մյուս
պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ, — հայտարարել է Գոհար Բարսեղյանը։ — Ընդ որում, Աֆրիկյան միության հետ համագործակցության
ձևայնացումից հետո մենք նկատում ենք ԵՏՀ-ի հետ երկխոսության խորացման նկատմամբ
Աֆրիկյան մայրցամաքի պետությունների մի ամբողջ շարքի աճող հետաքրքրությունը, որը մեծ
մասամբ պայմանավորված է ԵԱՏՄ-ի շրջանակներում վերազգային կարգավորման տարբեր կողմերի
նկատմամբ ուշադրությամբ»։
Եթովպիայի Արտակարգ և լիազոր դեսպան Արգաու Ալեմայեխու Տեգենուն շահագրգռվածություն
է հայտնել Միության երկրների հետ առևտրատնտեսական փոխգործակցության խորացման մեջ։ Եթովպիայի Արտաքին գործերի նախարարության Տնտեսական
դիվանագիտության և համայնքի հարցերով պետական նախարար Ցիոն Տեկելուն ընդգծել է գործարար
համայնքի հետ երկխոսության կարևորությունը, ինչպես նաև պատմել է Եթովպիայում տեղի ունեցող՝
ներդրումային և բիզնես կլիմայի բարելավմանն ուղղված բարեփոխումների մասին։
ՌԳԱ Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն Իրինա Աբրամովայի կարծիքով, Եթովպիան ներդրողների համար առանձնապես գրավիչ է իր տարածքով չինական նոր Մետաքսի
ճանապարհի անցնելու, ինչպես նաև եթովպիական տնտեսության աճի տեմպերի հետ կապված։
Բիզնես համաժողովի շրջանակներում քննարկվել են նաև ներդրումների, առևտրատնտեսական փոխգործակցության
զարգացման շրջանակներում ֆինանսական գործիքների օգտագործման, նորարարական տեխնոլոգիաների
և համատեղ արտադրությունների փոխանցման, Եթովպիայում Միության երկրներից բիզնեսի համար
առանձնաշնորհումների համակարգի ստեղծման հետ կապված հարցեր։
Միջոցառմանը մասնակցել են Եթովպիայի պաշտոնական և գործարար շրջանակների, ինչպես նաև ԵԱՏՄ պետությունների փորձագիտական և գործարար համայնքների ներկայացուցիչները։
Տեղեկանք