Նորություններ

24.10.2019

Տիգրան Սարգսյան. «Քննարկման լավագույն ձևն է՝ եթե տարածաշրջանային միավորումները նստեն բանակցությունների սեղանի շուրջ և սկսեն բանավեճ աշխատանքի միջազգային բաժանման արդարացի կանոնների վերաբերյալ»

Այնպիսի խնդիրների առկայությունը, ինչպիսիք են գլոբալ աշխարհում անհավասարակշռությունների առաջացումը, որոշ երկրների կողմից հովանավորչության կիրառումը նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 23-ին կայացած «ԵԱՏՄ - Աֆրիկա. ինտեգրացիոն գործընթացների և համագործակցության զարգացման միտումներն ու հեռանկարները» նիստին։ Միջոցառումն անցել է «Ռուսաստան - Աֆրիկա» առաջին տնտեսական համաժողովի շրջանակներում։ Այնպիսի խնդիրների առկայությունը, ինչպիսիք են գլոբալ աշխարհում անհավասարակշռությունների առաջացումը, որոշ երկրների կողմից հովանավորչության կիրառումը նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 23-ին կայացած «ԵԱՏՄ - Աֆրիկա. ինտեգրացիոն գործընթացների և համագործակցության զարգացման միտումներն ու հեռանկարները» նիստին։ Միջոցառումն անցել է «Ռուսաստան - Աֆրիկա» առաջին տնտեսական համաժողովի շրջանակներում։   Նստաշրջանի մասնակիցները քննարկել են գլոբալ աշխարհում տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցությունը։ Որպես մոդերատոր հանդես է եկել «Աֆրիկյան գործարար նախաձեռնություն» միության վարչության նախագահ Նատալիա Ցայզերը։ Բանավեճին մասնակցել են Աֆրիկյան միության հանձնաժողովի ենթակառուցվածքի և էներգետիկայի հարցերով հանձնակատար Ամանի Աբու Զեիդը, Մավրիկիոսի Հանրապետության Արտաքին գործերի, տարածաշրջանային ինտեգրման և միջազգային առևտրի նախարարության արտաքին գործերի գծով քարտուղար Ուշա Չանդնի Դվարկա-Կանաբադին, Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը, Արևելաաֆրիկյան ընկերակցության (ԱԱԸ) գլխավոր քարտուղար Լիբերատ Մֆումուկեկոն, Զամբիայի Հանրապետության ֆինանսների և տնտեսության ինստիտուտի նախագահ Կալեբ Ֆունդանգան։   Անդրադառնալով հովանավորչության և առևտրային պատերազմների թեմային, որոնք այսօր տեղի են ունենում, ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշել է, որ դրանք կարելի է դիտարկել ոչ միայն քաղաքական տեսակետից, այլ նաև գլոբալ պատմական տեսանկյունից։ «Բազմաթիվ երկրներ համարում են, որ ստեղծված տնտեսական համակարգը և աշխատանքի միջազգային բաժանումն արդարացի չեն։ Նրանց ազգային շահերը հաշվի չեն առնվում, իսկ այն կանոնները, որոնք ձևավորվել են, այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում կամ տարածաշրջանային միավորումների միջև համագործակցության մասին պայմանագրերի շրջանակներում, երկրների միջև՝ դրանք լիարժեք կերպով չեն իրագործում արդարության մասին նրանց պատկերացումները, և, այդպիսի մեթոդների կիրառմամբ, փորձ է արվում գտնելու ավելի հավասարակշռված և ճիշտ լուծումներ», - ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։   Տիգրան Սարգսյանի կարծիքով, «քննարկման լավագույն ձևն է՝ եթե տարածաշրջանային միավորումները նստեն բանակցությունների սեղանի շուրջ և սկսեն բանավեճ աշխատանքի միջազգային բաժանման արդարացի կանոնների վերաբերյալ» Այն որ այսօր տնտեսական միավորումները արդին իրողություն են, որը հնարավոր չէ շրջանցել, խոսում է այն մասին, որ մենք հասունացել այնքան, որ նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում, որտեղ կա միջազգային առևտրի կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ պայմանավորվածություն, տարածաշրջանային տնտեսական միավորումները օբյեկտիվորեն պետք է դառնան ահդ քննարկման մասնակիցներ», – ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։    Տարածաշրջանային տնտեսական միավորումների ձևավորման թրենդը թափ է հավաքում անցած դարի կեսից։ Այսօր կարելի է հաշվել նման 50 միավորում։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է և բանավեճի կարիք չի զգում այն, որ միասին առաջ շարժվելն ավելի հեշտ է, համարում է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։    Գլոբալ թրենդը զարգանում է, տեղի է ունենում ինտեգրացիոն գործընթացների խորացում, ձևավորվում են վերազգային մարմիններ։ «Մենք տեսնում ենք, որ ինտեգրացիայի խորացման հետ միասին գալիս ենք միատեսակ որոշումների, որոնք ցույց են տալիս, որ տարածաշրջանային տնտեսական միավորումները չունեն այլընտրանք», - ամփոփել է Տիգրան Սարգսյանը։   Իր հերթին Աֆրիկյան միության Հանձնաժողովի ենթակառուցվածքի և էներգետիկայի հարցերով հանձնակատար Ամանի Աբու Զեիդը նշել է, որ «Աֆրիկայի երկրների առաջնորդները եկել են այն եզրակացության, որ աշխարհամասն անհրաժեշտ է ինտեգրել, հրաժարվել մասնատված տնտեսություններից և ստեղծել ավելի խոշոր տնտեսական բլոկ»։ Ամանի Աբու Զեիդը պատմել է աշխարհամասի հսկայական ներուժի մասին։ Մշակվել են ռազմավարություններ և պլաններ յուրաքանչյուր կոնկրետ հատվածի համար. «կապույտ» տնտեսության, էներգետիկական շուկայի, միասնական թվային շուկայի, տրանսպորտի ոլորտի և այլն։ Արդեն հուլիսից գործի է դրվել ազատ առևտրի գոտին։    Կապված այն բանի հետ, որ աշխարհամասի բնակչությունն արագ աճում է, Աֆրիկան յուրաքանչյուր ամիս պետք է ստեղծի միլիոնավոր աշխատատեղեր, որի համար անհրաժեշտ է ինտեգրացիան։ «Այդ ժամանակ հնարավորություններ կառաջանան ամբողջ բնակչության և ամբողջ աշխարհի համար։ Աֆրիկյան աշխարհամասը՝ դա պարզապես շուկա չէ՝ մենք ագրեսիվորեն առաջ են մղում ինտեգրացիայի գաղափարը։ Մենք մտադիր ենք հաղթահարել մեր ճանապարհին առաջացող բոլոր մարտահրավերները և բարդությունները։ Մենք փնտրում ենք հուսալի գործընկերների, որոնք մեզ հետ կաշխատեն win-win, այսինքն՝ բոլորիս համար շահավետ ռեժիմում», – ընդգծել է նա։​