Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 6861
16 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկաված Հանս Կլյուգեի հետ
Հունիսի 16-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Փոխըմբռնման հուշագրի և մինչև 2025 թվականը դրա իրականացման միջոցառումների պլանի շրջանակներում ԵՏՀ և ԱՀԿ համագործակցության հարցեր: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխգործակցությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների ու նպատակների վրա, կարևոր տարր է ԵԱՏՄ տարածքում առողջապահության ժամանակակից ու կայուն ճարտարապետության ձևավորման համար», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Հանդիպման արդյունքում կողմերը վերահաստատել են կառուցողական երկխոսության խորացմանը փոխադարձ հավատարմությունը: Ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԱՀԿ Եվպորայի տարածաշրջանային գրասենյակը նախապատրաստում են Հուշագրի հետագա իրագործման 2026-2028 թվականների պլանը: Համագործակցության նոր փուլն առնչվելու է ԵԱՏՄ շրջանակներում առողջապահության ոլորտում համատեղ միջոցների գործնական իրագործմանը՝ շեշտը դնելով կայուն և համակարգային լուծումներին: ԵՏՀ-ի և ԱՀԿ Եվպորայի տարածաշրջանային գրասենյակի միջև Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2021 թվականին։ ԵԱՏՄ պետությունները պատկանում են այն տարածաշրջանին, որի գործունեությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակներում համակարգում է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը։
16 հունիսի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ստեղծումը «հնգյակի» երկրներում կբարձրացնի տնտեսական փոխգործակցության մակարդակը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը մասնակցել է Բորսաների միջազգային ընկերակցության ընդհանուր տարեկան ժողովին: Քննարկվել են բորսայական առևտրի զարգացման հարցեր, ինչպես նաև ՇՀԿ երկրների միջբորսայական միության ստեղծման նախաձեռնությունը: ԵՏՀ նախարարը հայտնել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում բորսայական աճուրդների զարգացման ծրագրի նախապատրաստման մասին: «Ծրագրի իրագործումը կպահանջի անդամ պետությունների նորմատիվ իրավական բազայի ներդաշնակեցում, բորսայական առևտրի կանոնների միասնականացում, արգելքների ու սահմանափակումների վերացում, ինչպես նաև բորսայական ենթակառուցվածքի զարգացում», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը: Հաննձնաժողովում շատ են կարևորում Միության ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ստեղծումը մրցակցության զարգացման և գնագոյացման արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ, Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների բորսաների ներկայացուցիչներ: Բորսաների միջազգային ընկերակցությունը (ԲՄԸ) հիմնադրվել է 2000 թվականին Մոսկվայում կազմակերպված ֆինանսական և ապրանքային շուկաները միջազգային ստանդարտներին համապատասխան զարգացնելու ջանքերի համակարգման համար: ԲՄԸ-ում ներառված էն ԱՊՀ ինը երկրի 16 առաջատար ֆինանսական և ապրանքային բորսաներ, ներառյալ ԵԱՏՄ պետությունները:
16 հունիսի 2025
Վահագն Ղազարյան. «ԵԱՏՄ-ում գործընթացների թվայնացումը միջազգային առևտրում ժամանակակից տեխնոլոգիաների բարեհաջող ինտեգրման օրինակ է»
Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը խոսել է Բանգկոկում (Թաիլանդ) ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ Օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հովանու ներքո անցած «Անթուղթ առևտրի շաբաթ 2025»-ի շրջանակներում կազմակերպված «Եվրասիական տնտեսական միությունում և գործընկեր երկրներում առևտրի թվայնացման համակարգի ձևավորում» նստաշրջանում: «Թվայնացումը՝ որպես ժամանակակից իրականության հիմնարար մաս, ԵԱՏՄ տնտեսության աճն ապահովող առանցքային գործիքներից է», — նշել է ԵՏՀ ներկայացուցիչը: Ըստ Վահագն Ղազարյանի՝ ԵԱՏՄ շրջանակներում առևտրի թվայնացման գործընթացի կարևոր ասպեկտների թվում կարելի է նշել ծագման երկրի էլեկտրոնային հավաստագրերի համակարգի ներդրումը, էլեկտրոնային առևտուրը, թվային մակնշումը, ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացումը, լոգիստիկայի թվայնացումը: ԵՏՀ վարչության տնօրենի մասնակցած նստաշրջանի շրջանակներում քննարկվել են ԵԱՏՄ-ում և նրա գործընկեր երկրներում առևտրի թվայնացման ժամանակակից գործընթացի այնպիսի առանցքային ասպեկտներ, ինչպիսիք են արտաքին առևտրային և լոգիստիկ ընթացակարգերի թվայնացումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդնումը, բլոկչեյնը և սմարթ պայմանագրերը արտաքին առևտրում, էլեկտրոնային առևտրի մասին օրենսդրությունը, նոր թվային տեխնոլոգիաների կարգավորման մոտեցումները, ներառյալ արհեստական բանականությունը: Միջոցառման շրջանակներում նաև տեղի է ունեցել Վահագն Ղազարյանի հանդիպումը ԷՍԿԱՏՕ-ի առևտրի, ներդրումների և նորարարությունների բաժնի տնօրեն Ռուպա Չանդայի հետ։ Կողմերը գնահատել են առևտրի թվայնացման ոլորտում համագործակցության գերակա ուղղությունները, քննարկել հետագա աշխատանքների հնարավոր ուղղությունները: Բացի այդ, «Անթուղթ առևտրի շաբաթ 2025»-ի շրջանակներում կայացել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անդրսահմանային անթուղթ առևտրի ընթացակարգերի պարզեցման մասին շրջանակային համաձայնագրի իրականացման հարցերով առանցքային աշխատանքային մարմինների չորրորդ նստաշրջանը, որի ընթացքում Վահագն Ղազարյանը ԷՍԿԱՏՕ-ի անդամ պետություններին տեղեկացրել է ԵԱՏՄ-ում առևտրի թվայնացման աշխատանքների և ԵՏՀ-ի և ԷՍԿԱՏՕ-ի անթուղթ առևտրի խորհրդի միջև համագործակցության հնարավոր ուղղությունների մասին։ «Անթուղթ առևտրի շաբաթ 2025»-ի հիմնական նպատակն է խրախուսել մատակարարումների շղթաների թվայնացման ոլորտում պետական և մասնավոր հատվածի համագործակցությունը, ինչպես նաև աջակցել երկրներին ՄԱԿ-ի պայմանագրի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անդրսահմանային անթուղթ առևտրին աջակցելու մասին շրջանակային համաձայնագրի իրագործման շուրջ համատեղ աշխատանքի ընթացքում հիմնավորված որոշումներ ընդունելու հարցում:
12 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաևը Վլադիմիր Պուտինին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Վլադիմիր Պուտինին և ամբողջ ռուս ժողովրդին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ: «Այս կարևոր օրը դարձել է ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլանիշը, որը հաջողությամբ շարունակում է տնտեսական վերափոխումների ճանապարհը, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում», — ասված է շնորհավորական նամակում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Ռուսաստանի Դաշնությանը և նրա քաղաքացիներին մաղթել է բարեկեցություն և բարգավաճում։
11 հունիսի 2025
ԵՏՀ իրավական վարչության փոխտնօրեն է նշանակվել Զարեմա Ասքարովան
Զարեմա Ալիկի Ասքարովան ծնվել է 1980 թվականին Բիշքեկում: 2003 թվականին ավարտել է Ղրղզստանի Ժուսուպ Բալասագինի անվ. ազգային համալսարանը՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ։ 2005-2006 թվականներին աշխատել է Ղրղզստանի Հանրապետության նախագահի գործերի կառավարման Ղրղզստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեխնիկական սպասարկման մասնագետների ԷՀՄ խմբի օպերատոր: 2006-2007 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի գործերի կառավարման Ղրղզստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գործունեության ապահովման մասնագետ, մասնագետների խմբի ավագ տեսուչ: 2007-2009 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավական ապահովման և կադրային ծառայության բաժնի իրավական վերլուծության և փորձաքննության հատվածի փորձագետ, կարգավորող ազդեցության վերլուծության բաժնի փորձագետ: 2009-2011 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության տնտեսական կարգավորման նախարարության ձեռնարկատիրության զարգացման վարչության, լիցենզիոն գործունեության կարգավորման և ԿԱՎ վարչության կարգավորող ազդեցության վերլուծության բաժնի վարիչ, Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի աշխատակազմի մարդու իրավունքների, հավասար հնարավորությունների և հասարակական միավորումների կոմիտեի բաժնի վարիչ: 2011-2012 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի գիտաշխատող, փոխտնօրեն: 2012-2014 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի Պետական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի իրավաբան, աշխատակազմի ղեկավար, տնօրեն: 2014-2019 թվականներին՝ աշխատանք միջազգային կազմակերպություններում: 2019-2021 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավական փորձաքննության բաժնի փորձագետ: 2021 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի մայիս՝ Ղրղզստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, առաջին տեղակալ: 2025 թվականի հունիսի 9-ին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական վարչության փոխտնօրեն։
11 հունիսի 2025
Երևանում քննարկել են ԵԱՏՄ երկրների միջև մաքսային համագործակցությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը հանդիպել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման արդիական հարցեր, ինչպիսիք են ԵԱՏՄ մաքսային տարանցման միասնական համակարգի ներդրումը, մաքսային սահմանների հատման պարզեցումը, ինչպես նաև դրա կատարելագործման հեռանկարները: Կողմերը կարևորել են կառուցողական փոխգործակցությունը Միության ամբողջ տարածքում մաքսային վարչարարության միասնականության ապահովման համար։ Աշխատանքային այցի ընթացքում Ռուսլան Դավիդովը նաև աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ: Հանձնաժողովի մաքսային բլոկի ղեկավարը գործընկերների հետ առարկայորեն քննարկել են մաքսային ոլորտում հեռանկարային տեխնոլոգիաների օգտագործումը, մաքսային տեղեկատվության փոխանակումը, մաքսային արժեքի վերահսկողությունը, Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրագործումը և փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, ինչպես նաև հետագա աշխատանքի պլանները:
11 հունիսի 2025
Վալենտին Տատարիցկի. «Հանձնաժողովի համար առաջնահերթություն է ԵԱՏՄ երկրների բնակչության առողջության պահպանումը, սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ապահովումը»
Տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստին: Խորհուրդը, մասնավորապես, քննարկել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախորդ նստաշրջանի արդյունքները ԵԱՏՄ երկրների համար դրանց արդիականության տեսանկյունից: Քննարկվել են Միության անդամ պետություններում առկա ընթացիկ համաճարակաբանական իրավիճակը և Խորհրդի հետագա գործունեության հեռանկարները: «Համատեղ աշխատանքը թույլ կտա ամրապնդել Միության պետությունների սանիտարական ծառայությունների ներուժը և արդյունավետորեն լուծել անհրաժեշտ հարցերը, ինչը թույլ կտա պահպանել մեր երկրների բնակչության առողջությունը և ապահովել սանիտարահամաճարակաբանական բարեկեցությունը», — ընդգծել է Վալենտին Տատարիցկին: Անդամ պետությունների ներկայացուցիչները կողմ են արտահայտվել Հանձնաժողովի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Վլադիմիր Սինկևիչի առաջարկը ազգային լիազոր մարմինների հետ համատեղ «սանիտարական միջոցներ» ուղղությամբ աշխատանքների պլանի նախապատրաստման մասին: Նախաձեռնվել է եռամյա պլանի մշակում: Վալենտին Սինկևիչի և Ղեկավարների խորհրդի նախագահ, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում հսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի միջև աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են սանիտարական միջոցների կիրառման հարցեր: Այդ թվում՝ քննարկվել են Հանձնաժողովի կողմից մշակվող նշված ոլորտի ակտեր, ինչպես նաև «Եվրասիական տնտեսականն ուղի» հռչակագրի իրականացման պլանի նախագծի միջոցառումները: Քննարկման արդյունքում սահմանվել են մի շարք գերակա ուղղություններով համագործակցության համար նախատեսված միջոցառումներ:
10 հունիսի 2025
Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Բակիտժան Սագինտաևը քննարկել են ԵԱՏՄ հետագա զարգացման հեռանկարները
Հունիսի 10-ին Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ներկայիս վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Կասիմ Ժոմարտ Տոկաևը տեղեկացվել է 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների մասին, որոնք տեղի կունենան հունիսի 26-27-ը Մինսկում։
Ցուցադրել ավելին