Նորություններ

28.03.2025

Բակիտժան Սագինտաև. «Հանձնաժողովն աշխատում է ԵԱՏՄ միասնական թվային տարածքի ստեղծման ուղղությամբ, որը լի կլինի լավագույն տեխնոլոգիական լուծումներով»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների միջազգային տնտեսական համաժողովի «Նոր խթաններ Մեծ Եվրասիական գործընկերության զարգացման համար. Գիտատեխնոլոգիական և նորարարական համագործակցություն» խորագրով լիագումար նիստին։


Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Բակիտժան Սագինտաևը նշել է Համաժողովի լիագումար նիստի թեմայի արդիականությունը բոլոր երկրների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության համար։

Գիտատեխնոլոգիական և նորարարական զարգացումը Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների հետագա աճի արդյունավետ գործիքներից է։ Եվրասիական «հնգյակի» անդամ բոլոր պետություններում հաստատվել են առաջադեմ գիտատեխնոլոգիական զարգացումն ապահովող ռազմավարական և ծրագրային փաստաթղթերը։

Վերազգային մակարդակում լուծվում են ԵԱՏՄ-ն տնտեսական հարաբերությունների համաշխարհային ճարտարապետության մեջ ներկառուցման, արտահանման ավելացման, ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավման խնդիրները։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության ընթացքում երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ ստորագրվել է համագործակցության մոտ հարյուր հուշագիր, ինչը թույլ է տալիս փորձի փոխանակում կատարել, այդ թվում՝ առաջադեմ նորարարական մշակումների մասով։

«Հաշվի առնելով տնտեսության բոլոր ոլորտներում թվային փոխակերպման բարձր տեմպերը, Հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է միասնական թվային տարածք ստեղծելու ուղղությամբ, որն ուղղված կլինի պետական մարմինների, բիզնեսի և քաղաքացիների միջև փոխգործակցության պարզեցմանը, — հայտնել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը: — Մեր խնդիրն է բոլոր գործընթացները դարձնել ավելի արագ, հարմարավետ և անվտանգ: Տեխնոլոգիական լուծումների ներդրման հիմքում Digital Union հայեցակարգն է»։

Բակիտժան Սագինտաևը խոսել է ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրված տեղեկատվական համակարգի հաջող գործունեության մասին։ Դրա զարգացումը ձևավորում է վերազգային ենթակառուցվածք, որը թույլ է տալիս, որ միևնույն էկոհամակարգում գործեն հինգ տարբեր համակարգեր:

Ներկայումս թվայնացումը դինամիկ զարգանում է տնտեսական մի շարք ոլորտներում։ Տրանսպորտի ոլորտում ձեռնարկվող միջոցները թույլ կտան ապահովել անխափան փոխադրումներ՝ Միության շրջանակներում ստեղծելով կայուն տրանսպորտալոգիստիկ հիմնակմախք: Էներգետիկ ոլորտի կարևորագույն խնդիրներից է էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի տարբերակումը։ ԱԱՀ ոլորտում հեռանկարային է գիտատար ապրանքների արտադրության ուղղությամբ համագործակցության հետագա զարգացումը։

Բակիտժան Սագինտաևի խոսքով՝ նորարարությունները և գիտատեխնոլոգիական առաջընթացի առաջադեմ նվաճումների արագացված յուրացումը մեծապես որոշում են յուրաքանչյուր ազգային տնտեսության մրցունակությունը: Այս խնդրի իրականացմանը, ի թիվս այլնի, կնպաստեն ինտեգրացիոն կառույցների միջև երկխոսությունը և արդյունավետ փոխգործակցությունը: