19 հունիսի 2025 Գոհար Բարսեղյան. «Արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորումը կարևոր քայլ է տնտեսական ինտեգրման խորացման համար» Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարղեսյանը «Ռուսաստան-Ղազախստան երկխոսություն.  արդյունաբերական համագործակցության նոր հորիզոններ» բիզնես երկխոսության ընթացքում, որն անցկացվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական հանաժողովի ընթացքում: ԵՏՀ նախարարը կարևորել է տնտեսության իրական հատվածի դերը ոչ միայն Ռուսաստանի և Ղազախստանի, այլ և ընդհանուր առմամբ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացման գործում: «Բիզնեսի նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ում ստեղծվել է արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նոր մեխանիզմ:  Հանձնաժողովի կողմից 2024 թվականի հուլիսից գործարկված այս գործիքը կարևոր քայլ է դարձել տնտեսական ինտեգրման խորացման, ձեռնարկատերերի պրակտիկ փոխգործակցության զարգացման գործում», — հայտարարել է Գոհար Բարսեղյանը: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ մեխանիզմը նախատեսում է վարկերի տոկոսադրույքի դրույքաչափի սուբսիդավորում Միության երկրների առանցքային դրույքաչափի 100%-ի չափով, ինչպես նաև ԵԱՏՄ երեկ և ավելի պետությունների ձեռնարկությունների մասնակցություն, ինչն ուժեղացնում է կոոպերացիան, նպաստում փորձի փոխանակմանը և տեխնոլոգիական աճին: Նրա խոսքով՝ հավանություն է տրվել առաջին երկու նախագծին, ներառյալ Ղազախստանում գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ արտադրությունը: Այս նախագծի իրագործումը կապահովի Ռուսաստանի և Բելառուսի ձեռնարկությունների մասնակցությամբ հատիկահավաք կոմբայնների արտադրությունը: ԵՏՀ նախարարը հայտնել է, որ հաշվի առնելով դրական փորձը՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն է տվել կոոպերացիոն համագործակցության մեխանիզմը ագրոարդյունաբերական համալիրի վրա տարածելու նախաձեռնությունը: «Միավորելով տնտեսալան ներուժները և ազգային իրավասությունները՝ մենք կարող ենք կառուցել ինտեգրացիոն տարածք, որը կդառնա տնտեսական աճի, կայուն տեխնոլոգիական զարգացման հուսալի բազա», — ամփոփել է Գոհար Բարսեղյանը: Արդյունաբերական արտադրության ծավալը ԵԱՏՄ-ում 2024 թվականի նախորդ տարված համեմատ աճել է 4,5%-ով: ԵԱՏՄ երկրների ընդհանուր ապրանքաշրջանառության շուրջ 80%-ը բաժին է հասնում մշակող արդյունաբերության արտադրանքին:  
19 հունիսի 2025 Հանձնաժողովը զարգացնում է ՉԺՀ-ի առևտրի նախարարության հետ համագործակցությունը ներքին շուկայի պաշտպանության միջոցների հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության վարչության տնօրեն Անդրեյ Զախարովը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության Պաշտպանական միջոցների և հետաքննությունների գրասենյակի ղեկավար Տաո Պենի հետ ԵՏՀ-ի և ՉԺՀ-ի առևտրի նախարարության միջև հակագնագցման, փոխհատուցման և հատուկ պաշտպանական միջոցների կիրառման ոլորտում համագործակցության հուշագրի շրջանակներում: Միջոցառման մասնակիցները քննարկել են ներքին շուկայի պաշտպանության միջոցների դերը համաշխարհային առևտրի փոփոխվող պայմաններում: Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես հետաքննություններ անցկացնող մարմինների, այնպես էլ բիզնեսի մակարդակով երկկողմ շփումների հատուկ դերը ծագող հարցերի կառուցողական քննարկման համար: «Հանձնաժողովը բարձր է գնահատում ներքին շուկայի պաշտպանության միջոցների հարցերով ՉԺՀ առևտրի նախարարության հետ երկարաժամկետ համագործակցությունը, որը հիմնված է թափանցիկության և փոխադարձ շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա: Ներքին շուկայի պաշտպանության վարչությունը բաց է մնում ՉԺՀ առևտրի նախարարության Պաշտպանական միջոցների և հետաքննությունների գրասենյակի կետ երկխոսության հետագա զարգացման համար», — նշել է Անդրեյ Զախարովը: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են Հուշագրի շրջանակներում հետագա փոխգործակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի հարթակում:
19 հունիսի 2025 Քննարկվել են ԵՏՀ և Մյանմարի միջև մրցակցության ոլորտում փոխգործակցության և փորձի փոխանակման հարցեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը Հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստում ներկայացրել է մրցակցության ոլորտում ԵՏՀ-ի գործունեությունը:  Նիստն անցկացվել է Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում: Մյանմարի կողմը հայտնել է, որ 2017 թվականին «Մրցակցության մասին» Մյանմարի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկրում ստեղծվել է Մրցակցության հանձնաժողով, որը մինչ օրս զգալի փորձ է ձեռք բերել և իր արժանի տեղն է զբաղեցրել պետական մարմինների համակարգում: Մյանմարում հետաքրքրված են ԵԱՏՄ պետությունների համանման գերատեսչությունների և ԵՏՀ մրցակցային բլոկի հետ համագործակցությամբ: «Մյանմարի Մրցակցության հանձնաժողովի կազմում ընդգրկված են տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ: Սա մրցակցային մարմնի կառուցվածքի ձևավորման հետաքրքիր, մեզ համար անսովոր մոտեցում է: Մեզ համար, անշուշտ, օգտակար կլինի ծանոթանալ նրա աշխատանքին», — նշել է Արմինե Հակոբյանը: Նիստի մասնակիցները քննարկել են փոխգործակցության կազմակերպական հարցեր, ինչպես նաև տնտեսության այլ առանցքային ոլորտներում համագործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև ավելի վաղ կնքված հուշագրին համապատասխան:
18 հունիսի 2025 Գործարկվել է տեղեկատվական փոխգործակցությունը ԵԱՏՄ արտաքին սահմանին տրանսպորտային վերահսկողության շրջանակներում Բելառուսը և Ռուսաստանն ավարտել են տեխնոլոգիական փոխգործակցության նախապատրաստումը և լրամշակել N 46 «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության տեղեկատվական ապահովում» ընդհանուր գործընթացին առնչվող ազգային հատվածները: Սա նրանց թույլ տվեց անցնել լիաձևաչափ տեղեկատվական փոխանակմանը: N 46 ընդհանուր գործընթացը Միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի մասն է: Դրա ներդրման նպատակն է ԵԱՏՄ բեռնատար ավտոտրանսպորտի մուտքի դեպքում ազգային լիազոր մարմինների կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացումն է: Գործընթացի գործարկումը նախապատրաստելիս Բելառուսի և Ռուսաստանի լիազոր մարմիններն իրականացրել են տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության արդյունքների մասին համախմբված տեղեկություններ պարունակող ավելի քան 800 գործարք: Մինչև 2025 թվականի ավարտը սկսված տեղեկատվական փոխանակմանը նախատեսում են միանալ Ղազախստանն ու Ղրղզստանը: ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևն ընդգծել է. «N 46 ընդհանուր գործընթացի լիարժեք իրականացումը լիազոր մարմինների համար կապահովի անդամ պետությունների տարածքով տրանսպորտի տեղաշարժի ընթացքում Միության արտաքին սահմանին տրանսպորտային վերահսկողության իրականացման արդյունքների օպերատիվ հասանելիությունը՝ ներառյալ վճարների, տուգանքների վճարման և խախտումների վերացման մասին տեղեկատվությունը:  Արդյունքում սա դրականորեն կանդրադառնա փոխադրման գործընթացի որակի և անվտանգության վրա»: Հայաստանը չի մասնակցում N 46 ընդհանուր գործընթացի իրականացմանը ԵԱՏՄ մասին պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու կապակցությամբ:
18 հունիսի 2025 ԵՏՀ-ն փոփոխություններ է կատարել մասնագիտացված սննդամթերքի առանձին տեսակների, փաթեթավորված խմելու գրի, սննդային հավելումների և բուրավետիչների մասին տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան արդիականացրել է «Մասնագիտացված սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժական և դիետիկ կանխարգելիչ սննդի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012), «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012) և «Փաթեթավորված խմելու ջրի անվտանգության մասին, ներառյալ բնական հանքային ջուրը» (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների ցանկերը: Ցանկերում ներառվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից նշված կանոնակարգերին կից ծրագրերին համապատասխան մշակված միջպետական ստանդարտները: Մասնավորապես, ՄՄ ՏԿ 027/2012 տեխկանոնակարգի հետազոտության մեթոդների ստանդարտների ցանկում ներառվել է վեց միջպետական ստանդարտ, և նույնքան (որոնք կորցրել են արդիականությունը) հանվել է: ՄՄ ՏԿ 029/2012 տեխկանոնակարգի կամավոր կիրառության ստանդարտների ցանկը և հետազոտության մեթոդների ստանդարտների ցանկը լրացվել է երեք նոր փաստաթղթով, մեկը հանվել է: ԵԱՏՄ ՏԿ 044-2017 տեխկանոնակարգի հետազոտության մեթոդների ստանդարտների ցանկը լրացվել են երկու ստանդարտով, երկու փաստաթուղթ հանվել է, ևս մեկ ստանդարտի կիրառման ժամկետը սահմանափակվել է: Նման փոփոխությունները, համաձայն Ստանդարտների ցանկերի մշակման կարգի, կատարվում են առանց հանրային քննարկման ընթացակարգեր անցկացնելու և առանց պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկելու՝ ստանդարտացման լիազոր մարմինների առաջարկների հիման վրա՝ պայմանով, որ այդ ստանդարտներին կմիանան Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները: ԵՏՀ Կոլեգիայի կողմից ընդունված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Հանձնաժողովի համապատասխան որոշումների պաշտոնական հրապարակման պահից 180 օրացուցային օր հետո:
17 հունիսի 2025 Բակիտժան Սագինտաև. «Փոխշահավետ արտաքին տնտեսական շփումների զարգացումը ԵԱՏՄ-ի գերակայությունն է» Հունիսի 17-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի բիզնեսի ընկերակցության (ԵԲԸ) գլխավոր տնօրեն Տաձիո Շիլինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են Հանձնաժողովի և ներկայումս Եվրոպայի ավելի քան 380 ընկերություն միավորող ԵԲԸ-ի փոխգործակցության հեռանկարները: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ պետությունների հետ համատեղ աշխատում է բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ: ԵԲԸ-ի մեզ համար հուսալի գործընկեր է գործարար շրջանակների հետ արդյունավետ փոխգործակցության համար», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը նշել է, որ ԵԱՏՄ գործունեության առաջնահերթություններից է արտաքին տնտեսական շփումների զարգացումը: Հանձնաժողովը մտադիր է հետևողականորեն ընդլայնել միջազգային համագործակցության աշխարհագրությունը: Հանդիպման արդյունքում կողմերը վերահաստատել են եվրասիական տարածքում ձեռնարկատերերի երկխոսության հետագա զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրվածությունը: Բակիտժան Սագինտաևը Տաձիո Շիլինգին շնորհավորել է Եվրոպայի բիզնեսի ընկերակցության 30-ամյա հոբելյանի առթիվ և մաղթել հագեցած և արդյունավետ աշխատանք Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում:
17 հունիսի 2025 ԵՏՀ Կոլեգիան ժամանակավորապես զրոյացրել է ձեռքի էլեկտրական գործիքների լրակազմողների առանձին տեսակների նկատմամբ տուրքերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել ձեռքի էլեկտրական գործիքների արտադրության համար լրակազմողների առանձին տեսակների նկատմամբ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8483 40 230 2, 8536 50 800 2 և 8545 20 000 1 ծածկագրեր) մաքսային արժեքի 0%-ի չափով ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին: Տուրքերի ժամանակավոր զրոյացումը կատարվել է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը: «Մաքսասակագնային կարգավորման միջոցն ուղղված է Եվրասիական տնտեսական միության երկրների ձեռնարկությունների կողմից արտադրված ձեռքի էլեկտրական գործիքների մրցունակության բարձրացմանը, այդ արտադրության ինքնարժեքի նվազեցմանը, առկա արտադրական հզորությունների բեռնմանը, արտադրվող արտադրանքի ծավալների ավելացմանը և տեսականու ընդլայնմանը, ինչպես նաև ոլորտում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ ձեռքի էլեկտրական գործիքների անհրաժեշտ տիպաչափերի լրակազմողներ ԵԱՏՄ-ում չեն արտադրվում: Անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն նաև Հանձնաժողովի այլ ակտերում։ Նշված ապրանքների նկատմամբ տուրքերի զրոյական դրույքաչափեր են կիրառվել 2020 թվականի հունիսի 5-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Սա նպաստել է ԵԱՏՄ երկրներում էլեկտրական գործիքների արտադրության արտադրական հզորությունների ավելացմանը և ներքին շուկայում հայրենական արտադրանքի բաժնի ավելացմանը:  
Ցուցադրել ավելին