Նորություններ

16.03.2023

ԵԱՏՄ-ում գործազուրկների թիվը 2023 թվականի հունվարին նվազել է ավելի քան 10%-ով

Եվրասիական տնտեսական միության պետությունների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2023 թվականի հունվարի վերջի դրությամբ կազմել է 884,2 հազար մարդ, 2022 թվականի նույն օրվա համեմատ կրճատվելով 10,1%-ով։

Այսպիսով, գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի ընդհանուր թվաքանակի 1%-ը։ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1,1%։

ԵԱՏՄ-ում գործազրկության մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության կայքէջի «Գործազրկության մասին» բաժնում։