Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
09.07.2024

ԵԱՏՄ և ԱՄԷ կձգտեն այս տարվա աշնանը տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների սուբստանտիվ ավարտին

Հուլիսի 8-ին «ԻՆՆՈՊՐՈՄ-2024» ցուցահանդեսի շրջանակում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետնախարար Թանի բին Ահմեդ Ալի Զայուդիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը ողջունել են ԵԱՏՄ և ԱՄԷ միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող առաջընթացը և նշել այս տարվա աշնանը դրանց սուբստանտիվ ավարտին հասնելու իրենց ձգտումը։

«Մենք բարձր ենք գնահատում էմիրաթական կողմի դրական տրամադրվածությունը։ Մեր երկրների միջև առևտուրը շարունակում է անշեղորեն աճել, և դա, վստահ եմ, կօգնի մեզ համատեղ լուծել բանակցություններում մնացած բոլոր հարցերը», — նշել է Անդրեյ Սլեպնևը։

Նախարարները քննարկել են բանակցային գործընթացի մի շարք առանցքային հարցեր և նախանշել մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերին ակնկալվող հերթական փուլն ընկած ժամանակահատվածում ակտիվ շփումների պլան։ 

ԱՄԷ հետ բանակցություններ սկսելու որոշումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից ընդունվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Մինչ օրս կայացել է երեք բանակցային փուլ։