Հուլիսի 8-ին «ԻՆՆՈՊՐՈՄ-2024» ցուցահանդեսի շրջանակում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետնախարար Թանի բին Ահմեդ Ալի Զայուդիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը ողջունել են ԵԱՏՄ և ԱՄԷ միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող առաջընթացը և նշել այս տարվա աշնանը դրանց սուբստանտիվ ավարտին հասնելու իրենց ձգտումը։
«Մենք բարձր ենք գնահատում էմիրաթական կողմի դրական տրամադրվածությունը։ Մեր երկրների միջև առևտուրը շարունակում է անշեղորեն աճել, և դա, վստահ եմ, կօգնի մեզ համատեղ լուծել բանակցություններում մնացած բոլոր հարցերը», — նշել է Անդրեյ Սլեպնևը։
Նախարարները քննարկել են բանակցային գործընթացի մի շարք առանցքային հարցեր և նախանշել մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերին ակնկալվող հերթական փուլն ընկած ժամանակահատվածում ակտիվ շփումների պլան։