Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7035
01 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը օգոստոսի 31-ին — սեպտեմբերի 1-ին Տյանցզինում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) մասնակցել է «ՇՀԿ պլյուս» գագաթնաժողովին:
01 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաև. «Ինտեգրումների երկխոսությունը համաշխարհային տնտեսության զարգացման գլխավոր միտումներից է»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Տյանցզինում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) ընթացող «ՇՀԿ պլյուսի» շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Կաո Կիմ Հորնի հետ:
01 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցել է ՏՀԿ գլխավոր քարտուղար Ասադ Մաջիդ Հանի հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Տյանցզինում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) աշխատանքային հանդիպում է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գլխավոր քարտուղար Ասադ Մաջիդ Հանի հետ:
01 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Շավկաթ Միրզիյոևին Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության ղեկավար Շավկատ Միրզիյոևին և ամբողջ ուզբեկ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:
29 օգոստոսի 2025
Նովոսիբիրսկում քննարկել են ԵԱՏՄ երկրների տարածաշրջանների համագործակցության զարգացումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Արտահանման առաջին եվրասիական համաժողովի շրջանակներում անցկացրել է «ԵԱՏՄ-ում միջտարածաշրջանային կապերի զարգացումը՝ որպես եվրասիական ընկերությունների արտահանման ներուժի ամրապնդման գործոն» թեմայով պանելային նստաշրջան, որն անցել է օգոստոսի 28-ին Նովոսիբիրսկում:
26 օգոստոսի 2025
Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում պետգնումների ոլորտի արդիական հարցեր
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը ԵՏՀ կենտրոնակայանում աշխատանքային հանդիպում է ունեցել Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ռուսաստանցի փորձագետ-պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախկին փոխնախարար Ալեքսեյ Լավրովի հետ, որը նախկինում վերահսկում էր նաև պետգնումների հարցերը: «Մենք գնահատում ենք Ձեր անձնական մեծ ավանդը պետական գնումների ոլորտում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման գործում», - նշել է Մաքսիմ Երմոլովիչը: Հանդիպման մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում այս ոլորտի արդիական հարցեր և դրանց կարգավորման առանձնահատկությունները՝ ներառյալ վիճակագրական հաշվետվությունների կատարելագործման հեռանկարները:
26 օգոստոսի 2025
Հաստատվել է խաղալիքների մասին տեխկանոնակարգի արտադրանքի ցանկի նոր խմբագրությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի նոր ցանկը, որի նկատմամբ մաքսային ընթացակարգերով գրանցվելու դեպքում հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը։ Ցանկը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք պարտադիր համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի ներմուծման կարգի իրականացման համար։ Ցանկում ներառվել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքների 55 ծածկագիր: Փաստաթուղթն ուղղված է ԱՏԳ մասնակիցներին և օգտագործվում է մաքսային վարչարարության համար։ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
26 օգոստոսի 2025
ԵԱՏՄ-ն տրիգերային պաշտպանական միջոց կկիրառի Վիետնամից ներմուծվող հագուստի առանձին տեսակների նկատմամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել Ազատ առևտրի մասին համաձայնագրին համապատասխան սակագնային առանձնաշնորհներով Վիետնամից ներմուծվող հագուստի առանձին տեսակների նկատմամբ տրիգերային պաշտպանական միջոց կիրառելու մասին: Նման միջոցի կիրառումը նշանակում է, որ Կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում Վիետնամից Եվրասիական տնտեսական միություն հագուստի առանձին տեսակներ ներմուծելու դեպքում կիրառվելու է ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի գործող դրույքաչափը: Պաշտպանական միջոց կիրառելու հիմք է դարձել Վիետնամից համաձայնագրով նախատեսված ներմուծման տրիգերային մակարդակի գերազանցումը: «Այս միջոցը թույլ կտա աջակցել Միության արտադրողներին և բացառել Վիետնամից ապրանքների անմաքս ներմուծման կտրուկ աճը՝ համաձայնագրով նախատեսված մակարդակներից բարձր, ինչը կարևոր է մեր երկրների թեթև արդյունաբերության համար», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
Ցուցադրել ավելին