Փետրվարի 2-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ընթացքի և հեռանկարների մասին զեկույցը։
Այսօր հաջողությամբ գործարկվել է 27 ընդհանուր գործընթաց, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սեգմենտում ապահովվել է 24 ընդհանուր գործընթացի իրականացման տեխնիկական պատրաստություն՝ նախատեսելով մինչև 2024 թվականի մարտի 1-ը հասնել ևս 16 գործընթացի պատրաստության։ ԵԱՏՄ երկրները և Հանձնաժողովը կշարունակեն թիրախային ցուցանիշներին հասնելու նպատակով ընդհանուր գործընթացների գործարկման աշխատանքը։
Կարևոր քայլ է կատարվել տվյալների փոխանակման ամբողջականության և անվտանգության պահպանման ուղղությամբ, ինչը թույլ կտա առաջիկայում ցանցային փոխգործակցությունը տեղափոխել պաշտպանված ցանց։