Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 1406
27 հունիսի 2025
ԵՏՀ-2025-ում քննարկվել են արհեստական բանականության ներուժը և վիճակագրությունում դրա կիրառման հեռանկարները
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վիճակագրության ոլորտում արհեստական բանականության օգտագործումը կարող է լրացուցիչ խթան դառնալ ԵԱՏՄ վիճակագրական համակարգի թվային, տեխնոլոգիական և նորարարական ներուժի ամրապնդման համար: Այս կարծիքը ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «ԵԱՏՄ վիճակագրություն 2030. արհեստական բանականության կիրառման ներուժը և հեռանկարները» կլոր սեղանի ընթացքում: «Վիճակագրական գործունեությունում արհեստական բանականության բարեհաջող ներդրման և հուսալի օգտագործման համար պահանջվում է հստակ ստանդարտների մշակում, թափանցիկության, տվյալների պաշտպանության և ազգային վիճակագրական ծառայությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից համաձայնեցված գործողությունների մշակման ապահովում», — նշել է Էլդար Ալիշերովը: Կլոր սեղանի մասնակիցները համաձայնել են, որ արհեստական բանականության հիման վրա վիճակագրական տեղեկատվության վերլուծության գործիքների ի հայտ գալը և զարգացումը պաշտոնական վիճակագրական տեղեկատվության պահանջմունքների փոփոխություններով պայմանավորված կարևորագույն միտումներից է: Արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են կիրառվել վիճակագրական արտադրության բոլոր փուլերում՝ տվյալների հավաքագրումից մինչև պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածումը: «ԵԱՏՄ վիճակագրական համակարգի կայուն զարգացման արդիական միտում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ներդրումն է, որը թույլ կտա ապահովել աշխատանքի արդյունավետության անհրաժեշտ մակարդակը առաջադրված խնդիրների տեղեկատվական և հաղորդակցական բարդության աճի բարձր տեմպերի պայմաններում», — ամփոփել է Էլդար Ալիշերովը:
27 հունիսի 2025
ԵԱՏՄ և Նիկարագուա. շփումների ընդլայնման և առևտրատնտեսական երկխոսության ակտիվացման երկկողմ մտադրություն
Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է ԵՏՀ և Նիկարագուայի կառավարության փոխգործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահներ՝ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի և Նիկարագուայի նախագահի ներդրումների, առևտրի և միջազգային համագործակցության հարցերով խորհրդական Լաուրեանո Օրտեգա Մուրիլյոյի հանդիպումը: «2024 թվականին ստորագրելով ԵՏՀ և Նիկարագուայի կառավարության միջև փոխգործակցության հուշագիրը, մենք մեր երկխոսությունը բերեցինք որակապես նոր մակարդակ: Մեր ընդհանուր նպատակն է դարձել առևտրատնտեսական համագործակցության ավելացման ու տարբերակման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղություններով փորձի փոխանակման համատեղ ջանքերի համակարգումը, ինչպես աջակցությունը ԵԱՏՄ և Նիկարագուայի գործարար շրջանակների ներկայացուցիչներին ուղիղ փոխգործակցություն հաստատելու գործում», — նշել է Էլդար Ալիշերովը: Համանախագահները տեղեկատվություն են փոխանակել 2024 թվականի վերջին համատեղ աշխատանքային խմբի նիստից հետո կողմերի կատարած աշխատանքի մասին՝ ընդգծելով ոլորտային երկխոսության զարգացման մեծ ներուժը: ԵՏՀ նախարարը նաև նշել է. «Համատեղ լուծելով առևտրատնտեսական համագործակցության ծավալների փոխշահավետ ավելացման խնդիրը, անհրաժեշտ է ավելի լավ ճանաչել միմյանց, վերացնել առևտրային հնարավորությունների և բիզնեսի վարման պայմանների մասին տեղեկատվության պակասը: Բիզնեսը մեր երկխոսության հիմնական շարժիչ ուժն ու շահառուն է»: Լաուրեանո Օրտեգա Մուրիլյոն հայտնել է, որ այս համատեքստում է ընթանում Մոսկվայում համատեղ աշխատանքային խմբի նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների մշակումը: Նա նաև նշել է, որ Նիկարագուան ուսումնասիրում է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցը, սա վերահաստատում է Նիկարագուայի հետաքրքրվածությունը ԵԱՏՄ անդամ պետությունների և ԵՏՀ-ի հետ առևտրատնտեսական փոխգործակցության հետագա ակտիվացմամբ: Էլդար Ալիշերովը ի պատասխան պարզաբանել է նման կարգավիճակ ստանալու ընթացակարգային հարցերը: Աշխատանքային խմբի համանախագահներն արձանագրել են, որ հետագայում համատեղ աշխատանքային խմբին նպատակահարմար է կենտրոնանալ տեխնիկական կարգավորման, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների կիրառման, սպառողների իրավունքների պաշտպանության, դեղագործության և կենսատեխնոլոգիաների հարցերի վրա: Հաշվի առնելով ԵԱՏՄ-ի և Նիկարագուայի աշխարհագրական հեռավորությունը՝ նպատակահարմար է ուշադրություն դարձնել այն հատվածների վրա, որոնք կապված չեն մեծ տրանսպորտային ծախսերի հետ, և թվայնացման զարգացմանն ու ծառայությունների տրամադրմանն ուղեկցող հարցերի վրա: ԵՏՀ-ի և Նիկարագուայի կառավարության փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի հերթական լիաձևաչափ նիստը նախատեսված է ընթացիկ տարվա վերջին:
26 հունիսի 2025
Էլդար Ալիշերով. «ԵԱՏՄ-ն ապահովում է տնտեսության առանցքային ոլորտների զարգացման կայուն դրական դինամիկա»
Հունիսի 26-ին Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը հանդես է եկել որպես 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված «ԵԱՏՄ-ի 10 տարին. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի առանցքային բանախոս: «Տասը տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը, որ ստեղծվել էր որպես հետխորհրդային Եվրասիայի առավել մերձավոր պետությունների մրցակցային առավելությունների զուգակցման և մասշտաբավորման համապիտանի գործիք, ապացուցել է իր արդյունավետությունը և կայացել որպես առաջավոր միջազգային պրակտիկային համապատասխանող գործուն ինստիտուցիոնալ և իրավական բազա ունեցող միջազգային ինտեգրացիոն միավորում», - նշել է Էլդար Ալիշերովը: Նա հատուկ շեշտել է, որ «գլոբալ շուկաների անկայունության և անկայուն համաշխարհային քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում ԵԱՏՄ-ն նպաստում է Միության երկրների մակրոտնտեսական իրավիճակի կայունացմանը, ապահովում առանցքային ոլորտների զարգացման կայուն դրական դինամիկան, աջակցությունը ԵԱՏՄ տարածքում ձևավորված տնտեսական շփումներին: Միևնույն ժամանակ, ԵՏՀ նախարարը վերլուծել է ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշների տասնամյա դինամիկան, որը դրական բնույթ է կրում: Այսպես, Միության ստեղծման պահից ի վեր ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ն (2015-2024 թվականներին) աճել է 17.8%-ով, իսկ բացարձակ արտահայտությամբ՝ գրեթե 1 տրլն դոլարով: Ընդհանուր ՀՆԱ-ի աճը 2023-2024 թվականներին գերազանցել է աճի համաշխարհային ծավալը և գտնվում էր 4.3-4.4%-ի սահմաններում: Առաջընթաց է գրանցվել բնակչության ընդհանուր բարեկեցության բարձրացման գործում: Արժույթների գնողունակության պարիտետով ՀՆԱ-ն ԵԱՏՄ-ում բնակչության մեկ շնչի հաշվով 2015 թվականի 22.7 հազ. դոլարից 2023 թվականին աճել է մինչև 41.2 հազ. դոլար: 2024 թվականին անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի արժեքային ծավալը 2015 թվականին աճել է 2.1 անգամ և դարձել 97.7 մլրդ դոլար՝ 45.6 դոլարի դիմաց: 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ից դուրս երկրների հետ Միության պետությունների արտաքին առևտրի ծավալը 1.4 անգամ աճել է և 2024 թվականին կազմել է 795 մլրդ ԱՄՆ դոլար: Դրական դինամիկա է գրանցվել բոլոր անդամ պետությունների մոտ: Էլդար Ալիշերովն առանձին անդրադարձել է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկաների ստեղծման գործում ԵԱՏՄ ձեռքբերումներին, ինչպես նաև պետությունների ղեկավարների կողմից 2023 թնականին ընդունված Մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար ինտեգրման ուղենիշը սահմանող Հռչակագրին համապատասխան Միության զարգացման հեռանկարային ուղղություններին՝ հատուկ նշելով տնտեսական գործընթացների թվայնացումը, կոոպերացիոն համագործակցությունը և Միության տեխնոլոգիական ներուժի բացահայտումը, ընդհանուր տրանսպորտալոգիստիկ տարածքի ձևավորումը, ինտեգրացիոն ներուժ ունեցող նոր ոլորտների զարգացումը: Զեկուցողը նաև նշել է անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության որոշ «թույլ տեղերը», որոնց թվում են ԵԱՏՄ-ում ՈՒՕՆ ընդհանուր ծավալում փոխադարձ ներդրումների փոքր տեսակարար կշիռն է (մինչդեռ մի շարք երկրների, օրինակ՝ Բելառուսի և Ղրղզստանի համար այս հոսքերը կարևոր են), եկամուտների մակարդակի առումով անդամ պետությունների մերձեցման կայուն երկարաժամկետ միտումի բացակայությունը, ինչպես նաև այն, որ դեռևս չեն ստեղծվել զարգացման մակարդակի առումով երկրների տնտեսությունների մերձեցմանն աջակցելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Կողմերը շարունակում են աշխատել այս ուղղություններով: Կլոր սեղանի ընթացքում տեղեկատվական գրքույկներ են ներկայացվել Միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին տասնամյա մասնակցության համատեքստում ԵԱՏՄ երկրների սոցիալտնտեսական զարգացման մասին:
19 հունիսի 2025
Էլդար Ալիշերով. «Մեր երկխոսության նպատակն է աջակցությունը ԵԱՏՄ երկրների և Մյանմանրի ապրանքաշրջանառության հետագա աճին»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և Մյանմարի առևտրատնտեսական համագործակցության գերակայությունները: Հանդիպումն անցել է Պետորբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի և Մյանմարի ներդրումների և արտաքին տնտեսական կապերի նախարար Կան Զոյի համանախագահությամբ: Նիստի մասնակիցները քննարկել են առևտրի, գյուղատնտեսության, մրցակցային քաղաքականության ոլորտներում համագործակցության, բիզնես շրջանակների փոխգործակցության հարցեր: «ԵԱՏՄ շրջանակներում մշակվող ռեգուլյատորիկայի տարբեր ասպեկտներով մեր երկխոսության նպատակն է աջակցել եվրասիական «հնգյակի» երկրների և Մյանմարի առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության հետագա աճին, որը 2019 թվականից ի վեր ավելի քան եռապատկվել է», — հայտարարել է Էլդար Ալիշերովը: Այս փուլում Հանձնաժողովի և Մյանմարի կառավարության միջև համագործակցության՝ ԵՏՀ նախարարի կողմից նախանշված առանցքային խնդիրների թվում են միմյանց առևտրատնտեսական հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև տնտեսական հարաբերություններում «թույլ» կողմերի նույնականացումը, որոնք պետք է քննարկվել աշխատանքային խմբի շրջանակներում: Նրա խոսքով՝ կողմերի համագործակցության բարձր ներուժը «կանխորոշվում է ընդհանուր առմամբ ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանի հետ Հանձնաժողովի ակտիվ երկխոսությամբ, ինչպես նաև այն փաստով, որ Մյանմարը, ըստ էության, ԵԱՏՄ-ն ԱՍԵԱՆ-ի հետ կապող «կամուրջն» է, Հարավ-Արևելյան Ասիայի խոշոր տնտեսությունների առևտրային «խաչմերուկը»: Կան Զոն իր հերթին կարևորել է ԵՏՀ-ի հետ երկխոսությունը Միության բոլոր երկրների հետ տնտեսական համագործակցության ակտիվացման համար: Այս կապակցությամբ նա առանձնացրել է մի շարք առավել հեռանկարային ուղղություններ՝ թվայնացումը, էլեկտրոնային առևտուրը, գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիաների փոխանակումը, փոխգործակցությունը Մյանմարի հատուկ տնտեսական գոտիների շրջանակներում: Նիստում ելույթով հանդես են եկել Մյանմարի առևտրի նախարար Օունը, Մյանմարի գյուղատնտեսության, անասնաբուծության և ոռոգման նախարար Մին Նաունը, ինչպես նաև այդ երկրի Առևտրաարդյունաբերական միության նախագահ Այ Վինը: Կողմերը ԵԱՏՄ պետությունների և Մյանմարի ձեռնարկատերերին կոչ են արել ավելի սերտ համագործակցել, այդ թվում՝ ԵԱՏՄ գործարար խորհրդի և Մյանմարի համապատասխան բիզնես ընկերակցության միջև պաշտոնական երկխոսություն սահմանելուն: Համատեղ աշխատանքային խմբի հերտական նիստը կկայանա 2026 թվականին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հուշագիրը ստոագրվել է 2023 թվականին:
19 հունիսի 2025
ՊՄՏՀ-2025. ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ բիզնես երկխոսություն
Հունիսի 19-ին Պետերբուրգի 28-րդ միջազգային տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում կայացել է ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ բիզնես երկխոսությունը, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը: «ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ բիզնես երկխոսությունը արդյունավետ հարթակ է երկու ինտեգրացիոն միավորումների բիզնեսի ներկայացուցիչների բաց և վստահելի շփումների, փոխգործակցության առանցքային ուղղություններով «ժամացույցների համեմատման» և համագործակցության հեռանկարային ոլորտների քննարկման համար», — նշել է Էլդար Ալիշերովը: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրների բիզնեսի համար կարևոր է ավելի ակտիվորեն օգտագործել թվայնացման հնարավորությունները, տեղեկատվական հարթակներ ստեղծել, որոնք հնարավոր գործընկերներին թույլ են տալիս գտնել միմյանց, կազմակերպել բիզնես առաքելություններ, գտնել համագործակցության նոր ձևաչափեր: ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի գործարար շրջանակների փոխգործակցության համար լավ հեռանկարներ է տալիս ոլորտային երկխոսությունը: «Հանձնաժողովը և ԱՍԵԱՆ-ի քարտուղարությունն արդեն արել են գործնական քայլեր: 2025 թվականին մեկնարկել է ոլորտային սեմինարների շարք հետևյալ ուղղություններով՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, մաքսային կարգավորում, մտավոր սեփականություն, էլեկտրոնային առևտուր, մրցակցային քաղաքականություն, տրանսպորտ», — հայտնել է Էլդար Ալիշերովը: ԵՏՀ ինտեգրման բլոկի ղեկավարը նշել է, որ երկու միավորումների երկրների առևտրատնտեսական և գործարար համագործակցության դրական դինամիկային նպաստում է փոխգործակցության ամուր ինստիտուցիոնալ հիմքը: «Հեռանկարում ԵԱՏՄ-ն և ԱՍԵԱՆ-ը կարող էին մտածել ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ երկխոսության առանձին մեխանիզմ ձևավորելու մասին: Այն կարող էր ունենալ արտահայտված բիզնես բաղադրիչ՝ ելնելով այն փաստից, որ բիզնեսը առևտրատնտեսական համագործակցության հիմնական շահառուն է», — նշել է Էլդար Ալիշերովը: Բիզնես երկխոսությանը մասնակցել են «Ռուսաստան-ԱՍԵԱՆ» գործարար խորհրդի նախագահ Իվան Պոլյակովը (մոդերատոր), Ադինին ընկերությունների խմբի կառավարող տնօրեն, Բրունեյ-Դարուսալամի Պետությունից ԱՍԵԱՆ գործարար խորհրդակցական խորհրդի նախագահ Մուսա Ադնինը, Մյանմարի Միություն Հանրապետության ներդրումների և արտաքին տնտեսական շփումների նախարար Կան Զոն, Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Սալեմսայ Կոմասիտը, Ռուսաստանի էներգետիկայի նախարարության Ռուսաստանի էներգետիկ գործակալության (ՌԷԳ) գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կուլապինը, Ikhlas Capital-ի հիմնադիր, Մալայզիայից ԱՍԵԱՆ գործարար խորհրդակցական խորհրդի նախագահ Նազիր Ռազակը, «Մոսկվայի արտահանման կենտրոն» ԻՈԱԿ գլխավոր տնօրեն Վիտալի Ստեպանովը, ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սաթվինդեր Սինգհը: ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ բիզնես երկխոսությունը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամի կազմակերպական աջակցությամբ և Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործարար խորհրդի հետ համակարգմամբ: 2019 թվականից ի վեր միջոցառումն ավանդաբար կազմակերպվում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում: ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2018 թվականին: Հուշագրի իրականացման նպատակով ընդունվել է 2020-2025 թվականների համագործակցության ծրագիրը։ Փաստաթուղթն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մաքսային օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, առևտրային քաղաքականությունը, առևտրային քաղաքականությունը, ձեռնարկատիրական գործունեությունը, տեխնիկական և հակամենաշնորհային կարգավորումը, ՍԲՍ-միջոցները, էներգետիկան, ներքին շուկաների գործունեությունը և այլն։ Համագործակցության և փոխըմբռնման հուշագրեր, ինչպես նաև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր են կնքվել ԱՍԵԱՆ-ի երկրների մեծ մասի՝ Վիետնամի, Ինդոնեզիայի, Կամբոջայի, Թաիլանդի, Սինգապուրի, Մյանմարի հետ:
30 մայիսի 2025
ԵՏՀ-ն նշում է ԵԱՏՄ երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխություն
Տնտեսական զարգացման համընկնող և առաջանցիկ ցուցիչների հաշվարկման արդյունքները վկայում են Եվրասիական տնտեսական միության երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխության մասին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատմամբ՝ 2025 թվականի հունիսին ինտեգրացիոն միավորման պետությունների մեծ մասի տնտեսություններում դանդաղում է սպասվում, ընդ որում, Ղազախստանի տնտեսությունը կթևակոխի գործարար ակտիվության աճի փուլ: Ներկայումս Ղազախստանի և Ռուսաստանի տնտեսությունները դանդաղման փուլում են, Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում նկատվում է գործարար ակտիվության աճ: Առաջանցիկ ցուցիչները կանխատեսման գործիք են, որն օգտագործվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից եվրասիական «հնգյակի» երկրներում կարճաժամկետ հեռանկարում գործարար ակտիվության փոփոխության դինամիկայի ուղղության մասին պատկերացում կազմելու համար: Դրանք կուտակում են առավել կարևոր տեղեկատվությունը կարճաժամկետ գործընթացների վերաբերյալ, որոնք վկայում են տնտեսական գործակալների վարքագիծը և տնտեսության հիմնական միտումների մասին:
29 մայիսի 2025
ԵՏՀ-ն նախապատրաստել է ԵԱՏՄ վիճակագրական տեղեկատվության որակի գնահատման վերաբերյալ առաջին հաշվետվությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են 2021-2025 թվականներին Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման ծրագրի և Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման տարեկան արդյունքները: Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության որակի գնահատման համակարգի վերաբերյալ 2024 թվականի հաշվետվությունը: Խորհրդատվական կոմիտեի անդամներն ընդգծել են այս աշխատանքի կարևորությունը և եզրակացրել, որ անհրաժեշտ է այն կատարել ամեն տարի: Նաև նշվել է, որ վիճակագրության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա զգալիորեն կրճատել հրապարակումների նախապատրաստման ժամկետները: Հաշվետվությունը նախապատրաստվել է Միության վիճտեղեկատվության որակի գնահատման ուղեցույցի պահանջներին համապատասխան, որը մշակվել է ԵՏՀ վիճակագրության վարչության կողմից միավորման պետությունների լիազոր մարմինների հետ համատեղ: Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի հաջորդ նիստը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերին: Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Վիճակագրության վարչության կայքէջի «Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտե» բաժնում:
27 մայիսի 2025
ԵՏՀ-ն և Թաիլանդը ակտիվացնում են փոխգործակցությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Թաիլանդի Թագավորության կառավարության համագործակցության հեռանկարային ուղղությունները քննարկել են ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը և Թաիլանդի ԱԳՆ եվրոպական վարչության փոխտնօրեն Սոմրուդի Պուպորնանակեն: Միքայել Բելլույանը նշել է, որ Հանձնաժողովն առաջարկում է ակտիվացնել Եվրասիական տնտեսական միության պետությունների և Թաիլանդի Թագավորության միջև առևտրի ընդլայնման համատեղ աշխատանքը, այդ թվում՝ Համագործակցության մասին հուշագրի շրջանակներում: Նա նաև հայտնել է, որ 2025 թվականի հունիսին նախատեսվում է անցկացնել եվրասիական տնտեսական օրակարգի մասին ոլորտային սեմինար Թաիլանդի պաշտոնական շրջանակների և գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Կողմերը քննարկել են ԵՏՀ և Թաիլանդի կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 3-րդ նիստի անցկացման հնարավորությունը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության պրակտիկ հարցեր, ինչպես նաև համատեղ միջոցառումների պլանի ձևավորումը: Սոմրուդի Պուպորնանակեն կողմ է արտահայտվել հնչեցված առաջարկներին և նշել, որ Թաիլանդը մտադիր է զարգացնել երկխոսությունը ԵՏՀ-ի հետ հուշագրի շրջանակներում և հետաքրքրված է ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, նրա անդամ պետությունների և Թաիլանդի Թագավորության միջև ԱԱԳ ստեղծման հնարավուրության ուսումնասիրման համատեքստում: ԵՏՀ-ի և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև Համագործակցության մասին հուշագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին։ Համձայն փաստաթղթի՝ կողմերը մտադիր են համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրու. առևտրային քաղաքականություն. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում և Թաիլանդի Թագավորությունում տնտեսական զարգացման և մակրոտնտեսական իրավիճակի վերլուծություն. մաքսային կարգավորում. տեխնիկական կարգավորում. սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցներ. ֆինանսներ. տրանսպորտ. էներգետիկ քաղաքականություն. ագրոարդյունաբերական համալիր. մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում. արդյունաբերություն. մտավոր սեփականություն. սպառողների իրավունքների պաշտպանություն. տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն. ծառայությունների առևտուր և ներդրումներ. ձեռնարկատիրության զարգացում. պետական գնումներ. փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ:
Ցուցադրել ավելին