ԵՏՀ Խորհուրդն ընդունել է Պատշաճ արտադրական պրակտիկայի կանոնների (GMP) հավելված N 15-ի նոր խմբագրությունը։ Այդպիսով, ընդլայնվելու են դեղերի արտադրողների GMP համակարգում արտադրությունների վավերացման և որակավորման անցկացման հնարավորությունները։
ԵՏՀ Խորհուրդը փաթեթավորված խմելու ջրին ներկայացվող պահանջներում հակասությունները բացառելու նպատակով, փոփոխություններ է ընդունել Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում։ Սննդի տեխնիկական կանոնակարգը համապատասխանեցվելու է փաթեթավորված խմելու ջրի համար տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Հանձնաժողովի Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Պետական գնումների նպատակների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում։
ԵՏՀ Խորհուրդը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Եվրասիական տնտեսական միության պետությունների կառավարություններին հանձնարարել է փոփոխություններ կատարել ԵԱՏՄ իրավունքում՝ թվային շուկաներում մրցակցության վիճակի գնահատման մասով։
ԵՏՀ Խորհուրդի անդամները նաև լսել են 2020 թվականին ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների, ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքի մասին զեկույցները։
ԵՏՀ Խորհուրդը քննարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի մի շարք կարգադրությունների և հանձնարարությունների նախագծերը և հաստատել է ԵՄԽ նիստի օրակարգի նախագիծը։
ԵՏՀ Խորհրդի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 10-ին։