Նորություններ

21.09.2023 (Обновлено: 22.09.2023 16:56)

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին երկրի գլխավոր ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Ինքնիշխանության տարիների ընթացքում Հայաստանը զգալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման գործում»,  ասված է շնորհավորական նամակում։

ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի արդյունավետ և իմաստուն ղեկավարությամբ Հայաստանը նոր հաջողությունների կհասնի քաղաքացիների բարեկեցության բարելավման գործում և կնպաստի եվրասիական տնտեսական ինտեգրման խորացմանը։


Միխայիլ Մյասնիկովիչը Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղություն և բարգավաճում։