Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Մակսատ Մամիտկանովը նշանակվել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար
Մակսատ Մամիտկանովը նշանակվել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար
01.07.2021
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2021 թվականի հունիսի 30-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Ղրղզստանի Հանրապետության կողմից նախարար է նշանակվել Մակսատ Մամիտկանովը։ Նրա իրավասությանն են վերապահվելու մաքսային համագործակցության հարցերը Եվրասիական տնտեսական միությունում։
Հանձնաժողովում այդ պաշտոնին Մակսատ Մամիտկանովը փոխարինել է Օլեգ Պանկրատովին։
2020-ից մինչև 2021 թվականը Մակսատ Մամիտկանովը զբաղեցրել է Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը