Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Բուրյաթիայի Հանրապետության ղեկավար Օլեգ Կոժեմյակոյին։
Միխայիլ Մյասնիկովիչը, մասնավորապես, նշել է, որ Բուրյաթիան լավ քայլեր է անում Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համագործակցության ուղղությամբ։ Օրինակ՝ 2022 թվականին գրեթե չորս անգամ աճել է Բուրյաթիայի և Բելառուսի Հանրապետության միջև առևտրաշրջանառությունը 2021 թվականի համեմատությամբ գրեթե քառապատկվել է՝ մինչև 33,9 միլիոն դոլար։ Բուրյաթիայի և Ղազախստանի Հանրապետության միջև առևտուրը հաջողությամբ զարգանում է։ Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով, այս աշխատանքը պետք է միայն զարգացնել, ինչի համար Հանրապետությունն ունի բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ Ալեքսեյ Ցիդենովի անձնական աջակցությունը։
«Առաջարկում եմ մշակել ԵԱՏՄ պետությունների և Բուրյաթիայի Հանրապետության միջև արդյունաբերական ոլորտում կոոպերացիայի ամրապնդման հարցը, — առաջարկել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։ – Սա մեր Միության տեխնոլոգիական անկախության կարևորագույն բաղադրիչն է։ Բուրյաթիան շատ լավ ինժեներատեխնիկական իրավասություններ ունի»։
Հաշվի առնելով Բայկալ լճի տարածքի և ամբողջ հանրապետության զբոսաշրջային մեծ ներուժը՝ ԵՏՀ Կոլեգիայի նախագահը Բուրյաթիայի Հանրապետության ղեկավարին հրավիրել է միանալ Միության շրջանակներում համատեղ զբոսաշրջային երթուղիների ստեղծմանը։ Այսօր ԵԱՏՄ-ում զբոսաշրջությունը համարվում է տնտեսական ինտեգրման նոր հեռանկարային ուղղություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵԱՏՄ-ի հարևան պետությունների, մասնավորապես՝ Մոնղոլիայի հետ առևտրատնտեսական համագործակցության կատարելագործման հարցեր։
Տեղեկանք
Բուրյաթիայի համախառն տարածաշրջանային արդյունքի կառուցվածքում արդյունաբերության մասնաբաժինը կազմում է ավելի քան մեկ քառորդ, տրանսպորտը և կապը՝ 16%, առևտուրը՝ 14%, շինարարությունը՝ 5-6%, գյուղատնտեսությունը՝ 4-5%։ ԵՏՀ արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տեղեկատվական ապահովման բաժին