Նորություններ

06.06.2022 (Обновлено: 16.06.2022 15:56)

ԵՏՀ նախարար Վարոս Սիմոնյան. «Մրցունակության գլխավոր գործոններից մեկը խորքային թվայնացումն է»

«Թվայնացումը ինքնանպատակ չէ, այլ Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների մրցունակության և քաղաքացիների կյանքի որակի բարձրացման անհրաժեշտ դրայվերը, որը կարևոր պայման է անվտանգության ապահովման և ինքնիշխանության պահպանման համար: Խոսքն այսպես կոչված խորքային թվայնացման մասին է», — հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը Մինսկում կայացած «Տիբո» 4-րդ Եվրասիական թվային համաժողովի ընթացքում: Հունիսի 6-ին ԵՏՀ նախարարը մասնակցել է պաշտոնական բացմանը՝ «Թվային ապագա» խորագրով թեմատիկ նիստին:


Նախարարի խոսքով, այսօր առաջին պլան են դուրս գալիս Միության շրջանակներում «խելամիտ, խորքային» թվային ինքնիշխանության սահմանման և ապահովման հարցերը, որը հիմնված կլինի ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջընթաց խորացման և տարածաշրջանային թվային ինքնիշխանության ապահովման սկզբունքի վրա:

Թվային ինքնիշխանությունը պետությանը թույլ է տալիս որոշել սեփական տեղեկատվական քաղաքականությունը, լիովին ապահովել անվտանգությունն այդ ոլորտում: Ուստի եվրասիական «հնգյակի» յուրաքանչյուր երկրում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը տնտեսությունների շուտափույթ թվայնացման համար: Ընդ որում, Բելառուսի Հանրապետությունը, որտեղ տեղի է ունենում հանձնաժողովը, ըստ Վարոս Սիմոնյանի, «իր տնտեսության թվային փոխակերպման հարցերում յոթ մղոնանի քայլերով է շարժվում, լինելով եվրասիական տարածության առաջատարներից մեկը»:

«Այսօր, երբ մարդկությունը առավել քան երբևէ կախված է տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներից, մեր գլխավոր խնդիրներից մեկն է դառնում տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի կայուն գործունեության ապահովումը, այլ խոսքով՝ թվային ինքնիշխանության ապահովումը տնտեսության և հասարակության համակողմանի թվայնացման միջոցով», — ընդգծել է ԵՏՀ նախարարը:

ԵԱՏՄ մակարդակով գլոբալ և լոկալ թվային հարթակների համար ընդհանուր կանոնների սահմանումը, ըստ Վարոս Սիմոնյանի, իր հերթին, մի կողմից, Միության երկրներում պետության և հասարակության շահերի պաշտպանության հավասար պայմաններ կստեղծի, մյուս կողմից՝ կնվազեցնի ԵԱՏՄ ընդհանուր շուկա նոր հարթակների մուտքի արգելքները, բարձրացնելով բարձր տեխնոլոգիական ծառայությունների հասանելիությունը և պայմաններ ստեղծելով տնտեսական աճի համար:  Այս առնչության անհրաժեշտ է տվյալների փոխանակում ազգային ռեսուրսների միջև, դրանց ստեղծագործական վերլուծությունը՝ ի շահ ամբողջ Միության, և լավագույն փորձի փոխանցումը վերազգային մակարդակ:

 Տեղեկանք

«Տիբոն» միջազգային մասնագիտացված ցուցահանդես է և հեռահաղորդակցության, տեղեկատվական և բանկային տեխնոլոգիաների հարցերով կոնգրես: Այս տարի տեղի է ունենում հունիսի 6-ից 10-ը Մինսկում (Բելառուսի Հանրապետություն): Այս հարթակում կենտրոնացված են ԵԱՏՄ երկրների IT ոլորտի ձեռքբերումները: Ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել և թեստավորել թվային նորույթները: Մասնակիցների համար կազմակերպված են թվային պետության, «խելացի» քաղաքների, բիզնես վարելու սմարթ տեխնոլոգիաների բաց քննարկումներ և այլն:

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տեղեկատվական ապահովման բաժին