Նորություններ

24.06.2021

ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին

Հունիսի 24-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովի հանդիպումը Եգիպտոսի Արաբական Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Նևին Գամեայի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների՝ հունիսի 21-ից 23-ը Մոսկվայում կայացած չորրորդ փուլի հաջող անցկացումը։ Անդրեյ Սլեպնյովը և Նևին Գամեան ընդգծել են, որ բանակցությունների ընթացքում թիմերին հաջողվել է էական առաջընթաց գրանցել։

Նախարարները պայմանավորվել են բանակցությունների հերթական փուլն անցկացնել ընթացիկ տարվա նոյեմբերին Եգիպտոսում։ Մինչ այդ բանակցային թիմերը կշարունակեն ինտենսիվ գործակցությունը։

Հանդիպման շրջանակներում կողմերը նաև շոշափել են միջազգային առևտրային օրակարգի արդիական հարցերը։