16.11.2016
ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարարի խորհրդական Վլադիմիր Մալցևի հարցազրույցը «Սոյուզնոյե վեչե» թերթին. «Դուրս բերենք ՄԱԶ-ը և ԿամԱԶ-ը նոր մակարդակ»
Մոսկվայում կայացել է Բելառուսի արդյունաբերության նախարարության և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության Կոլեգիայի համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են հաստոցաշինության ոլորտի զարգացման հարցեր: Հանդիպման արդյունքների մասին «ՍՎ»-ին պատմել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարարի խորհրդականը
Մոսկվայում կայացել է Բելառուսի արդյունաբերության նախարարության և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության Կոլեգիայի համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են հաստոցաշինության ոլորտի զարգացման հարցեր: Հանդիպման արդյունքների մասին «ՍՎ»-ին պատմել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարարի խորհրդականը
- Ի՞նչ առանցքային թեմաներ են արծարծվել հանդիպման ընթացքում:
- Քննարկվել են «հնգյակի» շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի արդիական հարցեր և «երկյակի», այսինքն Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության փորձի կիրառումը: Կենտրոնական թեման էր Հաստոցա-գործիքային ոլորտի ճարտարագիտական կենտրոնի ստեղծումը:
2015 թվականին որոշում է ընդունվել այն ԵԱՏՄ բոլոր երկրների համար ձևավորելու մասին: Կողմերը հաստատել են վերջինիս հարցում իրենց հետաքրքրվածությունը, նրանք տեսնում են, որ դա կարող է նպաստել տեխնոլոգիաների հոսքին, նոր հավաքող արտադրությունների ստեղծմանը, ներմուծման փոխարինման հարցերի լուծմանը:
- Ինչի՞ց եք սկսելու:
- Կվերլուծենք ԵԱՏՄ տարածքի բոլոր արտադրությունները, կտեսնենք, թե որ հաստոցների ու համալրողների պակաս կա, և մեր կառավարությունների ղեկավարներին կառաջարկենք արտադրությունների կառուցման համատեղ նախագծեր, այդ թվում՝ օտարերկրյա ներդրողների ներգրավմամբ: Այնուհետ մեր շուկայի պաշտպանության միջոցներ կներդնենք, որոնք չեն հակասում ԱՀԿ նորմերին:
Ավելի վաղ նման կենտրոն ստեղծվել էր «երկյակի» համար, այժմ մենք առաջ ենք շարժվում: Կարծում եմ, մենք կկարողանանք այդ գաղափարն իրականացնել
2017-2019 թվականների ժամանակահատվածում: Այսպիսի խնդիր են մեր առջև դրել կառավարությունների ղեկավարները: Կենտրոնի տեղակայման վայրը և դրա ֆինանսավորման աղբյուրները այժմ ակտիվորեն քննարկվում են: Բոլոր կողմերը հետաքրքրված են իրենց պետությունում իրավասությունների նման կենտրոն ունենալու մեջ:
- Ոչ վաղ անցյալում ՄԱԶ-ի և ԿամԱԶ-ի բազայի վրա պատրաստվում էին ստեղծել գրեթե անդրազգային կորպորացիա: Ինչպե՞ս են գործերը ներկա պահին:
- Այստեղ հետաքրքիր իրավիճակ է: Եթե անկեղծ խոսենք, ապա ՄԱԶ-ը և ԿամԱԶ-ը մրցակիցներ են մեր ընդհանուր շուկայում: Մի կողմից, դա լավ է, քանի որ նրանց մրցակցությունից անընդհատ աճում է արտադրանքի որակը, և ի վերջո կշահի սպառողը: Մյուս կողմից, դիմակայությունը շատ ուժեր է խլում: Իսկ պետությունների հովանավորչական քաղաքականությունը հակասում է Եվրասիական տնտեսական միության շահերին: Հաճախ կոոպերացիոն նախագիծը, վերևներից ներդրվելով, կանգ է առնում, քանի որ բիզնեսը շահ չի տեսնում: Ձեռնարկություններն արդեն կիսել են շուկան, նույնիսկ սկսել են համատեղ հաշվեկշիռներ կազմել, որպեսզի միմյանց չխանգարեն, և մեկ տանիքի տակ միավորվելու ցանկություն բացարձակ չունեն:
- Արդյոք ելք կա՞ այս իրավիճակից:
- Մենք հարգում ենք բիզնեսի դիրքորոշումը: Պատրաստ ենք փոխզիջում առաջարկել: Եթե մեր հսկաները մրցունակ արտադրանք են արտադրում, և ունենք դրա ավելցուկը, ապա մենք կարող ենք համաձայնեցված դուրս գալ դեպի երրորդ երկրների շուկաներ և միասին դրանք նվաճել: Եվ ահա այստեղ են խաղի մեջ մտնում ազատ առևտրի գոտիների մասին այն համաձայնագրերը, որոնք մենք ստորագրել ենք կամ պատրաստվում ենք առաջիկայում ձևակերպել: Շուրջ քառասուն երկիր բանակցություններ սկսելու ցանկություն է հայտնել:
- Արդյոք ուսումնասիրո՞ւմ է ԵՏՀ-ն Բելառուսի և Ռուսաստանի միութենական ծրագրերի փորձը: Կարո՞ղ է նման մեխանիզմ գործել ԵԱՏՄ-ում:
- Անշուշտ: Այժմ մենք դրույթներ ենք նախապատրաստում համատեղ եվրասիական նախագծերի ֆինանսավորման մասին: Սա նախատեսված է ԵԱՏՄ մասին պայմանագրի բազային հոդվածով: Աշխատանքը նախատեսում ենք ավարտել 2017 թվականին: Աջակցության մեխանիզմներից մեկը կապահովի Եվրասիական զարգացման բանկը: Առկա է վարչապետների մակարդակով պայմանավորվածություն, որ մենք այդ բանկի հետ միասին կմշակենք և կհաստատենք ընդհանուր ծրագրերի ֆինանսավորման համակարգ: Մենք պատրաստ ենք քննարկել այդ բանկի տոկոսադրույքի սուբսիդավորումը, որպեսզի մեծացնենք նախագծերի գրավչությունը:
- Ճգնաժամը չի՞ խանգարի:
- Տնտեսության անկումն առկա է: Բայց ցանկացած դեպքում բանկը չի ֆինանսավորի ակնհայտորեն վնասաբեր նախագծերը՝ անկախ ճգնաժամի առկայությունից: Այնտեղ լուրջ մասնագետներ են աշխատում, և նրանց լավ, կենսունակ նախագծեր է պետք ներկայացնել, և այդ դեպքում ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չեն ծագի: