Նորություններ

16.11.2016

ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Ադամկուլ Ժունուսովի հարցազրույցը ՌուսԱրմինֆո ԼԳ-ին. «Հայաստանը կդառնա ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի լիարժեք անդամ»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Ադամկուլ Ժունուսովը Եվրասիական շաբաթ միջազգային համաժողովի շրջանակներում պատասխանել է «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հարցերին և գնահատել Եվրասիական միության (ԵԱՏՄ) միասնական էներգետիկ շուկային Հայաստանի ինտեգրման մակարդակը​ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Ադամկուլ Ժունուսովը Եվրասիական շաբաթ միջազգային համաժողովի շրջանակներում պատասխանել է «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հարցերին և գնահատել Եվրասիական միության (ԵԱՏՄ) միասնական էներգետիկ շուկային Հայաստանի ինտեգրման մակարդակը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ. Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկային Հայաստանի ինտեգրման մակարդակը: Եվ զարգացման ի՞նչ օբյեկտիվ հնարավորություններ կան: Ադամկուլ Ժունուսով. Ներկայումս եվրասիական տարածքում բացակայում է միասնական էներգետիկ շուկան, ընդ որում, համապատասխան հայեցակարգերի, ծրագրերի և միջազգային պայմանագրերի հիման վրա էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների աստիճանական ձևավորում է իրականացվում: 2015 թվականի մայիսի 8-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հաստատել են ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման հայեցակարգը, իսկ 2016 թվականի մայիսի 31-ին՝  գազի ընդհանուր շուկայի և նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների հայեցակարգերը: Սա թույլ կտա մրցակցային միջավայր ապահովել ինչպես Հայաստանի, այնպես էլ անդամ պետությունների բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, ինչը կնպաստի էներգառեսուրսների գների կայունացմանն ու ազգային տնտեսությունների հուսալի էներգամատակարարմանը: Էներգառեսուրսների  ընդհանուր շուկաների գործունեության պայմաններում Հայաստանի ընկերությունները կստանան տնտեսական բիզնեսի վարման՝ ԵԱՏՄ մյուս երկրների ընկերություններին հավասար, ոչ խտրական հնարավորություններ: ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ. Հայաստանն ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրում, քան պահանջվում է ներքին շուկայի համար: Բացի այդ, իրական է արդեն արտադրվող ծավալի մեծացման հնարավորությունը: Հաշվի առնելով Իրանի շահագրգռվածությունը ԵԱՏՄ-ի հետ առևտրային հարաբերություններում՝ ԵՏՀ-ի կողմից դիտարկվո՞ւմ է արդյոք հայկական էլեկտրաէներգիայի՝ հարևան Իրան արտահանման ծավալների մեծացման հնարավորությունը՝ Իրանի հետ համագործակցության խորացման շրջանակներում: Ադամկուլ Ժունուսով. ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման արդյունքներից մեկը, մեր կարծիքով, կլինի ԵԱՏՄ սահմաններից դուրս էլեկտրաէներգիայի արտահանման ներուժի ավելացումը: Սակայն այդ ներուժը սահմանափակված է էլեկտրահաղորդման միջազգային գծերի թողունակությամբ: Իրավիճակը բարդանում է նաև ԵԱՏՄ մյուս երկրների էներգահամակարգերի հետ Հայաստանի էներգահամակարգի էլեկտրական կապի բացակայությամբ: Սակայն Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ հզորությամբ ԷՀԳ շինարարության ավարտից հետո նման կապը կապահովվի, ինչը Հայաստանի էլեկտրաէներգետիկ ընկերություններին թույլ կտա դառնալ ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի լիարժեք մասնակիցներ և իրագործել ինտեգրման բոլոր պոտենցիալ հնարավորությունները, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի տարանցման և արտահանման ոլորտում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՏՄ մասնակից երկրների հետ համատեղ կազմակերպված միջոցառման տեղեկատվական գործընկերն է դարձել ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ ռուս-հայկական լրատվական գործակալությունը: