Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 1359

08 հուլիսի 2025 Փոփոխվել են Բուժապրանքների գրանցման և անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոնները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հուլիսի 8-ի նիստում հաստատել է Բժշկական արտադրատեսակների գրանցման և անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոնների փոփոխությունները: Մասնավորապես, հստակեցվել են գրանցման ընթացակարգերը նոր բժշկական արտադրատեսակները Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացանկում ներառելու անհրաժեշտության դեպքում: Ճշգրտվել է հնարավոր ռիստի ցածր դասերի և in vitro աշխորոշման համար նախատեսված բուժապրանքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Ընդուված փոփոխությունները թույլ կտան օպտիմալացնել ԵԱՏՄ իրավունքով սահմանված բժշկական արտադրատեսակների գրանցման և փոխձաքննության ընթացակարգը:
08 հուլիսի 2025 Հետաձգվել է էնեգրասպառող սարքերի էներգաարդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին տեխկանոնակարգի ուժի մեջ մտնելը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Ռուսաստանի առաջարկով հետաձգել է Եվրասիական տնտեսական միության «Էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: Սա թույլ կտա արդիականացնել փաստաթղթի մի շարք պահանջներ փոփոխությունների շրջանակներում, որոնք նախապատրաստվում են ԵԱՏՄ տեխկանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխությունների կատարման պլանին համապատասխան, և ավարտին հասցնել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ երկրորդ մակարդակի ակտերի՝ ստանդարտների ցանկի և էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետության պիտակների մշակումը և ընդունումը: ԵՏՀ խորհրդի նույն որոշմամբ մինչև 2028 թվականի մարտի 1-ը հետաձգվել է Հանձնաժողովի խորհրդի՝ տարբեր տեսակի էներգասպառող սարքերի պիտակների ձևերը և դրանց ձևավորման կանոնները սահմանող որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը։  Նաև երեք տարի ժամկետով հետաձգվելի է տեխկանոնակարգի մի շարք հավելվածներով սահմանված առանձին պահանջների ուժի մեջ մտնելը:
01 հուլիսի 2025 Փոփոխություններ են կատարվել կոսմետիկական արտադրանքի ստանդարտների մշակման ծրագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան կողմից հաստատել է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի իրականացումն ու կիրառումը ապահովող միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունները: Փոփոխությունները նախատեսում են հինգ միջպետական ստանդարտի մշակում, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստանդարտների հիման վրա օծանելիքակոսմետիկական արտադրանքում ֆորմալդեհիդի որոշման երկու ստանդարտ, ISO միջազգային ստանդարտների հիման վրա արևապաշտպան միջոցների փորձարկման մեթոդների երկու ստանդարտ և SMIIC Իսլամական երկրների ստանդարտացման և չափագիտության ինստիտուտի ստանդարտի հիման վրա Halal օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերաբերյալ մեր ստանդարտ: Նաև նախատեսվում է փոփոխություն կատարել ինը միջպետական ստանդարտում:
27 հունիսի 2025 Վալենտին Տատարիցկի. «ԵԱՏՄ-ում սննդամթերքի անվտանգությունը բնակչության բարեկեցության երաշխիքն է» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի շրջանակներում անցկացրել է «ԵԱՏՄ սննդամթերքի անվտանգությունը՝ որպես բնակչության բարեկեցության երաշխիք. համալիր կարգավորում, մոտեցումներ ու գերակայություններ» թեմայով պանելային նստաշրջան: Սննդամթերքի անվտանգությունը բազմակողմ հիմնախնդիր է, որը ներառում է մարդկանց առողջությունը, տարբեր տնտեսական, սոցիալական, գիտական և տեխնիկական ասպեկտներ: Համաձայնեցված ՍԲՍ-միջոցները և տեխնիկական կարգավորումն առանցքային դեր են կատարում նման արտադրանքի անվտանգության ապահովման գործում: «Սննդամթերքի անվտանգությունը ոչ միայն սպառողների առողջության պաշտպանությունն է, այլև ներքին և արտաքին շուկաներ ապրանքների մուտքի, արտադրողների մրցունակության բարձրացման և ՍԲՍ-միջոցների և տեխնիկական կարգավորման համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման առանցքային տարրը, — ընդգծել է Վալենտին Տատարիցկին: — Դրա ապահովումը պահանջում է համակարգային և միջկարգապահական մոտեցում՝ հիմնված գիտական տվյալների և ժամանակակից թվային գործիքների վրա: Հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ամբողջ գործունեությունն ուղղված է սննդամթերքի անվտանգության ապահովման, Միության ներքին շուկայում և արտաքին շուկաներում դրա մրցունակության բարձրացման համար պայմանների ստեղծմանը»: Նստաշրջանը առաջացրել է ԵԱՏՄ երկրների սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական միջոցների և տեխնիկական կարգավորման ոլորտի լիազոր մարմինների, առաջատար գիտահետազոտական ինստիտուտների, միջազգային կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների և ոլորտային միությունների ու ընկերակցությունների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը: Միջոցառման մասնակիցները քննարկել են սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների և տեխնիկական կարգավորման ոլորտի իրավական գործիքների ստեղծման. մարդկանց, կենդանիների ու բույսերի առողջությանը սպառնացող վտանգների վերացմանն ուղղված «Միասնական առողջություն» հայեցակարգի իրականացման. սննդամթերքի անվտանգության ապահովման միասնական համակարգի կառուցման գործում ԵԱՏՄ երկրների և միջազգային կազմակերպությունների միջև փոխգործակցության, ինչպես նաև ՍԲՍ-միջոցների կիրառման ոլորտում տեղեկատվական համակարգերի օգտագործման հարցեր: Արդյունքում պանելային նստաշրջանի մասնակիցները կարևորել են Համաժողովի շրջանակներից դուրս երկխոսության շարունակությունը, փորձի փոխանակումը և սննդամթերքի անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ Հանձնաժողովի և Միության երկրների լիազոր մարմինների հետագա համատեղ գործնական աշխատանքը՝ ներառյալ միութենական ակտերի կատարելագործումը: Նստաշրջանին մասնակցել են Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչության, Բույսերի պաշտպանության Եվրոպական և Միջերկրյածովյան կազմակերպության (ԲՊԵՄԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներ:  
27 հունիսի 2025 Վալենտին Տատարիցկին մասնակցել է ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության նիստին Մինսկում 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի նախագահության նիստին: Ներկայացնելով Միության տեխնիկական կանոնակարգերում պարտադիր պահանջների սահմանման կատարելագործման մասին զեկույցը՝ ԵՏՀ նախարարն ընդգծել է. «Մենք շարունակում ենք խորացնել ինտեգրումը, աստիճանաբար ընդլայնելով Միության իրավունքը և դրանում ներառելով ստանդարտացման, չափումների միասնականության, հավատարմագրման, հսկողության պրակտիկայի ոլորտի էլ ավելի մեծ թվով իրավասություններ: Սա մանրակրկիտ աշխատանք է, որում մենք ամեն օր բախվում ենք տարբեր մարտահրավերների, դիրքորոշումների կտրականությանը և հակադրմանը, իրավաբանական նրբություններին»: Վալենտին Տատարիցկին լուսաբանել է եվրասիական կարգավորման նորույթները, որոնք ուղղված են արտադրանքի անվտանգության տեխնիկական պահանջների մշակման և արդիականացման մեխանիզմի կատարելագործմանը: Այս աշխատանքին գործարար շրջանակների մասնակցության հնարավորությունների ընդլայնումը և ԵԱՏՄ տեխկանոնակարգեր և դրանց ստանդարտների ցանկեր մշակելիս բոլոր շահագրգիռ կողմերի փոխգործակցության զգալի պարզեցումը կապահովվի նաև տեխնիկական կարգավորման ոլորտում թվային հարթակի գործարկման շնորհիվ: «Թվային տեխնիկական կարգավորում Միության շրջանակներում» նախագծի իրականացումն այժմ ամենաակտիվ փուլում է: Հատուկ շեշտ է դրվել ԵԱՏՄ տեխկանոնակարգերի նախագծերի մշակման և ճշգրտման առկա խնդրահարույց և առավել տարաձայն հատվածներին: Բացի այդ, Վալենտին Տատարիցկին ուշադրություն է հրավիրել ոչ անվտանգ արտադրանքի շրջանառությունից շուկայի պաշտպանության առանձին միջոցներին և Միությունում ԵԱՏՄ տեխկանոնակարգերի կատարման վերահսկողական և հսկողական միջոցառումներ անցկացնելու պրակտիկաների տարբերությանը: «Այսօր հսկողությունն իսկապես բացահայտում է «ենթականոնակարգային» արտադրանքի թույլտվության և շրջանառության բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ համապատասխանության գնահատման մարմինների բարեխղճության, համապատասխանության գնահատման «գորշ» փաստաթղթերի շրջանառման մասով և այլն, — նշել է Վալենտին Տատարիցկին: — Միության հարթակում ավարտին են հասցվում երկու կարգի շուրջ աշխատանքները, որոնք, հուսանք, կհամակարգեն երկրների մոտեցումները, այդ թվում՝ «գորշ» փաստաթղթերի հետ աշխատանքում: նկատի ունեմ Միության որևէ երկրի պետհսկողության միջոցների հիմնավորվածության մասին մեկ այլ երկրի դիմումների քննարկման կարգը և Պետհսկողության մարմինների կողմից միմյանց միջև, ինչպես նաև հավատարմագրման մարմինների հետ փոխգործակցության կարգը»:  
26 հունիսի 2025 Վալենտին Տատարիցկի. «Հանձնաժողովը պատրաստ է տեխնիկական կարգավորման համակարգի համակողմանի զարգացմանը՝ ի շահ ԵԱՏՄ երկրների» Հունվարի 26-ին Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին անցկացրել է «Եվրասիական ինտեգրումը տեխնիկական կարգավորման ոլորտում. Ռազմավարություն-2025-ից՝ մինչև Հռչագագիր-2030-ը» թեմայով պանելային նստաշրջան: Միջոցառման գլխավոր թեման էր տեխնիկական կարգավորման ոլորտում Ռազմավարություն-2025-ի կատարման արդյունքներն ու հեռանկարները: Քննարկվել են մի շարք միութենական որոշումներ՝ ինչպես արդեն ընդունված, այնպես էլ ընթացքում գտնվող, որոնք պլանաչափ ինտեգրում են ապահովում այս ոլորտում, այդ թվում՝ Հռչակագիր-2030-ի կապակցությամբ պլանի լրացման համատեքստում: «Մեր համալիր քննարկումները, ի թիվս այլնի, վերաբերում են թվայնացման, էլեկտրոնային առևտրի, «գորշ» թույլատրական փաստաթղթերի դեմ պայքարի հարցերին և արտաքին շուկաների առևտրատնտեսական էքսպանսիայի ավելացմանը», — հայտնել է ԵՏՀ նախարարը: Քննարկման օրակարգը վերաբերել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման նպատարների համար ստանդարտացման դերի բարձրացմանը և արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջների գիտատեխնիկական մակարդակի գնահատման մեխանիզմի զարգացմանը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ պայմանագրաիրավական բազայի իրավական նորույթները: Դրանց թվում են Ստանդարտացման ոլորտի աշխատանքների համակարգման կարգը, ԵԱՏՄ տեխկանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատման կարգը և մինչև 2030 թվականը ԳՏՄ-ի այս գնահատումների իրականացման համապատասխան պլանը: Նստաշրջանի մասնակիցները քննարկել են ոչ անվտանգ արտադրանքից ԵԱՏՄ-ի շուկայի պաշտպանության ոլորտի համակարգային խնդիրները: Նիստի մասնակիցների կարծիքով՝ դրանց կարգավորումը հնարավոր է նաև համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ազգային ընթացակարգերի ներաշնակեցման միջոցով: Հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման կարգը կապահովի նման ընթացակարգերում համապատասխան տարբերությունների բացահայտումը՝ դրանց հետագա վերացման նպատակով: Տեխկարգավորման ոլորտում թույլատրական փաստաթղթերի տրամադրման «գորշ բիզնեսի» լրացուցիչ «մաղումը» կապահովի փորձարկումների արձանագրությունների համապատասխան գրանցամատյանը:  Դրա ձևավորման և վարման կարգն արդեն մշակվում է: ԵՏՀ նախարարը նաև առանձնահատուկ մտահոգություն է հայտնել Միության երկրներում ԵԱՏՄ տեխկանոնակարգերի նկատմամբ վերահսկողության մասով հսկման տարբեր պրակտիկաներով: Այդ թվում՝ չհամապատասխանող արտադրանքին երկրների արագ և համաժամանակյա արձագանքման մեխանիզմի մշակման համար Միության հարթակում զգալիորեն ակտիվացել է աշխատանքը Մաքսային մարմինների և հավատարմագրման մարմինների հետ պետհսկողության մարմինների փոխգործակցության միասնական կարգի, ինչպես նաև Պետհսկողության արդյունքներով անդամ պետությունների միջև ծագող վիճահարույց հարցերի քննարկման և կարգավորման կարգի շուրջ: Երկրների կողմից վերահսկողական և հսկողական միջոցառումների անցկացման կատարելագործման հեռանկարները կարող են իրականացվել նաև տեխկարգավորիչների համար պրոֆիլային ռեսուրսների (մասնավորապես, համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գրամցամատյանի) և ապրանքների հետագծվելիության ու կեղծ արտադրանքի դեմ պայքարի նպատակով օգտագործվող թվային մակնշման ռեսուրսների ինտեգրման միջողով: Նման ինտեգրման մոտեցման ընդունելիությունը ակտիվորեն քննարկվում է: Նստաշրջանում առանձին ուշադրություն են դարձրել «Թվային տեխնիկական կարգավորումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» նախագծի իրականացմանը: Էլեկտրոնային առևտրի թեման քննարկելիս միջոցառման մասնակիցներն ընդգծել են էլեկտրոնային հարթակների միջոցով ԵԱՏՄ շուկա ոչ անվտանգ արտադրանքի մուտքի անթույլատրելիությունը: Քննարկման հարթակը միավորել է պետական մարմինների, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Բանախոսներն էին Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի, Ռուսաստանի ստանդարտացման ինստիտուտի, Ղրղզստանի հավատարմագրման մարմնի, Բելառուսի Հանրապետության «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) համադաշնություն» ոչ առևտրային կազմակերպությունների միության, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության տեխնիկական կարգավորման գծով ղեկավարները:  
26 հունիսի 2025 ԵԱՏՄ երկրների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդը քննարկել է ներքին շուկան ոչ անվտանգ ապրանքներից պաշտպանելու հեռանկարները: Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի նիստում, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին, քննարկվել են համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի անհիմն տրամադրման կանխարգելման ու կանխմանն ուղղված հավատարմագրման մարմինների գործունեության խնդրահարույց հարցեր: Հատուկ ուշադրություն են դարձրել «Անվավոր փոխադրամիջոցների անվտանգության մասին» Միության տեխկանոնակարգի շրջանակներում փոխադրամիջոցների կառուցվածքի անվտանգության մասին վկայականների տրամադրում իրականացնող հավատարմագրված լաբորատորիաների գործունեության կարգավորման խստացմանը: Խորհրդի անդամները պայմանավորվել են ստեղծել միջպետական աշխատանքային խումբ, այդ թվում՝ տեխնիկական փորձագետների պարտադիր մասնակցությամբ, դիրքորքշումների մերձեցմանը և այս ոլորտում անբարեխիղճ գործունեության բացահայտման գործուն մեխանիզմների մշակման համար: Քննարկվել է նաև ընդհանուր չափանիշներ սահմանելու անհրաժեշտությունը, որը եվրասիական «հնգյակի» երկրների հավատարմագրված սուբյեկտների համար հավասար պայմաններ կստեղծի: 2025 թվականի օգոստոսի 15-ին Մինսկում՝ «Հավատարմագրման նոր հորիզոնները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» միջազգային համաժողովի շրջանակներում նախատեսվում է այս թեմայով քննարկում կազմակերպել «Հավատարմագրման թվային փոխակերպումը. ռիսկերից՝ մինչև հնարավորություններ» և «Հավատարմագրման փորձագետների նախապատրաստում. արդիական մոտեցումներ ժամանակակից մարտահրավերների պայմաններում» կլոր սեղանների ընթացքում: Համաժողովը կկազմակերպվի Բելառուսի հավատարմագրման պետական կենտրոնի կողմից: Խորհրդի նիստի ընթացքում նախանշվել են ԵԱՏՄ պետությունների հավատարմագրման մարմինների փոխգործակցության հետագա քայլերը համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի չհիմնավորված տրամադրման կանխարգելման ու կանխման ուղղությամբ: «Արձանագրությունների և հավաստագրերի «գորշ շուկայի» դեմ պայքարի նպատակով Հանձնաժողովն աշխատում է փորձարկումների արձանագրությունների միասնական գրանցամատյանի ստեղծման ուղղությամբ. ակտիվորեն քննարկում ենք թվային մակնշման համակարգին մեր պրոֆիլային ռեսուրսների ինտեգրման ընդունելի մոտեցումը, — նշել է Վալենտին Տատարիցկին: — Սակայն մեզ դեռևս պակասում են հավատարմագրման մարմիններից ստացվելիք կոնկրետ երկրային ուսումնասիրություններ և առաջարկներ, որոնք կարող էինք օպերատիվորեն ներդնել Միության շրջանակներում: Քննարկվել են հավատարմագրման ոլորտի մի շարք այլ արդիական հարցեր: Հայաստանի հավատարմագրման մարմնի փոխադարձ համեմատական խումբը հայտնել է առաջին փուլիէ հավատարմագրման մարմնի ընթացակարգերի վերլուծության ավարտի մասին (փաստաթղթային գնահատում): Հավատարմագրման մարմինների փոխադարձ համեմատական գնահատումները նախատեսված են ԵԱՏՄ մասին պայմանագրով։ Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատվել է Անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման կարգը, որը սահմանել է հավատարմագրման մարմինների կողմից նման գնահատումների իրականացման կանոնները: Դրանց անցկացման արդյունքները թույլ կտան սահմանել հետագա քայլերը կիրառվող ընթացակարգերի համարժեքության հասնելու նպատակով մեր երկրների օրենսդրության ներդաշնակեցման համար: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի որոշմամբ որպես ԵԱՏՄ մասին պայմանագրի իրականացման շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտում հավատարմագրման զարգացման համար Միության օժանդակ մարմին։ 2025 թվականին Ղեկավարների խորհրդում նախագահում է Բելառուսի Հանրապետությունը՝ ի դեմս Բելառուսի հավատարմագրման պետական կենտրոնի: 
25 հունիսի 2025 Վալենտին Տատարիցկին աշխատանքային հանդիպում է ունեցել Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Անդրեյ Կուզնեցովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության փոխնախարար Անդրեյ Կուզնեցովը Մինսկում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են Բելառուսի ազգային օպերատորի և Փոխադրամիջոցների, ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի միջև տեղեկատվական փոխգործակցության հարցը: Անդրադարձել են քննարկման ենթակա մի շարք թեմաների, որոնք բացահայտվել են Բելառուսի ազգային օպերատորի («ՑՆԻԻՏՈՒ» ԲԲԸ) և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի («Էլեկտրոնային անձնագիր» ԲԸ) փոխգործակցության շրջանակներում: Մասնավորապես, քննարկվել են էլեկտրոնային անձնագրերի համակարգերի շրջանակներում կիրառվող միասնական տեղեկագրերի և դասակարգիչների նախապատրաստման ու վարման հարցեր: Առանձին անդրադարձել են էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման նպատակով «Անվավոր փոխադրամիջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերում արտացոլված տեղեկություններին: Կողմերը գոհունակություն են հայտնել կառուցողական համագործակցության ընթացքի առնչությամբ և սահմանել դրա հետագա քայլերը: Հանդիպմանը մասնակցել են «Էլեկտրոնային անձնագիր» ԲԸ գլխավոր տնօրեն Իլյա Մինկինը, «ՑՆԻԻՏՈՒ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Կոսովսկին, Բելառուսի ստանդարտացման և հավաստագրման պետական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Սկուրատովը: Բելառուսի ազգային օպերատորի և ադմինիստրատորի միջև Էլեկտրոնային անձնագրերի տեղեկությունների փոխանակման շուրջ տեղեկատվական փոխգործակցության մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերին։
Ցուցադրել ավելին