Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
20.09.2024

Հանձնաժողովում քննարկել են էքսպրես բեռների համար պարզեցված հայտարարագրի կիրառման դեպքերի ընդլայնման հնարավորությունը

Սեպտեմբերի 19-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Գրիգոր Օհանյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միությունում էքսպրես բեռների և միջազգային փոստային առաքանիների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման կարգի կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի նիստը։

Աշխատանքային խմբի նիստին մասնակցել են պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ փոստի օպերատորներ և էքսպրես փոխադրողներ:

Փորձագետները Ղազախստանի Հանրապետության առաջարկությամբ քննարկել են էքսպրես բեռների համար հայտարարագրի լրացման կանոնների հետագա միասնականացման հետ կապված հարցեր։ Հավանության են արժանացել նաև արժութային վերահսկողության համար առանձին տեղեկություններ նշելու վերաբերյալ ղազախստանյան բիզնեսի և նման պարզեցված հայտարարագրի կիրառմամբ ապրանքների հայտարարագրման հնարավորության դեպքերի ընդլայնման վերաբերյալ ռուսական բիզնեսի առաջարկները։

Էքսպրես բեռների և միջազգային փոստային առաքանիների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման կարգի կատարելագործման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է Մաքսային կարգավորման խորհրդատվական կոմիտեին կից և գործում է 2018 թվականից։

Էքսպրես բեռների համար ուղևորների մաքսային հայտարարագիրը և էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագիրը պարզեցված մաքսային հայտարարագրեր են, որոնք օգտագործվում են էքսպրես բեռներ հայտարարագրելիս:

Էքսպրես բեռը ապրանք է, որը փոխադրվում է արագընթաց փոխադրման շրջանակներում ցանկացած տեսակի տրանսպորտով, օգտագործելով փոխադրումների կազմակերպման և հետագծման էլեկտրոնային տեղեկատվական համակարգը այդ ապրանքը ստացողին անհատական հաշիվ-ապրանքագրին համապատասխան հնարավորինս նվազագույն և (կամ) ֆիքսված ժամանակահատվածում առաքելու նպատակով, բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների: