Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ

Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Սիմոնյան Վարոս Հարությունի

Նորություններ «Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ»

03 May 2024 ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության տնօրեն է նշանակվել Սամաթ Կուլմամբետովը Սամաթ Կուլմամբետովը ծնվել է 1978 թվականին Բիշքեկում։ Ավարտել է Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը (մասնագիտացումը՝ «Համաշխարհային տնտեսություն»)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 2001 թվականին Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր Տնտեսական և սոցիալական բարեփոխումների կենտրոնի մակրոտնտեսական բաժնում՝ աշխատելով 1-ին կատեգորիայի մասնագետի և առաջատար մասնագետի պաշտոններում։ 2004 թվականի հունիսից մինչև 2006 թվականի փետրվարը աշխատել է Ղրղզստանի Հանրապետության տնտեսական զարգացման, արդյունաբերության և առևտրի նախարարության մաքսասակագնային քաղաքականության բաժնի առաջատար, ապա գլխավոր մասնագետ։ 2006–2007թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարարության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ, վարիչ: 2007 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի հունվարը՝ Ղրղզստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարարության մաքսային քաղաքականության և ոչ սակագնային կարգավորման բաժնի վարիչ, մաքսասակագնային քաղաքականության վարչության պետ։ 2018 թվականի հունվարից մինչև 2021 թվականի մայիսը՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Եվրասիական տնտեսական միության գործերով բաժնի վարիչի տեղակալ, միջազգային համագործակցության և ինտեգրման բաժնի վարիչի տեղակալ, Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Եվրասիական տնտեսական միությունում Ղրղզստանի Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցչի քարտուղարության բաժնի վարիչի տեղակալ, ղեկավար։ 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մարտը՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի և Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի նախարարների կաբինետի որոշումների նախապատրաստման վարչության Եվրասիական տնտեսական միության գործերով բաժնի վարիչի տեղակալ։ 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի ապրիլը՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի Եվրասիական տնտեսական միության գործերով հատվածի վարիչ։ 2024 թվականի մայիսի 2-ին նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության տնօրենի պաշտոնում։     Պարգևներ ՂՀ էկոնոմիկայի և հակամենաշնորհային քաղաքականության նախարարության «Տնտեսագիտության գերազանցիկ» կրծքանշան։ «ՂՀ պետական ծառայության գերազանցիկ» կրծքանշան: «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալ։​ ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարության «Վաստակների համար» 3-րդ աստիճանի կրծքանշան։ «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» կրծքանշան:​
25 Apr 2024 ԵՏՀ-ում քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ԵԱՏՄ երկրների և Կուբայի համագործակցությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությունը, համատեղ միջոցառումների իրականացումը և համագործակցության հեռանկարները քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրեն Ալեքսանդր Ալեքսանյանի և Արիադնա Պլասենսիա Կաստրոյի գլխավորությամբ Կուբայի տեղեկատվականացման և հաղորդակցության բիզնես խմբի հանդիպմանը։  Ալեքսանդր Ալեքսանյանը խոսել է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (ԻՏՀ) ստեղծման ուղղությամբ Հանձնաժողովի լայնածավալ աշխատանքների, Միության լիազոր մարմինների միջև տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ընթացքում վստահության միջսահմանային տարածքի զարգացման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների կողմից միմյանց էլեկտրոնային թվային ստորագրությունների ճանաչման մասին։ Որպես թվայնացման ոլորտում երրորդ երկրների հետ ԵԱՏՄ պետությունների համագործակցության հաջող օրինակ ոլորտային վարչության ղեկավարը նշել է ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը Վիետնամի հետ: «Անհնար է չնկատել ԻՏՀ-ի օգտագործմամբ տեղեկատվության փոխանակման գործում ԵԱՏՄ և Վիետնամի միջև տեղեկատվական փոխգործակցության իրականացման հաջող փորձը,- նշել է Ալեքսանդր Ալեքսանյանը։ - Այս փորձը կարող է կիրառվել Կուբայի հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման ընթացքում, այս համագործակցությունը մեծ ներուժ ունի»: Կուբայական կողմը տեղեկացրել է երկրի տնտեսության թվային վերափոխման, հեռահաղորդակցական ենթակառուցվածքի, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և ցանցային միացումների որակի բարձրացման աշխատանքների մասին։ Բիզնես խմբի ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են ԵԱՏՄ պետություններում իրենց տեղեկատվական տեխնոլոգիաների առաջմղման գործում։ Ալեքսանդր Ալեքսանյանն իր կուբացի գործընկերներին հրավիրել է մասնակցելու Մինսկում կայանալիք «ՏԻԲՕ-2024» տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային համաժողովին ԻՏՀ ոլորտում փորձի և թվային մշակումների ոլորտում առաջադեմ փորձի փոխանակման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը, մշակել ԵՏՀ պատվիրակության և ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակների այցը Կուբա՝ Հավանայի FIHAV ամենամյա միջազգային տոնավաճառի շրջանակներում ազգային գիտատեխնոլոգիական պարկերի գործունեությանը ծանոթանալու նպատակով։ Կուբայի Հանրապետությունը ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետություն է։ ԵԱՏՄ և Կուբայի միջև համագործակցության հիմքում դրված է փոխշահավետ երկխոսության զարգացման լուրջ բազա, մասնավորապես, ստորագրվել են Հանձնաժողովի և Կուբայի կառավարության միջև փոխըմբռնման հուշագիրը և Համատեղ միջոցառումների պլանը։ ԵԱՏՄ-ից Կուբա մշակող արտադրությունների արտադրանքի արտահանման ծավալը 2023 թվականին 2022 թվականի համեմատ աճել է 3%-ով, կուբայական ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ նախորդ տարի կրկնապատկվել է։
20 Feb 2024 Ղազախստանում վերացվել է ԵԱՏՄ երկրների քաղաքացիներից զբոսաշրջային վճար գանձելու պահանջը Փետրվարի 20-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան քննարկել է Ղազախստանի Հանրապետությունում զբոսաշրջային վճարի գանձման պահանջի հետ կապված արգելքի նշաններով խոչընդոտը վերացնելու հարցը։ 2023 թվականի օգոստոսի 1-ից Ղազախստանի Հանրապետությունում սահմանվել էին օտարերկրացիներից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիներից զբոսաշրջային վճարի գանձման պահանջներ։ Հանձնաժողովը, քննարկելով հարցը Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների որակման մեթոդաբանությանը համապատասխան, եկել է այն եզրակացության, որ այդ պահանջներում առկա են արգելքի նշաններով խոչընդոտներ: Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմինների օպերատիվ աշխատանքի շնորհիվ փոփոխություններ են կատարվել Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարի հրամանում, համաձայն որի՝ ԵԱՏՄ պետությունների քաղաքացիներից տուրիստական վճար չի գանձվում։ «Մենք կարող ենք միայն ողջունել Միության անդամ պետությունների նման որոշումները, քանի որ դրանք նպաստում են ԵԱՏՄ ներքին շուկաների հետագա զարգացմանն ու գործունեությանը։ Այս օրինակը լավ հաստատում է մեր աշխատանքներում ակտիվորեն կիրառվող մեդիատիվ ընթացակարգերի արդյունավետությունը», - մեկնաբանել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։
02 Feb 2024 Եվրասիական տնտեսական միությունը զգալի առաջընթաց է գրանցել տեղեկատվական համակարգերի ինտեգրման գործում Փետրվարի 2-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ընթացքի և հեռանկարների մասին զեկույցը։ Այսօր հաջողությամբ գործարկվել է 27 ընդհանուր գործընթաց, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սեգմենտում ապահովվել է 24 ընդհանուր գործընթացի իրականացման տեխնիկական պատրաստություն՝ նախատեսելով մինչև 2024 թվականի մարտի 1-ը հասնել ևս 16 գործընթացի պատրաստության։ ԵԱՏՄ երկրները և Հանձնաժողովը կշարունակեն թիրախային ցուցանիշներին հասնելու նպատակով ընդհանուր գործընթացների գործարկման աշխատանքը։ Կարևոր քայլ է կատարվել տվյալների փոխանակման ամբողջականության և անվտանգության պահպանման ուղղությամբ, ինչը թույլ կտա առաջիկայում ցանցային փոխգործակցությունը տեղափոխել պաշտպանված ցանց։
Ցուցադրել ավելին

թեմայով որոշումներ «Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ»

31
16.03.2021 Решение Коллегии ЕЭК № 31 О выполнении Российской Федерацией обязательств в рамках функционирования внутреннего рынка Евразийского экономического союза
24
01.03.2021 Решение Коллегии ЕЭК № 24 О выполнении Республикой Беларусь обязательств в рамках функционирования внутреннего рынка Евразийского экономического союза
10
02.02.2021 Решение Коллегии ЕЭК № 10 Об утверждении Методологии разделения препятствий на внутреннем рынке Евразийского экономического союза на барьеры, изъятия и ограничения и признания барьеров устраненными
157
24.11.2020 Решение Коллегии ЕЭК № 157 О выполнении Республикой Беларусь обязательств в рамках функционирования внутреннего рынка Евразийского экономического союза
125
13.10.2020 Решение Коллегии ЕЭК № 125 О выполнении Республикой Казахстан обязательств в рамках функционирования внутреннего рынка Евразийского экономического союза

կանոնակարգող փաստաթղթեր

Նյութեր ուղղության վերաբերյալ

18 2016 ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Կարինե Մինասյանի հարցազրույցը ՏԱՍՍ ԼԳ-ին. «Նորարարությունների ռիսկը ԵԱՏՄ-ում պետք է խրախուսվի» 2015 թվականին սկսել է գործել Եվրասիական տնտեսական միությունը, որի կազմում այսօրվա դրությամբ ընդգրկված է հինգ երկիր. Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: Եվ եթե եվրասիական ինտեգրման գոյացման փուլում 20 տարի առաջ խոսքը, առաջին հերթին, առևտրային համագործակցության մասին էր, ապա օրակարգը աստիճանաբար ընդլայնվում էր: Միության առջև նոր մարտահրավերներ դրեց բուռն տեղեկատվական-տեխնոլոգիական զարգացումը: Համացանցային առևտուրը կանոնակարգելու, իրերի համացանցի ոլորտի օրենսդրության վրա համատեղ աշխատելու, էլեկտրոնային կառավարությունների փոխգործակցության համակարգերը մշակելու, ռիսկային ֆինանսավորման շուկա ստեղծելու և ընդհանուր առմամբ նորարարությունները համատեղ զարգացնելու անհրաժեշտություն է առաջացել: Ուստի այս տարի ԵԱՏՄ կարգավորիչ մարմին հանդիսացող Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ ստեղծվել է գործունեության նոր ուղղություն: Դրա հիմնական խնդիրներից մեկը միասնական թվային տարածության ստեղծումն է, թվային տեխնոլոգիաների զարգացումը: Այն մասին, թե ինչ է արվում այս ոլորտում, "Եվրասիական շաբաթ" համաժողովի արդյունքներով կայացած՝ ՏԱՍՍ-ին տրված հարցազրույցում, ինտեգրման համագործակցության նոր ուղղության ստեղծման առաջին տարելիցի նախօրեին պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը:​
29 2016 Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Կարինե Մինասյանի հարցազրույցը «Գոլոս Արմենիի» թերթին. Թերինտեգրման պայմաններում ԵԱՏՄ երկրների ներքին շուկաների գործունեությունը առանց խոչընդոտների, բացառումների ու սահմանափակումների վերջին ժամանակներս դարձել է սուր քննարկվող թեմա, հատկապես այն ֆոնին, որ Միության անդամ պետությունների ղեկավարները ավելի ու ավելի հաճախ են քննադատում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) տվյալ ուղղությամբ ոչ բավականաչափ ակտիվ գործողությունների համար: Զրուցելով ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի հետ, որը հանձնաժողովում պատասխանատու է հենց ներքին շուկաների՝ առանց խոչընդոտների, բացառումների ու սահմանափակումների գործունեության համար, մենք որոշեցինք պարզել, թե ինչ է աշխատանք է կատարել ԵՏՀ-ն նման խոչընդոտները վերացնելու համար:
0/0