Առևտուր

Նորություններ «Առևտուր»

10 հուլիսի 2025 ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան ավարտել են ազատ առևտրի մասին բանակցությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը և Ինդոնեզիայի Հանրապետության տնտեսական հարցերով համակարգող նախարար Այիրլանգա Հարթարթոն հայտարարել են ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտի մասին: Կողմերի երկխոսությունը կայացել է ՏԿԿ ռեժիմով: «Եվրասիական տնտեսական միությունը շարունակում է զարգացնել տնտեսական գործընկերությունների ցանցը առանցքային բարեկամական երկրների հետ: Իս Ինդոնեզիան, ինչպես հայտնի է, և՛ ԲՐԻԿՍ-ի անդամ է, և՛ Հարավարևելյան Ասիայի խոշորագույն տնտեսություններից մեկը՝ գրեթե 300 մլն մարդ բնակչությամբ», — նշել է Անդրեյ Սլեպնևը: ԵՏՀ նախարարը հիշեցրել է եվրասիական «հնգյակի» պետությունների հետ համագործակցության հարցում գործընկերով ավանդական հետաքրքրության մասին: Մասնավորապես, 2023 թվականին Մոսկվայում՝ 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է ԵԱՏՄ-Ինդոնեզիա» ծավալուն բիզնես երկխոսությունը: «Բացարձակ արտահայտմամբ տուրքերի նվազեցումը կանդրադառնա Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ առևտրի շուրջ 3 մլն դոլարի վրա: Ակնկալում ենք, որ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետք առաջիկա 3-5 տարում կկրկնապատկվի: Ակնկալում ենք ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական խմբերի ապրանքների մասով Ինդոնեզիա մատակարարումների էական աճ», — ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարարը: Ըստ Անդրեյ Սլեպնեևի՝ ԵԱՏՄ-ն առանձնաշնորհային հասանելիություն կստանա, օրինակ, այնպիսի դիրքերի մասով, ինչպիսիք են պոլիմերները, պարարտանյութերը, էներգակիրները, քարհանքի ինքնափաթափերը, խողովակները, մետաղները և գունավոր մետաղներից պատրաստված արտադրանքը, էլեկտրական և մեխանիկական սարքավորումների լայն տեսականին: Խոսքը նաև ցորենի, ալյուրի, կաթի փոշու, հրուշակեղենի, ԽԵԱ-ի հալալ մսի, թռչնամսի մատակարարումների մասին: Համաձայնագիրը պետք է անցնի ստորագրմանը նախորդող ներպետական համաձայնեցման համապատասխան ընթացակարգեր:
08 հուլիսի 2025 ԵԱՏՄ-ում մակնշման միասնականացված կանոնները տարածվել են կարմիր և սև խավիարի, հեծանիվների, քսայուղերի, հականեխիչների վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, քննարկելով Ռուսաստանի Դաշնության առաջարկները, որոշումներ է ընդունել ապրանքների մի շարք նոր կատեգորիաների նկատմամբ թվային մակնշման ընդհանուր կանոնները սահմանելու մասին: Մասնավորապես, խոսքը թառափի և լոսդազգիների խավիարի, հեծանիվների և հեծանիվի հենոցների, առանձին տեսակի քսայուղերի, քսանյութերի և հատուկ ավտոմոբիլային հեղուկների, հակամանրէային ազդեցությամբ կոսմետիկական միջոցների, ինչպես նաև ախտահանման միջոցների մասին է: «Մակնշվող ապրանքների թվի ընդլայնումը վկայում է Միության մակնշման ընդհանուր համակարգի զարգացման մասին, որը սպառողին թույլ է տալիս համոզվել արտադրանքի իսկության հարցում, ինչպես նաև բարձրացնում է շուկայի բարեխիղճ մասնակիցների մրցունակություն ապօրինի շրջանառության նվազեցման հաշվին», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը Նա ընդգծել է, որ ապրանքների նոր խմբերի մակնշումը կիրականացվի, ինչպես նախկինում, միասնականացված կանոններով։ Միաժամանակ հաշվի են առնվում ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպական մոդելի դրույթները, որը հաստատվել է ԵՏՀ Խորհրդի 2019 թվականի որոշմամբ։ Այսպիսով, ապահովվելու է մակնշման ծածկագրերի փոխադարձ ճանաչում, ինչը կբացառի Միության տարածքում շրջանառելիս ապրանքները վերամակնշման անհրաժեշտությունը:
07 հուլիսի 2025 ԵԱՏՄ-ն պարզեցնում է բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի ներմուծման ընթացակարգը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միություն բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի, այդ թվում՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից համակարգերի ներմուծման ընթացակարգի պարզեցմանը: Այս նպատակով ընդլայնվել է այն արտադրանքի ռադիոհաճախականությունների շերտերի ցանկը, որի ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման դեպքում չի պահանջվում լիցենզիայի, եզրակացության (թույլատրական փաստաթղթի) կամ միասնական գրանցամատյանի տեղեկությունների տրամադրում: «Համապատասխան համակարգերը մի շարք առավելություններ ունեն վիզուալացման, տեղադրման և շահագործման բարձր որակի տեսանկյունից: Դրանց տեխնիկական բնութագրերը չեն բերում էլեկտրամագնիսական խոչընդոտների առաջացմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:    Ընդունված որոշումը թույլ կտա կրճատել կազմակերպությունների ֆինանսական և ժամանակի ծախսերը նշված ապրանքները ներմուծելիս: Փաստոթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
07 հուլիսի 2025 «Դաշտի համառուսական օր-2025»-ի շրջանակներում քննարկվել է ԵԱՏՄ-ում տոհմային անասնաբուծության արդյունավետության բարձրացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղարտադրության արդյունավետության բարձրացման և մրցունակ արտադրանքի իրացման նորարարական մոտեցումների ներդրման մասին խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը՝ ելույթ ունենալով «Գենետիկա: Պարզ խոսքերով՝ կարևորի մասին» թեմայով կլոր սեղանին, որն անցկացվել է Վոլգոգրադի մարզում՝ «Դաշտի համառուսական օր-2025» ցուցահանդեսի շրջանակներում: «Ներկա փուլում հիմնական ուղղություն պետք է դառնա ընտրասերման և տոհմանին աշխատանքներում գենոմային վերլուծության հիման վրա գյուղատնտեսական կենդանիների տոհմայի արժեքի կանխատեսման մեթոդաբանության ներդրման ուղղությամբ Միության երկրների և Հանձնաժողովի համատեղ գործունեությունը», — նշել է Նաիրա Կարապետյանը: Ցուցահանդեսի միջոցառումների ընթացքում քննարկվել են տոհմային անասնաբուծության զարգացման պլանները, ընտրասերման հայրենական նվաճումների պահպանման ժամանակակից հնարավորությունները, կաթնային ուղղության խոշոր եղջերավոր անասունների գենետիկ ներուժի բարելավման ուղիները: Կլոր սեղանի մասնակիցները տեղեկություն են փոխանակել կենդանիների տոհմային արժեքի գնահատման մեթոդիկայի ներդրման արդյունքների մասին, ինչպես նաև քննարկել Միության շրջանակներում տոհմային ռեսուրսների շուկայի զարգացման հեռանկարները: Նշվել է տոհմային կենդանիների գենոտիպային և ֆենոտիպային հատկանիշների հավաքագրման և հաշվառման միասնականացված մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը նրանց տոհմային արժեքի գնահատման, սեփական մրցունակ տոհմային արտադրանքի արտադրության աճի համար: Նաիրա Կարապետյանը կարևորել է համաձայնեցված գործողությունները անասնաբուծության կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրականացման համար:
Ցուցադրել ավելին

Նյութեր ուղղության վերաբերյալ

Սլեպնյով Անդրեյ Ալեքսանդրի
Սլեպնյով Անդրեյ Ալեքսանդրի
Սլեպնյով Անդրեյ Ալեքսանդրի
Սլեպնյով Անդրեյ Ալեքսանդրի
Սլեպնյով Անդրեյ Ալեքսանդրի
Սլեպնյով Անդրեյ Ալեքսանդրի
Սլեպնյով Անդրեյ Ալեքսանդրի
0/0