Աֆանասև Ալեքսեյ Վիկտորի

Կենսագրություն

Ալեքսեյ Վիկտորի Աֆանասևը ծնվել է 1969 թվականի հուլիսի 25-ին Բելառուսի Հանրապետության Մոգիլևի մարզում։

Ավարտել է Բելառուսի գյուղատնտեսական ակադեմիան «Գյուղատնտեսության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտությամբ և Բելառուսի Հանրապետության Նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտությամբ։

Աշխատանքային ուղին սկսել է գյուղատնտեսության ճյուղի ձեռնարկություններում՝ որպես տնտեսագետ։

2000-2003 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Մոգիլևի մարզային գործադիր կոմիտեի ֆինանսների վարչությունում։

2003-2012 թթ.՝ Մինսկի քաղաքային գործկոմի ֆինանսների վարչության պետի տեղակալ, բյուջետային բաժնի պետ։

2012-2014 թթ.՝ Բելառուսի Հանրապետության Ֆինանսների նախարարության Մինսկ քաղաքի գլխավոր վարչության պետ։

2014-2020 թթ.՝ Մինսկի քաղաքային գործկոմի գլխավոր ֆինանսական վարչության պետ։

2020 թվականի հոկտեմբերին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսների վարչության տնօրեն։

Պարգևատրվել է Բելառուսի Հանրապետության պետական մարմինների պատվոգրերով։