Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ​

Նորություններ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ​»

27 հունիսի 2025 Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի արդյունքները Մինսկում կանացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Քննարկվել են ինտեգրացիոն օրակարգի մի շարք կարևոր հարցեր: Խոսքը հետևյալ ուղղությունների մասին էր՝ ԵԱՏՄ իրավունքի կատարելագործումը, Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարության իրականացումը, միջազգային համագործակցությունը, առևտուրը, ծառայությունների շուկայի զարգացումը, բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորումը, փոխգործակցությունը սպորտի ոլորտում: Ստորագրվել է երկու կարևոր միջազգային փաստաթուղթ: Առաջինը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը: Երկրորդը՝ Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիրը: Պետությունների ղեկավարները քննարկել են նաև ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունները: Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միության դիրքերը միջազգային ասպարեզում զգալիորեն ամրապնդվել են: Բացի այդ, պետությունների ղեկավարներին ներկայացվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների կատարման ընթացքը: Այս փաստաթղթի իրականացումը որոշակի խթան է հաղորդել բոլոր առանցքային ուղղություններով: ԵՏԲԽ անդամները ստորագրեցին 4-րդ Մեծ Արձանագրությունը, որով փոփոխություններ են կատարվել ԵԱՏՄ մասին պայմանագրում: Փոփոխություններն ուղղված են իրավական կարգավորման մեջ բացերի վերացմանը և վերաբերում են, մասնավորապես, տեխկարգավորմանը, էլեկտրաէներգետիկային, մրցակցությանը և ֆինանսական շուկաներին: ԵԱՏՄ երկրների առաջնորդները տեղեկացվել են Միությունում ապրանքների մակնշման զարգացման մասին: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունվել է ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման պլանների իրագործման մասին զեկույցը: ԵԱՏՄ-ում սահմանվել են սպորտի ոլորտում տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները: ԵԱՏՄ-ում ամփոփել են Ծառայությունների առևտրի կարգավորման կանոնների պահպանման 2023-2024 թվականների արդյունքները: ԵՏԲԽ նիստում ներկայացվել են բնական մենաշնորհների կարգավորման ոլորտի 2024 թվականի արդյունքները: Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում:
26 հունիսի 2025 Բակիտժան Սագինտաև. «Տնտեսական ներուժների զուգակցումը կարող է բազմապատկել փոխշահավետ համագործակցության արդյունքը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հունիսի 26-ին Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի «Միջպետական միավորումների երկխոսություն. տնտեսական ներուժների զուգակցում և առևտրատնտեսական համագործակցության խորացում» պանելային նստաշրջանին: «Ինտեգրումների երկխոսությունը» համաշխարհային տնտեսության զարգացման գլխավոր միտումներից է: Միության բոլոր հինգ երկրների ղեկավարները մշտապես նշում են առևտրատնտեսական հարաբերությունների գլոբալ համակարգում Եվրասիական տնտեսական միության ներկառուցման կարևորությունը», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը:  ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը նշել է, որ Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ ստեղծել է անհրաժեշտ ենթակառուցվածք համակարգային միջազգային երկխոսության համար: 12 համագործակցության հուշագիր է կնքվել տարածաշրջանային միջպետական միավորումների հետ: Նրանց հետ երկխոսությունը հիմք է ծառայում լավագույն փորձի փոխանակման և առևտրատնտեսական համագործակցության տեմպերի ավելացման համար: Հանձնաժողովն ու Միությունը շփումների լայն ցանց են ստեղծել ամբողջ աշխարհում՝ ներառյալ Եվրասիան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան: Առանցքային գործընկերների թվում, որոնց հետ բարեհաջող երկխոսություն է զարգանում, նշվում են ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն, ԱՍԵԱՆ-ը, ՄԵՐԿՕՍՈՒՐ-ը, ԲՐԻԿՍ-ը, ԱՓՎՄԽ-ն, Անդյան համայնքը, Հարավամերիկյան ընդհանուր շուկան, Աֆրիկյան միությունը, Խաղաղօվկիանոսյան դաշինքը և այլք:   Գործընկերության աշխարհագրության ընդլայնման հիմնական գործիքն են առևտրային համաձայնագրերը: Դրանք կնքվել են Վիետնամի, Իրանի, Սերբիայի, Չինաստանի, վերջին փուլում են Ինդոնեզիայի հետ համաձայնագրի կնքման մասին բանակցությունները: Հունիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում են ստորագրել ևս երկու առևտրային համաձայնագիր՝ ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ: «Այսօր ԵԱՏՄ-ն հետաքրքրված է ոչ միայն այլ կազմակերպությունների ինտեգրացիոն շինարարության դրական փորձի ընդունմամբ: Լինելով կայացած միավորում՝ մենք պատրաստ ենք գործընկերներին առաջարկել մեր սեփական լավագույն փորձը: Մեր տնտեսական ներուժների զուգակցումը կարող է բազմապատկել փոխշահավետ համագործակցության արդյունքը», - ամփոփել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը:
Ցուցադրել ավելին

թեմայով որոշումներ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ​»

կանոնակարգող փաստաթղթեր

Նյութեր ուղղության վերաբերյալ

14 դեկտեմբերի 2016 «Վեդոմոստի» թերթում հրապարակված՝ ԵԱԶԲ կոնֆերանսին ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթի հիմնական դրույթները. «Հաղթահարել թերի ինտեգրումը» Ես կարծում եմ, որ եվրասիական տարածությունում առկա է տնտեսական աճի հսկայական ներուժ, որը դեռևս գործարկված չէ: Եվ կարծում եմ, որ միակ գործիքը, որը կարող է հզոր խթան դառնալ մեր երկրներում տնտեսական աճի համար, կարող է լինել հենց այս վերազգային ինստիտուտը, որն այսօր ստեղծվել է: Որովհետև մեր հիմնական առաքելությունն այն է, որ մենք պետք է կարողանանք ամփոփել երկրներում կուտակված լավագույն պրակտիկաները և, ելնելով նաև միջազգային փորձից, Եվրոպական միության փորձից, ներդնել այս նոր վերազգային ինստիտուտները, որոնք պետք է խթանեն մեր երկրների տնտեսական աճը: Մեր Միութենական պայմանագրի հիմքում դրված աքսիոմակարգը հետևյալն է. եթե մենք ստեղծենք միասնական տնտեսական տարածություն, հանենք խոչընդոտներն ու սահմանափակումները, բացառումները, պայմաններ ստեղծենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար, ապա դա ինքնին արդեն տնտեսական աճի շատ լուրջ ներուժ է պարունակում:​
0/0