Նորություններ

05.07.2023

ԵՏՀ-ն հեշտացնում է քաղաքացիների կողմից նախկինում ժամանակավորապես արտահանված ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքերի վերաներմուծումը


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքերի (ՌԷՄ և ԲՀՍ) ներմուծման մասին հիմնադրույթում։

«Որոշման ընդունումը թույլ կտա պարզեցնել ֆիզիկական անձանց կողմից ՌԷՄ-ի և ԲՀՍ-ի՝ որպես անձնական օգտագործման ապրանքների վերաներմուծումը, որոնք նախկինում ժամանակավորապես արտահանվել են նրանց կողմից ուղևորային մաքսային հայտարարագրով, որը պարունակում է նույնականացման հատկանիշներ (անվանում, մոդել, ռադիոհաճախականության գոտի): Այսպիսով, բացառվում է միասնական գրանցամատյանում ընդգրկվելու մասին եզրակացություն (թույլատրական փաստաթղթի) կամ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտությունը»,- նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Նա պարզաբանել է, որ ներկայումս ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ՌԷՄ-ի և ԲՀՍ-ի ներմուծումն իրականացվում է Միության անդամ պետության մաքսային մարմնին եզրակացության ներկայացմամբ։ Ընդ որում, թույլատրական փաստաթուղթ ստանալը և ներկայացնելը չի պահանջվում այն սարքերի համար, որոնք առկա են ՌԷՄ-ի և ԲՀՍ-ի միասնական գրանցամատյանում կամ ներառված են Հիմնադրույթի Հավելվածով նախատեսված ցանկում:

Որոշումն ուժի կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։