Նորություններ

15.04.2022

ԵՏՀ-ն երկարաձգել է Եվրասիական ռեեստրում ներառված արդյունաբերական ապրանքների համար փորձաքննության գործողության ժամկետը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշմամբ, որպես ԵԱՏՄ երկրների բիզնեսին աջակցելու միջոց, մեկ տարով երկարաձգվել է Եվրասիական ռեեստրում ներառված ապրանքների փորձաքննության ակտի գործողության ժամկետը։ Հիշեցնենք, որ փաստաթուղթն անհրաժեշտ է պետական գնումների նպատակների համար Ապրանքների ծագման երկրի կանոնների համաձայն Հանձնաժողովի կողմից ձևավորվող Արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրում ապրանքի մասին տեղեկությունները ներառելու համար։

Որոշումը նախապատրաստվել է Միության երկրների տնտեսությունների կայունության բարձրացման միջոցների ցանկի (ԵՏՀ Խորհրդի 17.03.2022թ. № 12 կարգադրություն) կատարման շրջանակներում։

Մինչև որոշման ընդունումը փորձաքննության ակտի ժամկետը կազմել է մեկ տարի, նոր որոշմանը համաձայն այդ ժամկետը կավելացվի կրկնակի անգամ։ Նշենք, որ ռեեստրում նոր ներառված ապրանքների համար ակտերի գործողության ժամկետը կկազմի երկու տարի։

«Մենք կարծում ենք, որ այս որոշումը էապես կնվազեցնի բիզնեսի այն ծախքերը, որոնք կապված են Եվրասիական ռեեստրում ներառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացման և փորձաքննությունների անցկացման հետ։ Ինչպես նաև խթան է հանդիսանալու նոր մատակարարողների և արտադրողների համար՝ մասնակցելու Միության բոլոր երկրներում պետական գնումներին», – մեկնաբանել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շաքալիևը։
Նշենք, որ այսօրվա դրությամբ Արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրում ներառվել է 5119 արդյունաբերական ապրանք և ԵԱՏՄ մասնակից երկրների 50 արտադրողների մասին տեղեկություններ։

Ընդունված որոշմամբ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը երկարաձգվում է ապրանքի մասին տեղեկությունները նաև ՍՏ-1 ձևի սերտիֆիկատի հիման վրա Եվրասիական ռեեստրի մեջ ներառելու հնարավորությունը։

Բացի այդ, որոշմամբ նախատեսվում է կատարել փոփոխություններ Պետական գնումների համար ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոնների հավելված № 1-ում լաքաներկանյութերին՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի և «3907-ից Թերմոպլաստիկներ ավտոմոբիլային ճանապարհների գծանշման համար» անվանման ավելացման, ինչպես նաև փայտամածների բեռնիչների անվանման և հաստատված պայմանների ու գործառնությունների ճշգրտման մասով։

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին