Նորություններ

02.06.2022 (Обновлено: 16.06.2022 14:44)

ԵՏՀ-ն շարունակում է տեխկարգավորման հարցերով ուսուցողական սեմինարները Ուզբեկստանի պետական մարմինների համար:

Ուզբեկստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021-2023 թվականների համատեղ միջոցառումների պլանի շրջանակներում Հանձնաժողովը սեմինար է անցկացրել Ուզբեկստանի տեխնիկական կարգավորման հարցերով գործակալության և Ուզբեկստանի պետական մարմինների այլ շահագրգիռ ներկայացուցիչների համար:

«Այս սեմինարները կարևոր և անհրաժեշտ են, քանի որ ուղղված են Ուզբեկստանի մեր գործընկերներին Միության տեխնիկական կարավորման համակարգի հիմնական ասպեկտների վերաբերյալ տեղեկացնելուն, — ընդգծել է տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրենի տեղակալ Լիլի Մաքսուդյանը: — Դրանք նպաստում են տեխնիկական կարգավորման ոլորտում մեր մոտեցումների ներդաշնակեցմանը և մեր գործընկերնելին օգնում ծանոթանալ արտադրանքի նկատմամբ Միությունում սահմանվող պահանջների կիրառման գործնական փորձին»:

Սեմինարի ընթացքում տեղեկատվություն է ներկայացվել արտադրանքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների մասին, քննարկվել համապատասխանության գնահատման, հավատարմագրման, Միության ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման, ԵԱՏՄ-ում արտադրանքի անվտանգության պահանջների պահպանման վերահսկողության (հսկողության) և «Թվային տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ շրջանակներում» նախագծի զարգացման արդիական հարցերը:

Տեխնիկական կարգավորման վարչության և Միության երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչները պատասխանել են ուզբեկ գործընկերներին հետաքրքրող հարցերին, մասնավորապես՝ նախքան ապրանքի ներմուծումը մաքսային սահման վերջինիս համապատասխանության հաստատման նորմերի և մեխանիզմների կիրառման պրակտիկայի, սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի ներմուծումը կանխելու արդյունավետ մեթոդների և ընթացակարգերի ներդրման ԵԱՏՄ երկրների փորձի, ժամանակակից իրողություններում Միությունում արտադրանքի շուկայահանման ընթացակարգերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել հավատարմագրման, պետական վերահսկողության և արտադրանքի գրանցման արցերին, Միության երկրների պետական մարմինների փոխգործակցության հարցերին:

Ուզբեկստանի տեխնիկական կարգավորման գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Աբդուրաուֆ Աբդուկայումովը ԵՏՀ-ին շնորհակալություն է հայտնել տրամադրված տեղեկատվության և համագործակցության համար, որը կօգնի հասկանալ Ուզբեկսգանի հետագա քայլերը տեխնիկական կարգավորման ոլորտի օրենսդրությունը ԵԱՏՄ պահանջներին ներդաշնակեցնելու գործում, քանի որ սա Միության հետ Ուզբեկստանի փոխգործակցության գերակա ոլորտներից մեկն է:

Կողմերը պայմանավորվել են ԵԱՏՄ-ում և Ուզբեկստանում տեխնիկական կարգավորման ոլորտի փորձի փոխանակման և աշխատանքի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով նման սեմինարները կանոնավոր կարգով անցկացնելու մասին:

Տեղեկանք

Ուզբեկստանի Հանրապետության ներդրումների և արտաքին առևտրի նախարարությանն առընթեր տեխնիկական կարգավորման գործակալությունը ստեղծվել է Ուզբեկստանի ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման գործակալության հիման վրա՝ Ուզբեկստանի Հանրապետության Նախագահի 02.06.2021 թ. «Տեխնիկական կարգավորման ոլորտի պետական կառավարման արմատական կատարելագործման մասին» N ՈՒՊ-6240 հրամանագրի համաձայն։

Գործակալությունը տեխնիկական կարգավորման և չափագիտության ոլորտի պետական քաղաքականության իրագործման պետական կառավարման հանրապետական մարմին է, որը հանդիսանում է իրավունքների, պարտավորությունների և պայմանագրերի, այդ թվում՝ միջազգային պայմանագրերի հարցերով «Ուզստանդարտ» գործակալության իրավահաջորդը: