Նորություններ

30.06.2022 (Обновлено: 12.07.2022 13:34)

ԵՏՀ-ը մշակում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում՝ լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ փոփոխությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների փորձագետների հետ համատեղ քննարկում է Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի (ԼՏՕ) զարգացման ուղղությունները։ Մշակվում են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 61-րդ գլխում փոփոխությունները:
«Մեր ընդհանուր նպատակն է խթան հաղորդել Միությունում ԼՏՕ ծրագրին՝ ընդլայնելով պարզեցումները, օպտիմալացնելով ԼՏՕ ռեգիստրում անձանց ընդգրկելու պայմանները և այդ խնդիրների գործնական իրականացումը: ԼՏՕ ինստիտուտը ունիվերսալ գործիք է, որը ճանաչված է ամբողջ աշխարհում և թույլ է տալիս ապահովել մաքսային հսկողության արդյունավետությունը՝ ԱՏԳ մասնակիցներին դասակարգելու և նրանց մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության հետ կապված պարզեցումներ տրամադրելու հաշվին», – նշել է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովը Միության պետություններում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր աշխատանքային խմբի նիստին:

Աշխատանքային խումբը քննարկել է փոփոխությունների առաջարկներ՝ կապված ԼՏՕ-ի ռեգիստրում ընդգրկման վկայականների կասեցման պայմանների հետ և միտված եվրասիական «հնգյակի» երկրներում բիզնես վարելու համար հավասար պայմաններ ստեղծելուն։ Քննարկվել է նաև ԼՏՕ կարգավիճակ ունեցող մաքսային ներկայացուցչին հատուկ պարզեցումներ տրամադրելու նախաձեռնությունը։ Բացի այդ, մշակվել է փոփոխություն՝ ԼՏՕ-ի փոխադարձ ճանաչման համար հիմնավոր իրավական հիմք ստեղծելու համար։

Հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել և հետագայում մանրամասնորեն քննարկել պետական ​​մարմինների և բիզնեսի նախաձեռնությունները՝ միութենական ԼՏՕ ծրագրի նոր որակական մակարդակի հասնելու համար։

Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը՝ գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիան է, որոնց մաքսային գործառնություններ և մաքսային հսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց։

Միության երկրներում ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2014 թ.-ին՝ ԵՏՀ մաքսային կարգավորման խորհրդատվական կոմիտեի որոշմամբ: