Նորություններ

01.10.2024

Էլդար Ալիշերովը աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՏՄ երկրների ազգային վիճակագրական ծառայությունների ղեկավարների հետ

Սեպտեմբերի 30-ին Եվրասիական 3-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի աշխատանքային հանդիպումը Եվրասիական տնտեսական միության երկրների ազգային վիճակագրական ծառայությունների ղեկավարների հետ։ .


Հանդիպման օրակարգի կարևորագույն հարցը վերաբերում էր մինչև 2030 թվականը ԵԱՏՄ վիճակագրության ոլորտում ինտեգրման ռազմավարական զարգացման նպատակների, առանցքային խնդիրների և ուղղությունների սահմանմանը։

«Հաջորդ հնգամյակի համար եվրասիական վիճակագրության զարգացման ռազմավարական ուղղություններ մշակելիս մենք կցանկանայինք, որ այն առավելագույնս լիարժեք բավարարի օգտվողների ընդլայնվող տեղեկատվական կարիքները Միության գործունեության և զարգացման գործընթացների վերլուծության համար, ինչպես նաև նպաստի եվրասիական ինտեգրման զարգացմանը,- նշել է Էլդար Ալիշերովը։ - Վիճակագրությունն ավելի մատչելի, ավելի որակյալ և օգտակար դարձնելու համար մենք պետք է համատեղ գործողություններ իրականացնենք՝ հաշվի առնելով տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը և տվյալների նոր աղբյուրները»:

Շարունակելով Միությունում վիճակագրական գործունեության հետագա զարգացման թեման՝ ազգային վիճակագրական ծառայությունների ղեկավարները տեղեկատվություն են տրամադրել երկարաժամկետ հեռանկարում ազգային վիճակագրական ծառայությունների զարգացման ռազմավարությունների/պլանների մասին և առաջարկներ ներկայացրել արդիական ուղղությունների վերաբերյալ Հանձնաժողովի հետ համատեղ միջոցառումներ իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն են դարձրել վիճակագրական ոլորտի թվայնացման հարցերի քննարկմանը։ Հենց սրանից է սկսվում թվային օրակարգը, և սա է ուղեկցում դրա իրականացումը բոլոր փուլերում թե՛ Միության երկրներում, թե՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։

«Մենք գոհ ենք համագործակցության ձեռք բերված մակարդակից։ Մեզ հաջողվել է համաձայնեցնել համատեղ աշխատանքի կարևորագույն ուղղություններին առնչվող հետագա քայլերը, ինչը թույլ կտա բարձրացնել Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ներդաշնակության և համադրելիության աստիճանը»,- եզրափակել է Էլդար Ալիշերովը։

Հանդիպման ավարտից հետո ԵՏՀ նախարարն այցելել է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, որտեղ հանդիպել է Արմստատի ղեկավարության հետ և ծանոթացել ազգային վիճակագրության զարգացման ռազմավարական ուղղություններին։