Նորություններ

01.10.2024

Միջկառավարական խորհուրդն ավարտել է ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործունեության կանոնների ձևավորումը

Հոկտեմբերի 1-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում տեղեկատվական փոխանակման կանոնները։ Սա էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործունեության կանոնների փաթեթի վերջնական փաստաթուղթն է, որի ընդունումը նախատեսված է ԵԱՏՄ մասին պայմանագրով։

Սույն Կանոնները կանոնակարգում են շուկայի սուբյեկտների, Միության անդամ պետությունների էներգետիկայի ոլորտի լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական փոխգործակցությունը, սահմանում են շուկայի գործունեության շրջանակներում բացահայտման ենթակա տեղեկատվության կազմը:

Փաստաթուղթը նաև իրավական հիմք է ստեղծում ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մեջ ազգային էլեկտրոնային թվային ստորագրությունների օգտագործման համար։

«Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան դարձել է եվրասիական էներգետիկ ինտեգրման ֆլագմանը։ Եվրասիական «հնգյակի» երկրների որոշումը դրա ստեղծման մասին ռացիոնալ որոշում է՝ էլեկտրաէներգիայի հավասարակշռված գներ և սակագներ ունենալու և ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների աճի դրական դինամիկա ստանալու համար»,- նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։