Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության հետ համատեղ պարզաբանումներ է պատրաստել տաքսիների մասին նոր օրենքի դրույթների վերաբերյալ՝ Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնությունում թեթև մարդատար տաքսու վարորդների աշխատանքային գործունեության հասանելիության մասով:
Հարկ է նշել, որ նոր պահանջները հավասարապես կիրառելի են Ռուսաստանի Դաշնության բոլոր տաքսու վարորդների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքացիական պատկանելությունից, այսինքն՝ այդ թվում՝ նաև Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ։