Նորություններ

25.10.2022 (Обновлено: 01.11.2022 10:56)

Հաստատվել է ԵԱՏՄ Դեղագրքի նոր մասը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել ԵԱՏՄ Դեղագրքի փոփոխություններին, որը Եվրասիական տնտեսական միության հինգ պետության համար ապահովում է դեղամիջոցների որակի գնահատման միասնական մոտեցում։ Փոփոխությունները ներառում են 144 նոր ընդհանուր դեղագրքային հոդված, ինչպես նաև նախատեսում փոփոխություններ մի շարք գործող ընդհանուր դեղագրքային հոդվածներում:

Ընդհանուր դեղագրքային հոդվածները պարունակում են դեղորայքային պատրաստուկների որակի դեղագործական և տեխնոլոգիական փորձարկման մեթոդների և մեթոդիկաների նկարագրություններ, տարբեր տեսակի դեղաձևերին (հաբեր, պարկուճներ, քսուքներ, աերոզոլներ և այլն) ներկայացվող պահանջներ, դեղորայքային պատրաստուկների փաթեթավորմանը ներկայացվող պահանջներ, որոնք անհրաժեշտ են դեղորայքային պատրաստուկների պատշաճ որակը և արդյունավետությունը հաստատելու համար:

Դեղագրքային հոդվածները (մենագրությունները) նախապատրաստվել են ԵԱՏՄ Դեղագրքային կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով Միության պետությունների ազգային դեղագրքերը։ Բացի ԵԱՏՄ Դեղագրքային կոմիտեի անդամներից, աշխատանքին մասնակցել են վերլուծական քիմիայի, մոլեկուլյար կենսաբանության և մանրէաբանության, դեղագործական վերլուծության ոլորտի մասնագետներ։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2023 թվականի ապրիլի 1-ից։ Ավելի վաղ Միության ընդհանուր շուկայում գրանցված դեղորայքային պատրաստուկ արտադրողները մինչև 2026 թվականի հունվարի 1-ը պետք է համապատասխանեցնեն դեղամիջոցների որակին վերաբերող իրենց նորմատիվ փաստաթղթերը ԵԱՏՄ Դեղագրքին:

ԵԱՏՄ Դեղագրքում փոփոխություններ կատարելը ներդաշնակեցված ընդհանուր և առանձին դեղագրքային հոդվածների (մենագրությունների) նախապատրաստման և նախկինում դրանցով հաստատված փաստաթղթին հետագա լրացման կանոնավոր աշխատանքի արդյունք են։ Ներկայումս ԵԱՏՄ-ի Դեղագրքային կոմիտեի կողմից նախապատրաստվել է ավելի քան 70 դեղագրքային հոդված (մենագրություն) ԵԱՏՄ Դեղագրքի երկրորդ մասի համար։ Դեղագրքային հոդվածների նախագծերի (մենագրություններ) նախնական քննարկումը անցկացվում ԵՏՀ կայքում հետևյալ հասցեով՝ https://eec.eaeunion.org/comission/department/deptexreg/formirovanie-obshchikh-rynkov/pharmacopoeia/pharmacopoeia_PO.php



Տեղեկանք

ԵԱՏՄ Դեղագիրքը աշխարհի երկրորդ տարածաշրջանային դեղագիրքն է 90-ից ավելի ազգային դեղագրքերից, որոնք ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վարվող համաշխարհային դեղագրքերի ցանկում։