26 Sep 2022 Ճգնաժամային ներմուծման ապրանքների առանձին տեսակների համար տուրքերի զրոյական դրույքաչափերը և սակագնային արտոնությունները կերկարաձգվեն մինչև 2023 թվականի մարտի վերջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հավանություն է տվել կողմերի առաջարկներին՝ ճգնաժամային ներմուծման ապրանքների առանձին տեսակների համար ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերը և սակագնային արտոնությունները մինչև 2023 թվականի մարտի 31-ը երկարաձգելու մասին։ Միաժամանակ ԵՏՀ Կոլեգիայի իրավասության մեջ գտնվող մի շարք ապրանքային դիրքերի վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի անունից մոտ ապագայում որոշում կկայացվի։ «Չնայած գարնանը ընդունված մաքսասակագնային կարգավորման միջոցների դրական արդյունքի, մնացել են առանձին զգայուն դիրքեր, որոնց նկատմամբ տուրքերի զրոյացումը կամ սակագնային արտոնությունները երկարաձգվում է վեց ամսով։ Խոսքը սկզբնական ցանկի ապրանքների քառորդ մասի մասին», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։  Մասնավորապես, երկարաձգումը կտարածվի հումքի՝ դեղագործական և քիմիական արտադրանքի, լաքերի, ներկանյութերի, տեքստիլի և կաշվի մշակման միջոցների, սոսինձների և օսլայի առանձին տեսակների, պլաստմասսաների, կաուչուկի և դրանցից պատրաստված արտադրատեսակների, թաղանթանյութից պատրաստված առանձին արտադրատեսակների, բրդի, բամբակի և վուշի հումքի, քիմիական թելերի, մանվածքի և մանրաթելերի նկատմամբ։ Ցանկում կներառվեն նաև մի շարք պատրաստի արտադրատեսակներ, ինչպիսիք են՝ դեղամիջոցները, բժշկական սարքավորումները, լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ռեագենտները։ Որոշումները տարածվելու են 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ Տեղեկանք ԵԱՏՄ տնտեսական կայունության բարձրացմանն ու ներքին շուկան արտաքին ճնշման պայմաններում անհրաժեշտ ապրանքներով հագեցնելուն ուղղված աջակցության առաջնահերթ միջոցների ապահովման նպատակով ընդունվել են ԵՏՀ Խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի № 37, 2022 թվականի ապրիլի 5-ի №46, 2022 թվականի ապրիլի 15-ի № 76, ինչպես նաև ԵՏՀ Կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 12-ի № 63 և 2022 թվականի ապրիլի 19-ի № 66 որոշումները։ Այս որոշումները նախատեսում էին ապրանքների լայն անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1307 ծածկագրի) նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի զրոյացում մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը։ Միջոցը թույլ տվեց զգալի աջակցություն ցուցաբերել ինչպես ԵԱՏՄ մի շարք երկրներում պատրաստի արտադրանքի սպառողներին, այնպես էլ ներմուծումից կախված արտադրողներին։
23 Sep 2022 Անդրեյ Սլեպնև. «Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում 2023 թվականին առաջարկվում է բիզնես երկխոսություն վարել Ինդոնեզիայի հետ» Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը, մեկնաբանելով Մոսկվայում ԵՏՀ Խորհրդի անդամների կողմից ստորագրված համապատասխան հանձնարարությունը։ Վերջնական որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով գործընկեր երկրի ներկայացուցիչների հետ հարցի մշակումը։  «Վերջերս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին։ Ակնկալում ենք, որ հաջորդ տարի բանակցային գործընթացը կգտնվի ակտիվ փուլում, և գործարար երկխոսությունը կնպաստի առավել արդիական հարցերի և թեմաների քննարկմանը», - նշել է Անդրեյ Սլեպնևը։  Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ Ինդոնեզիան ԱՍԵԱՆ-ի խոշորաագույն տնտեսությունն է և բնակչության թվով չորրորդ երկիրն աշխարհում, և փորձագետների աշխատանքը նախկինում ցույց է տվել, որ մեր պետությունների միջև առևտրային հարաբերությունները զգալի ներուժ ունեն։  Տեղեկանք Վիճակագրական տվյալների համաձայն՝ Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը 2020 թվականի համեմատ 2021 թվականին աճել է 41,5%,-ով՝ մինչև 3,7 միլիարդ դոլար։ Միաժամանակ արտահանումն ավելացել է 34,1%-ով, ներմուծումն աճել է 44,5%-ով։ Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն ԵՏԲԽ 2022 թվականի մայիսի 27-ի № 6 որոշման համաձայն: Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության տնտեսական ոլորտում ամենամյա բիզնես միջոցառում է, որը հերթականությամբ անցկացվում է Միության՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և ԵՏՀ խորհրդում նախագահող պետություններում։ Միության մարմիններում 2023 թվականին նախագահելու է Ռուսաստանի Դաշնությունը։
23 Sep 2022 Ֆիզիկական անձանց համար 1000 եվրոյի չափով անմաքս ապրանքների ներմուծման շեմը երկարաձգվել է մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը Սեպտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստում որոշվել է ֆիզիկական անձանց համար 1000 եվրոյի չափով անմաքս ապրանքների ներմուծման շեմը երկարաձգել մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։  Նախկինում Հանձնաժողովի Խորհուրդը բարձրացրել էր անմաքս ներմուծման շեմը մինչև 1000 եվրո այն ապրանքների համար, որոնք փոխադրվում են փոխադրողի կողմից կամ փոստային առաքմամբ, ինչպես նաև տրանսպորտի բոլոր տեսակներով ներմուծվող ուղեբեռով, բացի օդայինից, կամ հետիոտ կարգով: Այս շեմը սահմանվել էր ժամանակավոր՝ մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։ Միջոցի երկարաձգումը թույլ կտա աջակցել քաղաքացիներին պատժամիջոցների ճնշման պայմաններում և խուսափել առաջին անհրաժեշտության ապրանքների և ճգնաժամային ներմուծման ապրանքների դեֆիցիտից: Տեղեկանք Հղումներ նախկինում ընդունված որոշումներին՝ - ուղեբեռով կամ հետիոտ կարգով ապրանքներ ներմուծելու մասին որոշում. - փոխադրողի կամ փոստային առաքանիներով ապրանքների ներմուծման մասին որոշում:
23 Sep 2022 ԵՏՀ-ն և VK-ն մշակել են սոցիալական ցանցից «ծովահենային» բովանդակությունը հեռացնելու մեխանիզմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մի շարք խորհրդակցություններ է անցկացրել Եվրասիական տնտեսական միության երկրների ՏՏ ընկերությունների, այդ թվում՝ VK-ի ներկայացուցիչների հետ (ընկերությանը պատկանում են «ВКонтакте», «Одноклассники» և «Мой мир» սոցիալական ցանցերը)՝ հեղինակների և օրինական իրավատերերի իրավունքը խախտող թվային բովանդակության տարածմանը հակազդելու մեխանիզմի ստեղծման համար։ Սոցիալական ցանցերից «ծովահենային» բովանդակության օպերատիվ հեռացման մեխանիզմի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մինչ օրս գործող կարգը նախատեսում էր հեռացումը միայն դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Գործնականում սա բավականին տևական գործընթաց է, և այս ամբողջ ընթացքում անօրինական բովանդակությունը տարածվում էր ցանցում՝ վնաս պատճառելով օրինական իրավատերերին։ Այս խնդիրը, մասնավորապես, ԵՏՀ-ին ուղղված իրենց հայտարարություններում մատնանշել են Համացանցում իրավատերերի, հեղինակային իրավունքի պաշտպանության լիցենզատուների ու լիցենզառուների ընկերակցությունը։ Խորհրդակցությունների արդյունքում մշակված մեխանիզմն օգնում է ապօրինի տեղադրման մասին իրավատիրոջ դիմումի հիման վրա ընդամենը մի քանի ժամվա ընթացքում սոցիալական ցանցից հեռացնել «ծովահենային» բովանդակությունը։ Մեկնաբանելով նոր մեխանիզմը՝ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակալիևը նշել է, որ մտավոր գործունեության արդյունքների առևտրայնացման թվային գործիքները զգալի եկամուտ են բերում, և այս շուկայում զարգացած մրցակցային միջավայրը հնարավորություն կտա հասնել օգտվողների և իրավատերերի շահերի հավասարակշռության: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ հակամենաշնորհային իշխանությունների և ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին ընդհանուր ըմբռնում է ձեռք բերել հետագա փոխգործակցության և թվային շուկաներում արդար մրցակցության պահպանման համար անհրաժեշտ գործիքների մշակման անհրաժեշտության մասին»,- նշել է նախարարը։
23 Sep 2022 Պետական սանիտարահամաճարակաբանական հսկողությունը լրացվել է ռիսկի գնահատմամբ Սեպտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդն ընդունել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում և սահմանին պետական սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) անցկացման կարգի փոփոխությունները։ Նորամուծություններն ուղղված են փաստաթղթում պետական սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) իրականացման դրույթների ներառմանը՝ հաշվի առնելով ռիսկերի գնահատումը: Սա թույլ կտա խուսափել մարդու օրգանիզմի վրա բացասական ազդեցությունից առավել «ռիսկային խմբերի» արտադրանք գործածելիս/օգտագործելիս: Կօգնի բացահայտել արտադրանքի առավել «ռիսկային խմբերը», ուժեղացնել դրա նկատմամբ հսկողությունը և նվազեցնել վարչական բեռը այն արտադրանքի նկատմամբ, որը մարդու առողջությանը վնաս պատճառելու բարձր ռիսկեր չի ձևավորում։ Բացի այդ, կնվազեցվի արտադրանք արտադրողների և մատակարարների վարչական բեռը։ Այս տարվա մարտի 31-ին Հսկողության կարգում ամրագրված նորմը ներառվել է Եվրասիական տնտեսական միության մասին 
23 Sep 2022 ԵՏՀ Խորհրդի 2022 թ. սեպտեմբերի 23-ի նիստի արդյունքները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը սեպտեմբերի 23-ի նիստի ընթացքում որոշել է ընդունել Եվրասիական տնտեսական միության երկրներում ներդնել բազմակի օգտագործման էլեկտրոնային ծխախոտի և համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքերի մակնշում միասնական կանոններով։  ԵՏՀ Խորհուրդը նախատեսել է ԵՏՀ Կոլեգիայի կողմից էքսպրես բեռների համար ապրանքների այն հայտարարագրի ճշգրտման լրացման առանձնահատկությունները որոշելու հնարավորությունը, որն օգտագործվում է Միության երկրներում արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական նախագծի իրականացման դեպքում։ ԵՏՀ Խորհրդի անդամները ստորագրել են Ինդոնեզիայի Հանրապետության հետ գործարար երկխոսություն վարելու վերաբերյալ հանձնարարությունը։ Փոփոխություններ են կատարվել կաթի և երեխաների ու դեռահասների համար նախատեսված արտադրանքի վերաբերյալ Միության տեխկանոնակարգերում Հաստատվել է օրֆանային և բարձր տեխնոլոգիական դեղորայքային պատրաստուկների մակնշման պարզեցված համակարգը: Ընդունվել ԵԱՏՄ մաքսային տարածքում և սահմանին պետական սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) անցկացման կարգում կատարվող փոփոխությունները։ Որոշում է ընդունվել ֆիզիկական անձանց համար 1000 եվրոյի չափով անմաքս ապրանքների ներմուծման շեմը մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը երկարաձգելու մասին: ԵՏՀ Խորհրդի անդամներն ընդունել են Միության մաքսային տարածքում անասնաբուժական նշանակության ախտորոշիչ միջոցների շրջանառության կարգավորման միասնական կանոնները։ ԵՏՀ Խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ տեսաձևաչափով։
23 Sep 2022 ԵՏՀ երիտասարդական խորհուրդը և Ռոսմոլոդյոժը խորացնում են համագործակցությունը Սեպտեմբերի 21-ին Երիտասարդության հարցերի դաշնային գործակալությունում (Ռոսմոլոդյոժ) տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տնօրեն, ԵՏՀ Երիտասարդական խորհրդի նախագահ Դանիյար Տուրուսբեկովի և Ռոսմոլոդյոժի ղեկավարի տեղակալ Դենիս Աշիրովի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ երիտասարդական օրակարգի հետևյալ արդիական հարցերը՝  - Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն Աթա քաղաքում ԱՊՀ և ԵԱՏՄ 1-ին երիտասարդական համաժողովի արդյունքները, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարության հետ գործարար նախաճաշի ընթացքում երիտասարդական պատվիրակությունների մասնակիցների կողմից առաջարկված նախաձեռնությունները. - ԵՏՀ Կոլեգիայի նախագահի նախաձեռնությունը Երիտասարդական նախաձեռնությունների իրականացման Եվրասիական հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ. - համատեղ նախագծերը 2023 թվականին ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակներում և 2021-2022 թվականներին անցած համատեղ միջոցառումները. - ԵԱՏՄ տարածքում ստաժավորման, երիտասարդական ձեռնարկատիրության և երիտասարդական զբոսաշրջության ընդհանուր ծրագրի հարցեր: Կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել 2022-2024 թվականների Համագործակցության ծրագրի լրամշակման և ստորագրման աշխատանքները։ Դանիյար Տուրուսբեկովը խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում երիտասարդական նախաձեռնությունների քննարկման ու մշակման «միասնական պատուհանի» ստեղծման ու զարգազման վերաբերյալ Կոլեգիայի նախագահի հանձնարարության իրականացման ուղղությամբ Հանձնաժողովում իրականացվող աշխատանքների մասին: Եզրափակելով՝ Դանիյար Տուրուսբեկովը հատուկ շնորհակալություն է հայտնել Երիտասարդության հարցերի դաշնային գործակալության իր գործընկերներին ԱՊՀ և ԵԱՏՄ 1-ին Երիտասարդական համաժողովի ընթացքում ակտիվ աշխատանքի համար և վստահություն հայտնել ի շահ Եվրասիական տնտեսական միության հետագա արդյունավետ համագործակցության մեջ։
23 Sep 2022 ԵԱՏՄ-ում անասնաբուժական ախտորոշիչ միջոցների շրջանառությունը կկարգավորվի միասնական կանոններով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի անդամներն ընդունել են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական նշանակության ախտորոշիչ միջոցների շրջանառության կարգավորման միասնական կանոններ։ Փաստաթուղթն ընդգրկում է անասնաբուժական նշանակության ախտորոշիչ միջոցների շրջանառության կարգավորման ողջ ոլորտը։  ԵԱՏՄ կանոնները կսահմանեն անասնաբուժական նշանակության ախտորոշիչ միջոցների գրանցման միասնական ընթացակարգեր, դրանց որակի նկատմամբ միասնական պահանջներ և գնահատման չափանիշներ, ինչպես նաև դրանց շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելիս ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների տեղեկատվական փոխգործակցության միասնական ձևաչափ։  Մինչ օրս անասնաբուժական նշանակության ախտորոշիչ միջոցների շրջանառության բոլոր ասպեկտները կարգավորվում էին ազգային օրենսդրության շրջանակներում, ինչը ԵԱՏՄ մի շարք պետությունների՝ Միության մաքսային տարածքում անասնաբուժական նշանակության ախտորոշիչ միջոցների շրջանառության չիրականացված իրավունքի պատճառ էր։ Ընդունված փաստաթուղթը ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի ԵԱՏՄ անասնաբուժական նշանակության ախտորոշիչ միջոցների ընդհանուր շուկայի գործունեության և զարգացման համար։ ԵՏՀ խորհրդի որոշմամբ սահմանվել են անցումային շրջաններ։ ԵԱՏՄ կանոններն ուժի մեջ կմտնեն երկու փուլով՝ - դրանց հաստատման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 24 ամիս հետո՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության համար. - դրանց հաստատման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 48 ամիս հետո՝ Ղրղզստանի Հանրապետության համար։ Անասնաբուժական նշանակության ախտորոշիչ միջոցների գրանցման վկայականները, որոնք տրվել են մինչև ԵԱՏՄ կանոնների ուժի մեջ մտնելը, վավեր են Միության մաքսային տարածքում միութենական երկրների օրենսդրությանը համապատասխան սահմանված ժամկետներում, բայց ոչ ուշ, քան 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան գրանցված անասնաբուժական նշանակության ախտորոշիչ միջոցների գրանցման դոսյեները պետք է համապատասխանեցվեն Միության Կանոններին մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ցուցադրել ավելին