Ընդունված տեխնիկական կանոնակարգերով պահանջներ են սահմանվում զանգվածային պահանջարկի ապրանքների լայն տեսականու անվտանգության նկատմամբ, ինչպես սննդամթերքը, խաղալիքները, օծանելիքը, կենցաղային տեխնիկան, բենզինը և այլն:
2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված է, որ այն արտադրանքի ցանկը, որի համար պարտադիր պահանջներ են սահմանվում, պետք է միասնական լինի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Միասնական ցանկը ձևավորվել է Միության անդամ պետություններում պարտադիր կարգավորման բնագավառում ընդգրկված օբյեկտներից, ներկայումս դրանում ընդգրկված է 66 դիրք: