1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում աշխատանքյաին գործունեության իրականացնելու համար արդյոք ճանաչվո՞ւմ են աշխատավորների կրթության մասին փաստաթղթերը

Աշխատանքային գործունեություն իրականացնելու

նպատակով անդամ պետությունների կրթական կազմակերպությունների կողմից տրված կրթության մասին փաստաթղթերը ճանաչվում են՝ առանց աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված՝ կրթության մասին փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերի անցկացման:

Որևէ անդամ պետության աշխատավորները, որոնք մյուս անդամ պետությունում հավակնում են զբաղվել մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ, անցնում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված կրթության մասին
փաստաթղթերի ճանաչման ընթացակարգ:

Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին փաստաթղթերը ճանաչվում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան: 


2. Ինչպես են հարկվում աշխատավորների եկամուտները:

Աշխատանքային պայմանագրով աշխատանքի առաջին իսկ օրվանից աշխատավորի ստացած եկամուտները հարկվում են հարկման միևնույն դրույքաչափով, ինչ որ այն երկրի քաղաքացիների եկամուտները, որի տարածքում իրականացվում է աշխատանքային գործունեությունը:


3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության աշխատավորի ընտանիքի անդամներն արդյոք ստանո՞ւմ են բնակության իրավունք աշխատանք տրամադրող պետության տարածքում:

Անդամ պետության աշխատավորի ընտանիքի անդամներն իրավունք ունեն բնակվել աշխատանք տրամադրող պետության տարածքում:

Աշխատավորի ընտանիքի անդամներ են համարվում այն անձը, որն ամուսնացած է աշխատավորի հետ, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող երեխաները և այլ անձինք, որոնք աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան համարվում են ընտանիքի անդամներ։

Աշխատավորի ընտանիքի անդամների ժամանակավոր բնակության ժամկետը որոշվում է աշխատավորի կնքած աշխատանքային կամ քաղաքացիրավական պայմանագրի կնքման գործողության ժամկետով:


4. Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատավորներն ու նրանց ընտանիքների անդամները աշխատանքի տեղավորման պետությունում` սոցիալական ապահովագրության և բժշկական ապահովության մասով:

Անդամ պետությունների աշխատավորներին և նրանց ընտանիքների անդամների` ժամանակավոր անաշխատունակության և մայրանալու դեպքում պարտադիր ապահովագրության, արտադրական դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության ու պարտադիր բժշկական ապահովագրության իրավունքն իրականացվում է նույն կարգով և նույն պայմաններով, ինչ աշխատանքի տեղավորման պետության

քաղաքացիների համար:

Անդամ պետությունների աշխատավորներին և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվում է անվճար շտապ բժշկական օգնության իրավունք (անհետաձգելի և արտակարգ ձևերով) նույն կարգով և նույն պայմաններով, ինչ աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիներին։

Անդամ պետությունների
աշխատավորներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության
ցուցաբերումն ապահովում է այն կարգով և պայմաններով, որոնք սահմանվել են
աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ և միջազգային
պայմանագրերով։

Շտապ բժշկական օգնությունը (անհետաձգելի և արտակարգ ձևերով) անդամ
պետությունների աշխատավորներին և նրանց ընտանիքի անդամներին
աշխատանքի տեղավորման պետության առողջապահական պետական ու
մունիցիպալ համակարգերի բժշկական կազմակերպությունների (առողջապահական
հիմնարկների) կողմից ցուցաբերվում է անվճար՝ անկախ բժշկական
ապահովագրության վկայականի առկայությունից։ 


5. Засчитывается ли трудовой (страховой) стаж трудящегося, приобретенный на территориях государств-членов Евразийского экономического союза, в общий трудовой (страховой) стаж?

Да. Трудовой страховой) стаж трудящихся государств-членов засчитывается в общий трудовой (страховой) стаж для целей социального обеспечения (социального страхования), кроме пенсионного, в соответствии с законодательством государства трудоустройства.

Пенсионное обеспечение трудящихся государств-членов и членов семьи регулируется законодательством государства постоянного проживания, а также в соответствии с отдельным международным договором между государствами-членами.

В настоящее время Евразийская экономическая комиссия совместно со Сторонами разрабатывает международный договор о пенсионном обеспечении трудящихся Евразийского экономического союза.

Основная цель разработки договора – обеспечение равных прав и гарантий в сфере пенсионного обеспечения, защита пенсионных прав трудящихся государств-членов и членов их семей на всей территории Евразийского экономического союза