Սերպիկովը Վլադիմիր Միխայիլի

Սերպիկովը Վլադիմիր Միխայիլի

Կենսագրություն

Վլադիմիր Միխայիլի Սերպիկովը ծնվել է 1966 թվականի մայիսի 19-ին:

1990 թվականին գերազանցությամբ ավարտել է Մինսկի պետական լեզվաբանական ինստիտուտի թարգմանչական ֆակուլտետը, 1996 թվականին՝ Բելառուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1990-1995 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության Կրթության նախարարության և Արտաքին տնտեսական կապերի նախարարությունում:

1995-1998 թվականներին աշխատել է Նյու Յորքում Բելառուսի Հանրապետության Գլխավոր հյուպատոսությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Բելառուսի Հանրապետության Դեսպանությունում (ք. Վաշինգտոն):

1998-2001 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության վարչության պետի տեղակալ:

2001-2005 թվականներին՝ Բելգիայի Թագավորությունում Բելառուսի Հանրապետության Դեսպանության / Եվրոպական միությանը կից Բելառուսի Հանրապետության Մշտական ներկայացուցչության խորհրդական:

2006-2010 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության վարչության պետ — Եվրոպայի գլխավոր վարչության պետի տեղակալ:

2010-2016 թվականներին Սլովակիայի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և Լիազոր Դեսպան:

2016-2022 թվականներին՝ Բելառուսի Հանրապեության արտագին գործերի նախարարության Հատուկ հանձնարարություններով դեսպան, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Բելառուսի Հանրապետության անդամակցության հարցերով բանակցային պատվիրակության ղեկավար:

2022 թվականի մայիսի 19-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առևտրային քաղաքականության վարչության տնօրենի պաշտոնին։

Տիրապետում է անգլերենին և ֆրանսերենին: