Նատալյա Պավլի Ժուկովան ծնվել է 1960 թվականին։
1984 թվականին ավարտել է Մինսկի պետական բժշկական ինստիտուտը։ 30 տարի Բելառուսի մարմիններում տարբեր պաշտոններում աշխատել է սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում։
2013 - 2016 թթ․ զբաղեցրել է ք. Մինսկի գլխավոր սանիտարական բժիշկի պաշտոնը։
2016 թվականից զբաղեցրել է Բելառուսի Հանրապետության առողջապահության փոխնախարարի՝ գլխավոր պետական սանիտարական բժիշկի պաշտոնը։ Ուղղորդել է Բելառուսում նոր տեսակի կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակաբանական միջոցառումների ամբողջ համալիրը։
2021 թվականի հոկտեմբերի 1-ից նշանակվել է ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրենի պաշտոնում։