Նորություններ

11.07.2019

Երիտասարդ դիվանագետների միավորումը կարող է զգալի ներդրում կատարել Մեծ եվրասիական գործընկերության ձևավորման մեջ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Երիտասարդ դիվանագետների խորհուրդի (ՌԴ ԱԳՆ ԵԴԽ) հետ համատեղ ուսումնասիրում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների երիտասարդ մասնագետների փոխգործակցության համար միասնական հարթակի՝ Եվրասիական տնտեսական միության Երիտասարդ դիվանագետների ասոցիացիայի (ԵԱՏՄ ԵԴԱ) ստեղծման հնարավորությունը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Երիտասարդ դիվանագետների խորհուրդի (ՌԴ ԱԳՆ ԵԴԽ) հետ համատեղ ուսումնասիրում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների երիտասարդ մասնագետների փոխգործակցության համար միասնական հարթակի՝ Եվրասիական տնտեսական միության Երիտասարդ դիվանագետների ասոցիացիայի (ԵԱՏՄ ԵԴԱ) ստեղծման հնարավորությունը։Այս նոր կառույցը կկարողանար նպաստել տնտեսական դիվանագիտության շուրջ Միության տարածքում բաց երկխոսության զարգացմանը։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության տնօրեն Դանիյար Տուրուսբեկովը «Ինտեգրումային գործընթացները եվրասիական տարածքում 2014–2019 թթ. արդյունքները և հեռանկարները» Եվրասիական տարածքի երիտասարդ դիվանագետների VI-րդ համաժողովի շրջանակներում «Եվրասիական տարածքում տնտեսական դիվանագիտության զարգացման հնարավորությունները» լիագումար նիստին։ Միջոցառումը, որին ԵՏՀ-ի ներկայացուցիչները մասնակցեցին առաջին անգամ, անցկացվել է հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Միջազգային առևտրի կենտրոնում։Դանիյար Տուրուսբեկովը համոզմունք է հայտնել, որ հենց երիտասարդ դիվանագետների միավորումը կարող է զգալի ներդրում կատարել Մեծ եվրասիական տարածքի ձևավորման մեջ։ «Անդամ պետությունների երիտասարդ մասնագետների միավորումը կարող է դառնալ Մեծ Եվրասիայի տարածքում ավելի լայն ինտեգրումային «հաղորդաշղթայի հավաքման» կետերից մեկը», – նշել է ԵՏՀ-ի ներկայացուցիչը։ Նա հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատանք է տարվում ԵՏՀ Երիտասարդական խորհրդի ստեղծման ուղղությամբ։Դանիյար Տուրուսբեկովը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ԵԴԽ նախագահ Կոնստանդին Կոլպակովին ԵՏՀ-ի հետ համագործակցելու և անդամ պետությունների դիվանագիտական համայնքի համախմբման ակտիվ աշխատանքի համար։ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության տնօրենը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ում ինտեգրումային գործընթացների հետագա խորացման մասին 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հռչակագրում որպես առաջնայնություն հայտարարվել է ԵԱՏՄ-ի գործունեության գործընթացներին անդամ պետությունների քաղաքացիների, հասարակական միավորումների և բիզնես ասոցիացիաների լայն ներգրավումը և եվրասիական ինտեգրման հետագա զարգացման ուղղությունների որոշման մեջ նրանց մասնակցությունը։Երկարաժամկետ հեռանկարում այդ աշխատանքը կարող էր նպաստել եվրասիական վերնախավի ձևավորմանը, որին բոլոր հարթակներում կոչ է արել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Այդ կապակցությամբ, ԵԱՏՄ երկրների երիտասարդ դիվանագետների միավորումը՝ քայլ է, որն ուղղված է թարմ գաղափարների փոխանակման և եվրասիական ինտեգրացիայի հետագա զարգացման ուղղությունների որոշման համար միջավայրի ստեղծմանը», – ընդգծել է Դանիյար Տուրուսբեկովը։ ԵՏՀ վարչության տնօրենը պատմել է այն մասին, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ից 27-ը Բիշքեկում տեղի է ունենալու «Եվրասիական շաբաթ» չորրորդ միջազգային համաժողովը և հրավիրել է երիտասարդ դիվանագետներին մասնակցել համաժողովի շրջանակներում ԵԱՏՄ երիտասարդ առաջնորդի դպրոցին՝ ԵԱՏՄ գործունեության արդյունքների համատեղ ամփոփման և Միության զարգացման հեռանկարների քննարկման համար։Բացի այդ, ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 5-ամյակի և եվրասիական ինտեգրացիայի գաղափարի 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում այս տարի տեղի են ունենալու Ռուսաստանի ԱԳՆ աջակցության ներքո անցկացվող ավանդական Ամառային դիվանագիտական խաղերը, ինչպես նաև «Ազատ բուրգ» բիլյարդի աշխարհի չեմպիոնատը, որի նախաձեռնողն է հանդիսանում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը. Չեմպիոնատը կայանալու է Եվրասիական միջկառավարարական խորհրդի նիստի նախաշեմին օգոստոսի 7-ից 14-ը Ղրղզստանում՝ Իսիկ Կուլ լճի ափին։ Բոլոր այդ միջոցառումներն ուղղված են ԵԱՏՄ երկրների երիտասարդությանը, երիտասարդ մասնագետներին և փորձագետներին բոլոր հարթակնեի վրա միասնական աշխատանքին ներգրավմանը։