Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6869

18 հունիսի 2025 Գործարկվել է տեղեկատվական փոխգործակցությունը ԵԱՏՄ արտաքին սահմանին տրանսպորտային վերահսկողության շրջանակներում Բելառուսը և Ռուսաստանն ավարտել են տեխնոլոգիական փոխգործակցության նախապատրաստումը և լրամշակել N 46 «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության տեղեկատվական ապահովում» ընդհանուր գործընթացին առնչվող ազգային հատվածները: Սա նրանց թույլ տվեց անցնել լիաձևաչափ տեղեկատվական փոխանակմանը: N 46 ընդհանուր գործընթացը Միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի մասն է: Դրա ներդրման նպատակն է ԵԱՏՄ բեռնատար ավտոտրանսպորտի մուտքի դեպքում ազգային լիազոր մարմինների կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացումն է: Գործընթացի գործարկումը նախապատրաստելիս Բելառուսի և Ռուսաստանի լիազոր մարմիններն իրականացրել են տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության արդյունքների մասին համախմբված տեղեկություններ պարունակող ավելի քան 800 գործարք: Մինչև 2025 թվականի ավարտը սկսված տեղեկատվական փոխանակմանը նախատեսում են միանալ Ղազախստանն ու Ղրղզստանը: ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևն ընդգծել է. «N 46 ընդհանուր գործընթացի լիարժեք իրականացումը լիազոր մարմինների համար կապահովի անդամ պետությունների տարածքով տրանսպորտի տեղաշարժի ընթացքում Միության արտաքին սահմանին տրանսպորտային վերահսկողության իրականացման արդյունքների օպերատիվ հասանելիությունը՝ ներառյալ վճարների, տուգանքների վճարման և խախտումների վերացման մասին տեղեկատվությունը:  Արդյունքում սա դրականորեն կանդրադառնա փոխադրման գործընթացի որակի և անվտանգության վրա»: Հայաստանը չի մասնակցում N 46 ընդհանուր գործընթացի իրականացմանը ԵԱՏՄ մասին պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու կապակցությամբ:
18 հունիսի 2025 ԵՏՀ-ն փոփոխություններ է կատարել մասնագիտացված սննդամթերքի առանձին տեսակների, փաթեթավորված խմելու գրի, սննդային հավելումների և բուրավետիչների մասին տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան արդիականացրել է «Մասնագիտացված սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժական և դիետիկ կանխարգելիչ սննդի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012), «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012) և «Փաթեթավորված խմելու ջրի անվտանգության մասին, ներառյալ բնական հանքային ջուրը» (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների ցանկերը: Ցանկերում ներառվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից նշված կանոնակարգերին կից ծրագրերին համապատասխան մշակված միջպետական ստանդարտները: Մասնավորապես, ՄՄ ՏԿ 027/2012 տեխկանոնակարգի հետազոտության մեթոդների ստանդարտների ցանկում ներառվել է վեց միջպետական ստանդարտ, և նույնքան (որոնք կորցրել են արդիականությունը) հանվել է: ՄՄ ՏԿ 029/2012 տեխկանոնակարգի կամավոր կիրառության ստանդարտների ցանկը և հետազոտության մեթոդների ստանդարտների ցանկը լրացվել է երեք նոր փաստաթղթով, մեկը հանվել է: ԵԱՏՄ ՏԿ 044-2017 տեխկանոնակարգի հետազոտության մեթոդների ստանդարտների ցանկը լրացվել են երկու ստանդարտով, երկու փաստաթուղթ հանվել է, ևս մեկ ստանդարտի կիրառման ժամկետը սահմանափակվել է: Նման փոփոխությունները, համաձայն Ստանդարտների ցանկերի մշակման կարգի, կատարվում են առանց հանրային քննարկման ընթացակարգեր անցկացնելու և առանց պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկելու՝ ստանդարտացման լիազոր մարմինների առաջարկների հիման վրա՝ պայմանով, որ այդ ստանդարտներին կմիանան Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները: ԵՏՀ Կոլեգիայի կողմից ընդունված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Հանձնաժողովի համապատասխան որոշումների պաշտոնական հրապարակման պահից 180 օրացուցային օր հետո:
17 հունիսի 2025 Բակիտժան Սագինտաև. «Փոխշահավետ արտաքին տնտեսական շփումների զարգացումը ԵԱՏՄ-ի գերակայությունն է» Հունիսի 17-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի բիզնեսի ընկերակցության (ԵԲԸ) գլխավոր տնօրեն Տաձիո Շիլինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են Հանձնաժողովի և ներկայումս Եվրոպայի ավելի քան 380 ընկերություն միավորող ԵԲԸ-ի փոխգործակցության հեռանկարները: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ պետությունների հետ համատեղ աշխատում է բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ: ԵԲԸ-ի մեզ համար հուսալի գործընկեր է գործարար շրջանակների հետ արդյունավետ փոխգործակցության համար», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը նշել է, որ ԵԱՏՄ գործունեության առաջնահերթություններից է արտաքին տնտեսական շփումների զարգացումը: Հանձնաժողովը մտադիր է հետևողականորեն ընդլայնել միջազգային համագործակցության աշխարհագրությունը: Հանդիպման արդյունքում կողմերը վերահաստատել են եվրասիական տարածքում ձեռնարկատերերի երկխոսության հետագա զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրվածությունը: Բակիտժան Սագինտաևը Տաձիո Շիլինգին շնորհավորել է Եվրոպայի բիզնեսի ընկերակցության 30-ամյա հոբելյանի առթիվ և մաղթել հագեցած և արդյունավետ աշխատանք Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում:
17 հունիսի 2025 ԵՏՀ Կոլեգիան ժամանակավորապես զրոյացրել է ձեռքի էլեկտրական գործիքների լրակազմողների առանձին տեսակների նկատմամբ տուրքերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել ձեռքի էլեկտրական գործիքների արտադրության համար լրակազմողների առանձին տեսակների նկատմամբ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8483 40 230 2, 8536 50 800 2 և 8545 20 000 1 ծածկագրեր) մաքսային արժեքի 0%-ի չափով ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին: Տուրքերի ժամանակավոր զրոյացումը կատարվել է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը: «Մաքսասակագնային կարգավորման միջոցն ուղղված է Եվրասիական տնտեսական միության երկրների ձեռնարկությունների կողմից արտադրված ձեռքի էլեկտրական գործիքների մրցունակության բարձրացմանը, այդ արտադրության ինքնարժեքի նվազեցմանը, առկա արտադրական հզորությունների բեռնմանը, արտադրվող արտադրանքի ծավալների ավելացմանը և տեսականու ընդլայնմանը, ինչպես նաև ոլորտում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ ձեռքի էլեկտրական գործիքների անհրաժեշտ տիպաչափերի լրակազմողներ ԵԱՏՄ-ում չեն արտադրվում: Անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն նաև Հանձնաժողովի այլ ակտերում։ Նշված ապրանքների նկատմամբ տուրքերի զրոյական դրույքաչափեր են կիրառվել 2020 թվականի հունիսի 5-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Սա նպաստել է ԵԱՏՄ երկրներում էլեկտրական գործիքների արտադրության արտադրական հզորությունների ավելացմանը և ներքին շուկայում հայրենական արտադրանքի բաժնի ավելացմանը:  
17 հունիսի 2025 ԵՏՀ-ն ամրապնդում է միջազգային համագործակցությունը աշխատանքային միգրացիայի և առողջապահության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը մասնակցել է Գլոբալ դաշինքի Հանուն սոցիալական արդարության թեմայով համաժողովին, որն անցկացվել է Աշխատանքի միջազգային խորհրդաժողովի նստաշրջանի շրջանակներում: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են պետմարմինների, բիզնեսի, արհմիությունների և գիտական համայնքի ներկայացուցիչներ: Նախարարի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության առավել հիմնարար ազատություններից է աշխատուժի ազատ տեղաշարժը: «Միության երկրների քաղաքացիները կարող են ազատորեն տեղաշարժվել և աշխատել «հնգյակի» որևէ երկրում, վերացվել են քվոտաները, փոխադարձաբար ճանաչվում են ԵԱՏՄ բոլոր երկրների դիպլոմները և գիտական աստիճանների մասին փաստաթղթերը, աշխատանքային միգրանտները պաշտպանված են սոցիալական և կենսաթոշակային երաշխիքներով», — նշել է Բախիթ Սուլթանովը: Այսօր ԵԱՏՄ միասնական աշխատաշուկան բաղկացած է 100 միլիոն միգրանտներից, որոնց հասանելի է պարտադիր բժշկական ապահովագրությունը (այն երկրներում, որտեղ գործում է ՊԲԱ համակարգը՝ Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան)՝ գտնվելու երկրի քաղաքացիների հետ հավասար պայմաններով: Միգրանտներն ապահովվում են նաև պարտադիր ապահովագրությամբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, մայրության կապակցությամբ, արտադրությունում դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրությամբ: Աշխատաշուկայի զարգացման համար կարևոր դեր է կատարում աշխատավորների կենսաթոշակային ապահովությունը, որը 2021 թվականից ի վեր կարգավորվում է առանձին կենսաթոշակային Համաձայնագրով: Փաստաթուղթը աշխատանքային միգրանտներին թույլ է տալիս ձևավորել, պահպանել և իրագործել իրենց կենսաթոշակային իրավունքները Միության բոլոր երկրներում: «Կենսաթոշակների վճարումը կատարվում է՝ անկախ այն հանգամանքից, թե ԵԱՏՄ որ երկրում է բնակվում կենսաթոշակառուն, ինչպես նաև հաշվի է առնվում Միության բոլոր երկրներում նրա ունեցած աշխատանքային ստաժը: Սա էապես բարձրացնում է միգրանտների սոցիալական պաշտպանվածությունը կենսաթոշակի անցնելիս», — պարզաբանել է ԵՏՀ նախարարը: Համաժողովի շրջանակներում Բախիթ Սուլթանովը հանդիպել է ԱՀԿ առողջության և միգրացիայի գլոբալ ծրագրի տնօրեն Սանտինո Սևերոնիի և ԱՀԿ կենտրոնակայանի միգրացիայի ծրագրի ղեկավարի տեղակալ, դոկտոր Դանիել Միչի հետ: Կողմերն ամփոփել են համատեղ աշխատանքի արդյունքները, սահմանել փոխգործակցության նոր ուղղությունները: Քննարկման թեմաներից մեկն էր ԱՀԿ վերլուծական զեկույցը ԵԱՏՄ երկրներում աշխատանքային միգրանտների առողջության մասին: Փաստաթուղթը թույլ կտա համակարգել լավագույն պրակտիկաները և մշակել անդամ պետությունների միջև տեղաշարժվող աշխատողների բժշկական սպասարկման կատարելագործման հանձնարարականներ: Կողմերը նաև քննարկել են թվային բժշկության զարգացումը, ներառյալ Միության երկրների առողջապահության համակարգերում հեռաբժշկական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և այլ նորարարական լուծումների ներդրումը: «Ուրախալի է, որ ԱՀԿ-ի հետ մեր գործընկերությունը նոր մակարդակ է դուրս գալիս՝ փորձի փոխանակումից՝ մինչև ապագայի բժշկության ոլորտի կոնկրետ նախագծերի իրագործումը և աշխատավոր միգրանտների իրավունքների պաշտպանությունը», — ամփոփել է ԵՏՀ նախարարը: 
17 հունիսի 2025 ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը զարգացնում են համագործակցությունը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Վլադիմիր Սինկևիչը մասնակցել է Հարավ-Արևելյան Եվրոպայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին: Նրա ելույթի հիմնական թեման էր սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության և ԱՍԵԱՆ-ի համագործակցության զարգացումը, թվային տնտեսության ժամանակակից հիմնախնդիրների լուծման արդյունավետ մոտեցումների ձևավորումը և շուկայական հարաբերությունների մասնակիցների համար հարմարավետ միջավայրի ապահովումը: Վլադիմիր Սինկևիչը կարևորել է օպերատիվ արձագանքումը թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության պատճառով շուկայական միջավայրի փոփոխություններին: Ըստ նրա՝ այդ հարցերի բարեհաջող լուծումը կդառնա կայուն տնտեսական աճի և բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման գրավականը: «Մենք պատրաստ ենք կիսել կուտակած փորձը, քննարկել նախաձեռնությունները և ստեղծել փոխգործակցության նոր մեխանիզմները, որոնք կնպաստեն ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ տարածաշրջաններում սպառողների իրավունքների պաշտպանության ընդհանուր խնդիրների լուծմանը», — նշել է Վլադիմիր Սինկևիչը: ԱՍԵԱՆ սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Ռոնարոնգ Պհուլպիպատի հետ համատեղ Վլադիմիր Սինկևիչը ներկայացրել է 2025 թվականի սեպտեմբերին նախատեսվող ոլորտային սեմինարի ծրագիրը: Առաջիկա միջոցառումը թույլ կտա քննարկել առևտրի և ծառայությունների ոլորտի թվայնացման պայմաններում սպառողների իրավունքների պաշտպանության, անբարեխիղճ պրակտիկաներին հակազդելու և վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմների ստեղծման հարցեր: Սեմինարը կներգրավի ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների և թույլ կտա հարթակ ստեղծել փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակման համար:
17 հունիսի 2025 Հաստատվել է «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» ԵԱՏՄ տեխկանոնակարգի ստանդարտների մշակման նոր ծրագիրը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության մասին Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի իրագործումն ապահովող միջպետական ստանդարտների մշակման նորացված ծրագիրը: Նոր ծրագիրը բաղկացած է 123 կետից, որոնք, մասնավորապես, նախատեսում են միջազգային ստանդարտների հիման վրա 13 միջպետական ստանդարտի փոփոխություններ: Նախատեսվում է նաև 109 միջպետական ստանդարտի մշակում, որոնցից 83-ը՝ միջազգային ստանդարտների հիման վրա, 8-ը՝ տարածաշրջանային ստանդարտների հիման վրա և 18-ը՝ Միության երկրների ազգային ստանդարտների հիման վրա: Բացի այդ, նախատեսվում է վերանայել մեկ միջպետական ստանդարտ՝ հաշվի առնելով տարածաշրջանային ստանդարտը (EN): 31 միջպետական ստանդարտի պատասխանատու մշակող է նշանակվել Բելառուսը, 7 միջպետական ստանդարտի՝ Ղազախստանը, 85 միջպետական ստանդարտի՝ Ռուսաստանը:
Ցուցադրել ավելին