27.01.2016
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո. «Մենք ջանում էինք վերազգային նորմերն ավելի արդյունավետ դարձնել, քան ազգայինները՝ դրանք հիմնելով լավագույն միջազգային փորձի վրա»
Հունվարի 26-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի առաջին կազմի վերջին նիստը, որի լիազորությունների քառամյա ժամկետն ավարտվում է սույն տարվա փետրվարի 1-ին:
Հունվարի 26-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի առաջին կազմի վերջին նիստը, որի լիազորությունների քառամյա ժամկետն ավարտվում է սույն տարվա փետրվարի 1-ին:
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ամփոփելով աշխատանքի արդյունքները, շնորհակալություն է հայտնել ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (Նախարարներին) համատեղ բեղմնավոր աշխատանքի համար:
Նա, մասնավորապես, նշել է.
«Անցած տարիները չափազանց կարևոր էին Եվրասիական տնտեսական միության և Հանձնաժողովի կայացման, ինտեգրման հետագա խորացման համար:
Մեր առջև կանգնած էին գլոբալ խնդիրներ:
Այդ ողջ ընթացքում Միության երկրների բիզնես համայնքների հետ սերտ երկխոսության պայմաններում մենք աշխատում էինք վերազգային նորմերն ազգայինից ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ՝ հիմնելով դրանք լավագույն համաշխարհային փորձի վրա:
Մենք կատարել ենք առանցքային առաջադրանքներ, լավ մեկնարկ թողնելով Կոլեգիայի նոր կազմին»:
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը պատվոգրեր է հանձնել իրենց պաշտոնը լքող ԵՏՀ Նախարարներին եվրասիական ինտեգրման զարգացման խնդիրների լուծման գործում ունեցած մեծ ավանդի համար.
ԵՏՀ Մաքսային համագործակցության նախարար Վլադիմիր Գոշինին, ԵՏՀ Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևին, ԵՏՀ Էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Թաիր Մանսուրովին, ԵՏՀ Նախարար Արա Նռանյանին, ԵՏՀ Նախարար Ռոբերտ Հարությունյանին:
Հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմի անդամներն իրենց երախտագիտությունն են հայտնել Վիկտոր Խրիստնեկոյին, ում լիազորությունների ժամկետը նույնպես ավարտվում է փետրվարի 1-ին:
Հայաստանի կողմից ԵՏՀ Նախարար Կարինե Մինասյանն ու Ղրղզստանի կողմից ԵՏՀ Նախարար Դանիլ Իբրաև շնորհակալություն են հայտնել Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահին «նրա համար, որ նրա վիթխարի անձնական ջանքերի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությունում ներկայացված են արդեն հինգ ազգային դրոշներ»:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստին քննարկվել են մակրոտնտեսության, առևտրի, մաքսային համագործակցության, տեղեկատվայնացման, մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, տեխնիկական կարգավորման ոլորտների հարցեր:
ԵՏՀ Կոլեգիան սկսել է քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում միասնական թվային տարածքի ձևավորման անհրաժեշտության հարցը:
Անցած նիստին հավանություն էր տրվել ԵՏՀ Խորհրդի՝ «Եվրասիական տնտեսական միության միասնական թվային տարածքի ձևավորման միջոցառումների մասին» կարգադրության նախագծին:
Հարցը բազմիցս բարձրացվել է տարբեր հարթակներում Միության պետությունների բիզնես համայնքի ներկայացուցիչների կողմից, այդ թվում՝ ԵՏՀ և ռուս-բելառուսա-ղազախական բիզնես համայնքի փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստերին:
Կարգադրությամբ նախատեսվող միջոցառումների շրջանակներում նախատեսվում է քննարկել անդրսահմանային շուկաներում պետական ծառայությունների տրամադրման համար թվային տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման, ներքին և արտաքին շուկաներում ապրանքների և ծառայությունների առևտրի կառուցվածքում թվային առևտրի մասնաբաժնի ավելացման, դեպի Միության բոլոր երկրների էլեկտրոնային հարթակներ փոքր ու միջին բիզնեսի մուտքի, ԵԱՏՄ թվային տնտեսության զարգացման նպատակով ենթակառուցվածքի ձևավորման մոտեցումների մերձեցման հարցերը:
Խորհրդի կարգադրությունը նախատեսում է աշխատանքային խումբ ստեղծել Հանձնաժողովի, Միության պետությունների բիզնես համայնքի և պետական մարմինների ներկայացուցիչներից :