Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 3
11 սեպտեմբերի 2024
ԵՏՀ և ՉԺՀ ամրապնդում են համագործակցությունը մրցակցության ոլորտում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը Ուհանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շուկայի կարգավորման պետական վարչության արդար մրցակցության հիմնախնդիրներին նվիրված ազգային խորհրդաժողովում ներկայացրել է ԵՏՀ մի շարք նախաձեռնություններ։ Արդար մրցակցությանը՝ որպես ապագա զարգացման հիմքի նվիրված միջոցառմանը Մաքսիմ Երմոլովիչը նշել է ԵՏՀ ակտիվ աշխատանքը մրցակցային իրավունքի և իրավակիրառության կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև Հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության երկրների ազգային մրցակցային մարմինների հետ։ Որպես կարևոր ձեռքբերում նշվել է Պատասխանատվությունից ազատելու ծրագրի մշակումը, որը խթանում է կարտելների բացահայտումը և անդրսահմանային շուկաներում մրցակցային միջավայրի բարելավումը։ ԵՏՀ նախարարն անդրադարձել է ԵԱՏՄ դատարանի հետ ամուր կապերին և մրցակցային իրավունքի միատեսակ կիրառման ապահովման գործում նրա դերին։ Մաքսիմ Եմոլովիչն առանձին բարձրաձայնել է ընթացիկ արդի խնդրահարույց հարցեր և ներկայացրել Հանձնաժողովի մի շարք նախաձեռնություններ՝ ԵԱՏՄ-ում ռոումինգի սակագների նվազեցում, թվային մարկետփլեյսերի զարգացման պայմաններում էլեկտրոնային առևտրի կարգավորում, մրցակցության պաշտպանություն, միջազգային համագործակցության հաջող օրինակներ, որոնք թույլ են տալիս փոխանակել առաջադեմ փորձը: ԵՏՀ նախարարը վստահություն է հայտնել, որ Չինաստանի և այլ երկրների հետ Հանձնաժողովի գործընկերության ամրապնդումը կապահովի բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծումը, որը կնպաստի տնտեսական աճին և կայուն զարգացմանը։ «Չինաստանը ԵՏՀ ռազմավարական գործընկերներից է։ Մրցակցության ոլորտում մեր չինացի գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը մենք գերակա ուղղություն ենք համարում, որը զգալի ներուժ ունի», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը։
14 մայիսի 2024
Գանձվել են հակամենաշնորհային հետաքննության շրջանակներում տեղեկատվություն չտրամադրելու համար ԵՏՀ-ի կողմից սահմանված տուգանքները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատասխանատվության է ենթարկել բելոռուսական «Բրյուտս Ն» ընկերությանը և նրա ղեկավարին՝ նարգիլեի բարերի ծառայությունների անդրսահմանային շուկայում հակամենաշնորհային հետաքննության շրջանակներում տեղեկատվության տրամադրման վերաբերյալ Հանձնաժողովի պահանջները չկատարելու համար: Տուգանքներ են նշանակվել են մոտ կես միլիոն ռուսական ռուբլի ընդհանուր գումարի չափով։ Քանի որ ձեռնարկությունը և ղեկավարը ժամանակին չեն վճարել ԵՏՀ կոլեգիայի կողմից սահմանված տուգանքները, Հանձնաժողովը Կոլեգիայի համապատասխան որոշման օրինակն ուղարկել է Բելառուսի գործադիր իշխանության մարմիններին՝ հարկադիր կատարման համար։ Դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության իրավունքով։ Կատարողական վարույթի շրջանակներում Հանձնաժողովը Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ծանուցումներ է ստացել ձեռնարկությունից և պաշտոնատար անձից տուգանքների գանձման մասին։ Միության օրենսդրությանը համապատասխան՝ մրցակցության կանոնների խախտումների համար տուգանքները վճարվում են այն պետության բյուջե, որի տարածքում գրանցված է իրավախախտում կատարած տնտեսավարող սուբյեկտը։
05 մարտի 2024
Մաքսիմ Երմոլովիչը Ռուսաստանի ԴՀԾ-ին շնորհավոր 20-ամյակի առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության աշխատակիցներին շնորհավորել է գերատեսչության ստեղծման 20-ամյակի կապակցությամբ։ «Անցած տարիների ընթացքում Ծառայությունը հսկայական փորձ է կուտակել, ձևավորվել է որպես հեղինակավոր և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող պետական ինստիտուտ՝ ինչպես պետական կառավարման ազգային մարմինների համակարգում, այնպես էլ ամբողջ աշխարհի մրցակցային գերատեսչությունների համայնքում։ Բարեխիղճ մրցակցության ապահովումը, ազատ շուկայի սկզբունքների, քաղաքացիների և տնտեսական գործունեության մասնակիցների շահերի պաշտպանությունը մեր երկրների տնտեսական զարգացման ժամանակակից փուլի կարևորագույն, առանցքային խնդիրներից է», — նշել է նախարարը։ Տեղեկանք Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ստեղծվել է Ռուսաստանի նախագահի 2004 թվականի մարտի 9-ի N 314 հրամանագրին համապատասխան: