Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը Ուհանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շուկայի կարգավորման պետական վարչության արդար մրցակցության հիմնախնդիրներին նվիրված ազգային խորհրդաժողովում ներկայացրել է ԵՏՀ մի շարք նախաձեռնություններ։
Արդար մրցակցությանը՝ որպես ապագա զարգացման հիմքի նվիրված միջոցառմանը Մաքսիմ Երմոլովիչը նշել է ԵՏՀ ակտիվ աշխատանքը մրցակցային իրավունքի և իրավակիրառության կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև Հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության երկրների ազգային մրցակցային մարմինների հետ։
Որպես կարևոր ձեռքբերում նշվել է Պատասխանատվությունից ազատելու ծրագրի մշակումը, որը խթանում է կարտելների բացահայտումը և անդրսահմանային շուկաներում մրցակցային միջավայրի բարելավումը։ ԵՏՀ նախարարն անդրադարձել է ԵԱՏՄ դատարանի հետ ամուր կապերին և մրցակցային իրավունքի միատեսակ կիրառման ապահովման գործում նրա դերին։
Մաքսիմ Եմոլովիչն առանձին բարձրաձայնել է ընթացիկ արդի խնդրահարույց հարցեր և ներկայացրել Հանձնաժողովի մի շարք նախաձեռնություններ՝ ԵԱՏՄ-ում ռոումինգի սակագների նվազեցում, թվային մարկետփլեյսերի զարգացման պայմաններում էլեկտրոնային առևտրի կարգավորում, մրցակցության պաշտպանություն, միջազգային համագործակցության հաջող օրինակներ, որոնք թույլ են տալիս փոխանակել առաջադեմ փորձը:
ԵՏՀ նախարարը վստահություն է հայտնել, որ Չինաստանի և այլ երկրների հետ Հանձնաժողովի գործընկերության ամրապնդումը կապահովի բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծումը, որը կնպաստի տնտեսական աճին և կայուն զարգացմանը։
«Չինաստանը ԵՏՀ ռազմավարական գործընկերներից է։ Մրցակցության ոլորտում մեր չինացի գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը մենք գերակա ուղղություն ենք համարում, որը զգալի ներուժ ունի», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը։