Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների «Երկխոսությունից՝ մինչև ԱՊՀ, ԵԱՏՄ, ՇՀԿ տարածքներում համատեղ նախագծեր» 16-րդ միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Բակիտժան Սագինտաևը ընդգծել է համաժողովի կարևոր դերը Մեծ Եվրասիայի տարածաշրջանում ինտեգրացիոն միավորումների երկխոսության և համագործակցության կառուցման գործում, որը համաշխարհային տնտեսության գլոբալ միտումների և մարտահրավերների պայմաններում զարգացման կարևոր համաշխարհային միտում է դառնում:
ԵՏՀ կԿոլեգիայի նախագահն իր ելույթում հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պահից ի վեր գործընկերային շփումների աշխարհագրության ընդլայնումը ինտեգրացիոն օրակարգի անփոփոխ գերակայությունն է։ Այս ուղղությամբ աշխատանքի արդյունքն է դարձել Միության գործունեության ժամանակահատվածում արտաքին գործընկերների հետ ապրանքաշրջանառության ավելացումը 60%-ով:
«Մեր միջազգային գործունեության մեջ մենք ելնում ենք այն գիտակցումից, որ ցանկացած ինտեգրացիոն գործընթացների զուգակցումը նպաստում է այդ ինտեգրացիոն և միջպետական միավորումների մասնակից երկրների տնտեսությունների ներուժի լրացուցիչ բացահայտմանը», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը:
Բակիտժան Սագինտաևը նշել է, որ Մեծ Եվրասիական տարածքն ունի եզակի առևտրատնտեսական և տրանսպորտալոգիստիկ առավելություններ։ Ուստի ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի, ԲՐԻԿՍ-ի երկրների և այլ շահագրգիռ պետությունների ու միավորումների հետ Մեծ եվրասիական գործընկերության համատեքստում համակարգված երկխոսության զարգացումը Միության միջազգային գործունեության գերակայություններից է։
ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային տնտեսական համաժողովը քննարկումների հեղինակավոր հարթակ է, որի նպատակն է քննարկել բիզնեսի և պետության միջև փոխգործակցության առանցքային հարցեր՝ հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային տնտեսության զարգացման ժամանակակից միտումները: