Նորություններ

23.09.2022 (Обновлено: 03.10.2022 15:22)

Ֆիզիկական անձանց համար 1000 եվրոյի չափով անմաքս ապրանքների ներմուծման շեմը երկարաձգվել է մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը

Սեպտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստում որոշվել է ֆիզիկական անձանց համար 1000 եվրոյի չափով անմաքս ապրանքների ներմուծման շեմը երկարաձգել մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։ 

Նախկինում Հանձնաժողովի Խորհուրդը բարձրացրել էր անմաքս ներմուծման շեմը մինչև 1000 եվրո այն ապրանքների համար, որոնք փոխադրվում են փոխադրողի կողմից կամ փոստային առաքմամբ, ինչպես նաև տրանսպորտի բոլոր տեսակներով ներմուծվող ուղեբեռով, բացի օդայինից, կամ հետիոտ կարգով: Այս շեմը սահմանվել էր ժամանակավոր՝ մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։

Միջոցի երկարաձգումը թույլ կտա աջակցել քաղաքացիներին պատժամիջոցների ճնշման պայմաններում և խուսափել առաջին անհրաժեշտության ապրանքների և ճգնաժամային ներմուծման ապրանքների դեֆիցիտից: