ԵԱՏՄ երկրների և Մոնղոլիայի միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման հարցերը քննարկվել են մայիսի 21-ին Ուլան Բատորում՝ «Մոնղոլիայի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները» խորհրդաժողովի ընթացքում:
Լիագումար քննարկման ընթացքում ելույթ է ունեցել ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։ «Մոնղոլիան դարձել է առաջին պետությունը երրորդ երկրների շարքում, որը 2015 թվականին պաշտոնականացրել է շփումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ՝ կնքելով համապատասխան հուշագիր, — ասել է Սերգեյ Գլազևը։ — Հաջորդ տարի կլրանա 10 տարին, ինչ մեկնարկել է ԵՏՀ-ի և Մոնղոլիայի կառավարության համակարգված աշխատանքը, որի նպատակն է աջակցել Միության երկրների և Մոնղոլիայի միջև համակողմանի համագործակցության զարգացմանը, ինչպես նաև արդյունավետության բարձրացմանը և փոխադարձ առևտրի և դրա զարգացմանը խոչընդոտող արգելքների վերացմանն ուղղված միջոցների իրականացմանը:
ԵՏՀ նախարարը նաև նշել է, որ հուշագրի իրականացումը խթանել է ԵՏՀ-ի և Մոնղոլիայի պետական կառավարման մարմինների միջև ոլորտային փոխգործակցության զարգացումը, առաջին հերթին՝ տեխնիկական կանոնակարգման և ՍԲՍ միջոցների ոլորտներում, և հիմք է ստեղծել Մոնղոլիայի, Միության և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի նախապատրաստման աշխատանքը սկսելու համար:
Առաջիկա հեռանկարի առանցքային խնդիրների թվում ԵՏՀ նախարարը նշել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման արգելքների վերացմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը։ Նա կարևորել է վճարումներ կատարելիս ազգային արժույթին անցնելը, սեփական վճարահաշվարկային հարթակներն օգտագործելը, կոոպերացիոն կապերի վերականգնումը և համատեղ ներդրումների ավելացումը՝ երկրաբանական հետախուզման, օգտակար հանածոների արդյունահանման, հումքի վերամշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաև ենթակառուցվածքային և տրանսպորտալոգիստիկ նախագծերի իրականացման միջոցով։
«Առևտրի անհավասարակշռության խնդիրը կարող է փոխհատուցվել կոոպերացիոն կապերի ավելացմամբ, Մոնղոլիայում համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ և ԵԱՏՄ-ից կորպորացիաների ներդրումներով», — ամփոփել է Սերգեյ Գլազևը։«Առևտրի անհավասարակշռության խնդիրը կարող է փոխհատուցվել կոոպերացիոն կապերի ավելացմամբ, Մոնղոլիայում համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ և ԵԱՏՄ-ից կորպորացիաների ներդրումներով», — ամփոփել է Սերգեյ Գլազևը։
Առևտրատնտեսական համագործակցության այս և այլ հարցեր կլինեն ԵՏՀ-ի և Մոնղոլիայի կառավարության
փոխգործակցության համատեղ աշխատանքային խմբի ուշադրության կենտրոնում, որը ստեղծվել է վերոնշյալ հուշագրին համապատասխան։ Աշխատանքային խմբի գործունեությանը ակտիվորեն մասնակցում են ոչ միայն ԵՏՀ և Մոնղոլիայի պետական կառավարական մարմինների, այլև ԵԱՏՄ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի կողմից:
Խորհրդաժողովին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների դիվանագիտական կորպուսի, ԵԱՏՄ պետությունների և Մոնղոլիայի պետական մարմինների, գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։