Նորություններ

22.07.2024

ԵՏՀ և Իսրայելը զարգացնում են գործարար շփումները

Եվրասիական տնտեսական միության ձևավորման և զարգացման հարցեր, ինչպես նաև միջազգային համագործակցության ձևաչափերը հուլիսի 22-ին ԵՏՀ կենտրոնակայանում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության փոխտնօրեն Վալենտինա Յանուտյոնոկը և Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ, լիազոր նախարար Յուլիա Ռաչինսկայա-Սպիվակովան։

Վալենտինա Յանուտյոնոկը խոսել է ԵԱՏՄ-ի ձևավորման փուլերի և զարգացման արդիական խնդիրների, նրա միջազգային գործունեության մասին։ Նա նաև հայտնել է եվրասիական «հնգյակի» երկրներում անցկացվող կոնգրեսացուցահանդեսային միջոցառումների, այս աշնանը Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի մասին։

Յուլիա Ռաչինսկայա-Սպիվակովան հայտնել է, որ հետաքրքրված է Միության ռեգուլյատորիկայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցում՝ շեշտը դնելով մաքսային կարգավորմանը, արդյունաբերական կոոպերացիային, դեղագործությանը և զբոսաշրջությանը։

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են պահպանել կանոնավոր շփումները և կազմակերպել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին առնչվող ոլորտային բնույթի միջոցառումներ: